Գնում է լինել-չլինելու հարցը

Այցելություններ: 1 nhokhikyan 

25 տարվա մեջ առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բաց տեքստով ասացին, որ Ադրբեջանն է առաջինը խախտել զինադադարի ռեժիմը` հրթիռային գնդակոծում իրականացնելով. ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը սա կապում է մեկ այլ փաստի հետ. «Դիվանագիտության մեջ կա նեղանալու ֆենոմենը: Նրանք նեղացան, որ Ադրբեջանի ձեռքով փակվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: Իսկ դրա պատասխանը որևէ ձևով պետք է տրվեր և տրվեց:

Ըստ Արման Նավասարդյանի՝ կարեւոր է նաեւ ՌԴ ԱԳ նախարարության հայտարարությունը, քանի որ Ռուսաստանը գնաց այդ քայլին, որովհետև Ադրբեջանին ուզում է հասկացնել, որ կարմիր գծի սահմաններ կան. «Եթե պատերազմ սկսվի, Ռուսաստանն իրեն պետք է մեղավոր զգա, քանի որ հսկայաքանակ զենք է մատակարարում Ադրբեջանին, եւ կստացվի, որ դա կլինի պատճառը պատերազմական գործողությունների վերսկսման: Ճիշտ է հիմա մեր զինվորները զոհվում են, միշտ այդ կրակոցները լինում են, բայց ես չեմ կարծում, որ լայնամասշտաբ գործողություններ կսկսվեն:

Լեզուն: Русский
Հեղինակ: a1plusnews
Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com