Երկու մեծերի բախումից փոքրերն են տուժում. ԱՄՆ նոր պատժամիջոցներն ինչպե՞ս կանդրադառնան Հայաստանի վրա

00:23:44
Այցելություններ: 0

Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Սթիվեն Բլանկը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե ամերիկյան նոր պատժամիջոցները Ռուսաստանի ռազմարդյունաբերական ընկերությունների նկատմամբ կարող են ազդել ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ երկրներին ռուսական զենքի մատակարարումների վրա: Բլանկն այս հեռանկարը դիտում է դրական լույսի ներքո՝ ասելով, թե վատ չէր լինի, եթե դադարեցվեին զենքի մատակարարումները Հարավային Կովկասի երկրներին: Միգուցե դա կնպաստեր խաղաղության գործընթացի ակտիվացմանը Ղարաբաղյան հարցում: Հայտնի է, որ առաջիկայում էլ Կոնգրեսը կներկայացնի պատժամիջոցների նոր ցուցակ, այսպես կոչված՝ «կրեմլյան դոսյե»։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի տասը քրեական հեղինակությունների, այդ թվում՝ հայազգի Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ։ Հայաստանի ստրատեգիական գործընկերոջ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները գնալով ավելի թիրախավորվում և կոնկրետանում են, և չի բացառվում, որ այսպես շարունակվելու դեպքում Հայաստանի վրա ևս այդ պատժամիջոցները ուղղակի և անուղղակի ազդեցություն ունենան։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի տաղավարում զրուցում ենք Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ։

Լեզուն: հայերեն
Նյութի տևողությունը: 00:23:44
Հեղինակ: 1in.am LIVE
Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com