ԲԱՑԱՌԻԿ ԶՐՈՒՅՑՆԵՐ. ՊՈՂՈՍ ՀԱԿՈԲՈՎ

00:15:26
Այցելություններ: 586 nhokhikyan 

DIPLOMAT.AM-ի ‹‹Բացառիկ զրույցներ›› շարքի առաջին հյուրն է Խորհրդային Միության և Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Պողոս Սեմյոնի Հակոբովը:Պողոս Հակոբովը խորհրդային այն հայտնի դիվանագետներից է, որոնք ոսկե էջեր են գրել երկրի դիվանագիտության պատմության մեջ: Նա միջազգային ճանաչում ունեցող արաբագետ է: Պատահական չէ, որ նրան ‹‹Ռուս արաբագետների կնքահայր›› են անվանում:Հակոբովն իր կյանքի 25 տարիները նվիրել է սառը պատերազմի տարիներին արաբական աշխարհի հետ Խորհրդային Միության բարեկամական կապերի ամրապնդմանը, պաշտպանել է նրա շահերը Մերձավոր Արևելքի լարված, հաճախ պայթունավտանգ թատերաբեմում: Դժվար է գտնել XX դարի երկրորդ կեսերի արաբ որևէ լիդերի, որի հետ Հակոբովը շփված չլինի: Եգիպտոսի նախագահներ Գամալ Աբդել Նասերը, Անվար Սադաթը, Քուվեյթի Էմիր աս Սաբահը, Սադամ Հուսեյինը մոտիկից են ճանաչել Հակոբովին, հարգել են նրան, բարձր են գնահատել նրա պրոֆեսիոնալ կարողությունները: Իսկ Լիբիայի առաջնորդ Մուամար Կադդաֆին այնքան էր կապված Հակոբովի հետ, որ նրա Մոսկվա վերադառնալուց հետո, մինչև իր սպանվելն ամեն տարի հրավիրում էր Տրիպոլի` մասնակցելու ազգային տոնակատարություններին:Նստելով և վեր կենալով այս աշխարհի ուժեղների հետ, Հակոբովը եղել և մնում է վերին աստիճանի համեստ անձնավորություն: Լինելով իր գործի և իր հայրենիքի հավատարիմ զինվորը, պահելով դիվանագետի լոյալությունը, այսինքն լինելով պետական չինովնիկ, նա երբեք չի կորցրել մարդկային հատկանիշները, իր ‹‹Ես››-ը, պահել է իր ազգային դեմքը, ինչը փնտրված երևույթ է շատ դիվանագետների մեջ: Հակոբովը ծնվել և ապրել է Հայաստանից դուրս, սակայն ամբողջ կյանքում հավատարիմ է մնացել իր ազգային պատկանելությանը: Իր աշխատած երկրներում նա եղել է հայ համայնքը հայրենիքի հետ կապող օղակ, կազմակերպել և իրականացրել է մշակութային արժեքների հայրենադարձությունը Երևան: Ապացույցներից մեկը Աշոտ Զորյանի և Սամսոնյանի անկրկնելի կտավներն են, որոնք հանգրվանել են Ազգային պատկերասրահում:Չնայած պատկառելի տարիքին Հակոբովը այսօր էլ պատնեշի վրա է. գլխավորում է Ռուսաստանի դիվանագետների միությունը, և դա անում է այնպիսի եռանդով ու ավյունով, որ երիտասարդների համար կարող է օրինակ ծառայել: Պողոս Հակոբովը դիվանագիտության առաջին մեծության աստղ է, կենդանի լեգենդ: Սխալվելու առանց մեծ հավանականության կարող ենք ասել, որ նրա անունը կմտնի դիվանագիտական պատմության մեջ: Անկասկած կմտնի:

Տարի: 2013
Նյութի տևողությունը: 00:15:26
Հեղինակ: Nairi Hokhikyan
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com