Ազնավուրը հերքել է, որ եղել է հարցազրույց

00:05:20
Այցելություններ: 11 nhokhikyan 

Դիվանագետն այն մարդն է, ում շատ բարձր են վճարում ոչինչ չասելուց առաջ շատ մտածելու համար: Շաբաթվա ամենաքննարկված թեման Շառլ Ազնավուրի հարցազրույցն էր: Աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Շառլ Ազնավուրն ընկել էր մի շրջապտույտի մեջ, որն անհարմար վիճակի մեջ էր դրել ՀՀ արգործնախարարությանը եւ տարածաշրջանային հռչակ բերել թուրքական մի լրատվամիջոցի: Բոլորին հետաքրքրում է մի բան. իրական է արդյո՞ք Ազնավուրի հարցազրույցը: Թուրքերի դիվանագիտությունը բոլորին հայտնի է իր դավադրությամբ: Մեկ էլ տեսար միամիտ հարեւանի համար սուփրա-սեղան են բացում ու հենց ճաշի ժամանակ էլ գցում հորը: Մի այսպիսի ճաշ էլ Փարիզում Թուրքիայի դեսպանատանը Շարլ Ազնավուրի համար էին կազմակերպել ու Ոսկի Սոսի մրցանակ տվել: Այնուհետեւ ճաշի մասնակից Էրքան Օզերմանը շանսոնյեի հետ զրույցը հրապարակել է թուրքական մամուլում: Շվեյցարիայում ՀՀ դեսպանատունն ու Ազնավուրը ԿՈՄՊՐՈՄԻՍԻ չգնացին ու հերքեցին, թե հարցազրույց եղել է:

Տարի: 2014
Լեզուն: Русский
Նյութի տևողությունը: 00:05:20
Հեղինակ: KENTRONTV1
Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com