Վրացական տարածքային պահանջատիրության հարցը խորհրդա-թուրքական հարաբերությունների լույսի ներքո (1945-1953 թթ.)
ΧΙΧ-ΧΧ դարերում ձևավորված ռուս-թուրքական և խորհրդա-թուրքական հարաբերությունները իրենց տարբեր փոխակերպումներով մշտապես իրենց ազդեցությունն են ունեցել տարածաշրջանի երկրների վրա: Դրա վառ ապացույցն է 1921 թ. կնքված Մոսկվայի և Կարսի պայամանագրերը, 1925 թ. կնքված Փարիզի պայամանագիրը, ինչպես նաև 1936 թ. կնքված Մոնտրոյի պայմանագիրը: Հարկ է նշել, որ գոյություն ունեցող այս բարիդրացիական հարաբերություններին զուգահեռ խորհրդա-թուրքական հարաբերություններում ժամանակ առ ժամանակ նկատվել է հարաբերությունների սառեցում:Մասնավորապես երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին խորհրդա-թուրքականհարաբերություններում սկսեց նկատվել ճգնաժամ, որն իր գագաթնակետին հասավ 1945 թ, երբ ԽորհրդայինՄիությունը հանդես եկավ հայկական և վրացական հողերի պահանջատրության, ինչպես նաև սևծովյաննեղուցների վերահսկաման հարցով: Հատկանշական է, որ նշված ժամանակշրջանում առաջին անգամ ի տարբերություն հայակական տարածքների, որի մասին Մոսկվան և Անկարան քննարկել են դեռևս 1945 թ. հունիս ամսին, վրացական հողային պահանջների հարցն առաջին անգամ առաջ է քաշվել Պոտսդամում՝ Ստալին-Չերչիլ-Տրումենհանդիպման ժամանակ: Նախ այն ոչ պաշտոնապես քննարկվել է հուլիսի 18-ին՝ Մեծ տերություններիղեկավարների պատվին տրված ճաշի ընթացքում, ապա հուլիսի 22-ին մտցվել է վեցերորդ նիստի օրակարգ,որի նախագահողը եղել է Հ. Տրումենը : Մեծ Բրիտանիայի վարչապետ ՈՒ.Չերչիլն իր ելույթում կարևորել էԹուրքիային ԽՍՀՄ-ի ներկայացրած տարածքային պահանջատիրության հարցի քննարկումը: Նա ասել է, որթուրքերն անհանգստացած են Բուլղարիայում բուլղարական և խորհրդային զորքերի կուտակմամբ, բացիայդ՝ Մոսկվայում Սարպերի և Մոլոտովի միջև կայացած բանակցություններում հիշատակվել են Թուրքիայիարևելյան սահմաննների փոփոխման և սևծովյան նեղուցներում խորհրդային հանգրվանների տեղակայմանհարցերը, ուստի Չերչիլը փորձել է պարզել ԽՍՀՄ-ի դիրքորաշումն այդ խնդրի շուրջ:Մեծ Բրիտանիայի վարչապետի և ԱՄՆ-ի նախագահի հետաքրքրությունը բավարարելու պատասխանատվությունը Ստալինը վստահել է Մոլոտովին: ԽՍՀՄ-ի արտգործնախարարը բացատրել է, որ խորհրդա-թուրքական նոր պայմանագիր կնքելը հնարավոր է միայն երկու երկրների միջև գոյությունունեցող տարաձայնությունները կարգավորելուց հետո: Նա ներկայացրել է այն դրդապատճառները,որոնք ստիպել են իրենց նոր պայմանագիր կնքել ու առաջարկ անել՝ նոր պայմաններով: Ըստ Մոլոտովի՝ միասինպայմանագիր ստորագրելը նշանակում է համատեղ պաշտպանել խորհրդա-թուրքական սահմանները: Նա հիշեցրել է, որ 1921 թ. Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Վրաստանի որոշ տարածքներ անցել է Թուրքիային՝ ավելացնելով «Խոսքը վերաբերում է Կարսի, Արդվինի և Արդահանի շրջաններին: Ահա թուրքերի կողմից խլված տարածքների քարտեզը: Այդ պատճառով իմ կողմից հայտարարվել է, որ միությանպայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է կարգավորել Վրաստանի և Հայաստանի տարածքայինխնդիրները, վերադարձնել նրանց այդ տարածքը» : Հուլիսի 23-ի նիստում էլ Ստալինը հայտարարել է.«Խոսքն այն մասին է, որ վերականգնվեն մինչև Առաջին համաշխարհային պատերազմը եղած սահմանները:Ես նկատի ունեմ Կարսի մարզը, որը մինչև պատերազմ գտնվում էր Հայաստանի կազմում և Արդահանիշրջանը, որը մինչև պատերազմ գտնվում էր Վրաստանի կազմում» : Խորհրդա-թուրքական նոր սահմանի հարցը Պոտսդամում, չնայած բուռն քննարկումներին, իրլուծումը չի ստացել: Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն որոշել են այն թողնել երկու երկրների հայեցողությանը,այսինքն՝ հարցը պետք է լուծվեր երկկողմանի բանակցությունների ընթացքում: Խորհրդային Միությունը,սակայն, նախընտրում էր Թուրքիայի հետ իր հարցերը լուծել անձամբ՝ առանց որևէ երկրի միջամտությանու միջնորդության, այդ պատճառով էլ շարունակում է վերջինիս նկատմամբ որդեգրած քաղաքականությունը:1945 թ. հոկտեմբերին Ստալինն արդեն հաստատել է Թուրքիայից պահանջվածտարածքների՝ Կարսի ևԱրդահանի ապագա ղեկավարներին. Կարսի մարզկոմի քարտուղար է նշանակվել Ա. Քոչինյանը, իսկ Վրաստանի համար նախատեսվող տարածքներինը՝ Մ.Ցխակյան : Թուրքիայի կողմից գրաված տարածքների վերադարձման համար պայքարում 1945 թ. դեկտեմբերից սկսած ակտիվորեն ներգրավվեց նաև վրացական կողմը:Դեկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի վեհաժողովի նախօրեին, Խորհրդային Վրաստանի «Կոմունիստ» թերթում հրապարակվեց վրացի ակադեմիկոսներ Ս. Ջանաշիայի և Ն. Բերձենիշվիլու՝ «Թուրքիայի նկատմամբ ունեցած մեր օրինական պահանջների մասին» վերնագրով նամակը: Դրանում նրանք Թուրքիային ներկայացրած հողային պահանջները «հիմնավորել» են «քննության առնելով» իրենց պատմությունը, այն սկսել խեթերից ու սուպրիներից և հասցրել մինչև ներկա ժամանակաշրջանը: Նամակը ավարտվում է հետևյալ տողերով. «Վրացի ժողովուրդը պետք է ետ ստանա իր հողերը, որոնցիցերբեք չի հրաժարվել և երբեք էլ չի հրաժարվի: Մենք նկատի ունենք Արդահանը, Արդվինը, Օլթին,Տարտումը, Սպերը, Բայբուրթը, Գյումուշհանեն և Արևելյան Լազիստանը՝ իր մեջ ընդգրկելով Տրապիզոնն ուԿերասունտը» : Անշուշտ այս հոդվածը պատրաստվել էր քաղաքական պատվերով, և ոչ մի դեպքումչպետք է քննել պատմաբանների նախաձեռնությունը: Սա լավ գիտեին նաև Եվրոպայի և ԱՄՆ-ի քաղաքականշրջանակները: Ս. Ջանաշիայի և Ն. Բերձինաշվիլիի հոդվածին հաջորդեց Առնոլդ Հիքոբավայի, ԴավիթԶավրիևի,Էքվթիմե Թակղաիշվիլիի և ուրիշների հրապարակումները: Այս արշավում ներգրավեցինՎրաստանի կաթողիկոս-պատրիարք Կալիստրատե Ցինցաձեն և Այսրկովկասի մուսուլմանների հոգևորականմիության անդամ, Աջարիայի կադի Ռասիխ Բերիձեն: Ուշադրության արժանի փաստաթուղթ է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Կալիստրատե հինգերորդինամակը, որը գրվել է 1946 թ. հունվարի 5-ին: Նամակը հրապարակվել է վրացական «Կոմունիստ» թերթում: Նամակում նշվում է. «15-րդ դարում մուսուլման թուրքերը ներխուժեցին քրիստոնեական աշխարհի սիրտ և գրավեցին Բյուզանդիայի մայրաքաղաք ՝ Կ.Պոլիսը:…Այս ժամանակաշրջանից սկսած Վրաստանիհարավ-արևմտյան կողմից խաղաղություն չկար: Օսմանյան կայսրությունը հաստատակամորեն փորձում էրսրի և կրակի միջոցով գրավել Վրաստանը, բայց վրացիները հիանալի քաջությամբ պաշտպանվում էին: Բայց հզոր թշնամու դեմ պայքարում վրաց ժողովուրդը ծանր կորուստներ կրեց: Օսմանյան կայսրությունը հարավային և հարավ-ճարևմտյան կողմից աստիճանաբար գրավեց ընդարձակ տարածքներ՝Ճանեթին, Բայբուրթը, Գյումուշհանեն, Տարտումը, Սպերը,Արդահանը:…Երկրի զարգացումը դադարեց և երկիրն աստիճանաբար թուլացավ: Արգելվեցին քրիստոնեական ազգային սովորույթները և վրաց լեզուն: Երկրումմեծանում է անարդարությունը: Ավիրվեցին տաճարները և պատմական հուշարձանները: Օսմանյան թուրքերիկառավարման պատճառով բնակչության թիվը կտրուկ նվազեց:…Վերադառնալով նշված պատմությանըդժվար է համեմատել այսօրվա Վրաստանի պատմական երկու հատվածները՝ Վրաստան, որը գտնվում էԹուրքիայի տիրապետության ներքո և Վրաստան, որն ազատ է…» : Նամակի վերջում կաթողիկոսընշում է՝ «Այսօր պատմական արդարություն հասատելու ժամանակն է : Ազատասեր ժողովուրդները մշտապեսհաղթել են բռնակալ ուժերին՝ Ֆաշիստական Գերմանիային և նրա դաշնակիցներին, և այս գործում իր զգալիներդրումն է ունեցել վրաց ժողովուրդը: Եվ այսօր պատմական անարդարությունն ուղղելու խնդրանքով(Վրաստանի ազգային-տարածքային միավորում» դիմել է անվիճելի իրավունքին: Ազգերի լիգայի անդամ՝ Թուրքիան Վրաստանին պետք է վերադարձնի վրացական տարածքները՝Արդահանը, Օլթին, Տարտումը, Արդվինը, Բայբուրթը, Գյումուշհանեն և Արևելյան Լազիստանը՝ իր մեջընդգրկելով Տրապիզոնն ու Կերասունտը: Ես դիմում եմ ՄԱԿ-ի ղեկավարությանը ու Մեծ տերություններին և կոչ անում նպաստել պատմական արդարության վերականգնման այս սրբազան աշխատանքին» ։ Տարածքային պահանջատիրության հարցը առաջ է քաշվել նաև Խորհրդային Վրաստանի կոմունիստական կուսակցության համագումարներում: Այս հարցի վերաբերյալ բացահայտ խոսեցին Խորհրդային Վրաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդները:Մասնավորապես Վրաստանի Կ(բ)Կ Կենտկոմի քարտուղար Կ. Թերքվիանին «Խորհրդային Վրաստանի 25-ամյակը» խորագրով հոդվածում մատնանշել է Խորհրդային Վրաստանի՝ վերջին քառորդում ունեցածտնտեսական և մշակույթային նվաճումները: Հոդվածի վերջում, գովաբանելով խորհրդային կարգերը և նրանվերագրելով երկրի առաջընթացը, նա ավելացրել է, թե «մնացել է անիրականալի միայն վրաց ժողովրդիդարավոր երազանքը՝ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը: Նրա սահմաներից դեռդուրս են մնում Արդահան, Արդվին, Օլթի, Տարտումա, Բայբուրդ, Իսպիրա, Գյումուշհանե, Լազիստանվրացական տարածքները: Ահա թե ինչու հասկանալի է, վրացական հանրության արդարացի պահանջը, որՎրաստանին վերադարձվեն մեր հայրենիքից գողացված տարածքները, որոնք վրացական մշակույթի ևպատմության մասն են» : 1946 թ. կեսերից քարոզչությունը աստիճանաբար դադարեց: Գլխավոր մամուլում «սուր» հոդվածներ այլևս չկար տպագրված: Սակայն չնայած դրան, Թուրքիայի տիրապետության տակ գտնվողվրացական տարածքների միացման հարցը չէր լուծվել: Այս շրջանում վրացական պարբերականներիցհիմնականում ակտիվ էր «Խորհրդային Աճարիա» թերթը: Այս հարցին են անդրադարել նաև վրաց մշակույթային գործիչները։ Բանաստեղծ Իռակլի Աբաշիձեն վրաց հեղինակներից առաջինն էր, որ 1945 թ. դեկտեմբերին գրեց վրացազգի դարավոր երազանքին նվիրված բանաստեղծություն՝ «რადაბავიწყებს» («ինչ ենքմոռանում») , որը հրատարակվեց դեկտեմբերի 28-ին՝ «Կոմունիստ» թերթում: 1946 թ. հունիսի 16-ին «Կոմունիստ» թերթում հրատարակվեց՝ Դուտու Մեգրելիի «ოლთისესციხეს» («Օլթիի ամրոցը») բանաստեղծությունը , նվիրված այս խնդիրներին: Նույն շրջանում գրվել էԳեորգի Լեոնիձեի՝ «მესხეთი» («Մեսխեթի») բանաստեղծությունը : Կարճ ժամանակահատվածում այնդարձել է սերունդների սիրված բանաստեղծությունը: 1948թ. «Խորհրդային Աճարիա» և «Երիտասարդ կոմունիստներ» թերթում հրապարակվածաշխատություններում ներկայացվում էր Թուրքիայում ապրող վրացիների դժվար կացությունը: Այդպիսիաշխատություններից էր Վառլամ Ժուրուլիի «მიტაცებულმიწაზე» («Գողացված հողերում»)բանաստեղծությունը : Հակաթուրքական հասարակական կարծիք ձևավորելու համար գրվեց՝ Ալիո Ադամիայի«ლაზურიბალადა» բանաստեղծությունը : Այսպիսի քարոզարշավների նպատակը նմանհասարակական կարծիքի ձևավորումն էր: Այս շրջանում հրատարակվում է Գրիգոլ Աբաշիձեի բանաստեղծությունների ժողովածուն՝«სამხრეთსაზღვარზე»(«Հարավային սահմանին») : Դրանում ընդգրկված են հեղինակի բանաստեղծությունները, որոնք նվիրված են Թուրքիայի տիրապետության տակ գտնվող վրացականտարածքների ճակատագրին: Բանաստեղծը հույս է հայտնում, որ մոտ ապագայում խորհրդային իշխանության միջնորդությամբ դրանք կվերադարձվեն: Նման բանաստեղծությունները, որոնք նվիրված էին վրացիներիտարածքային պահանջատիրության խնդիրներին, և գրվել էին խորհրդային իշխանության թույլտվությամբ, այդ տարիների վրացական գրականության մեջ շատ էին: Այսպիսով, Թուրքիայի իրականացրած հակախորհրդային քաղաքականությունը Երկրորդ աշխարհամարտի տարիներին հանգեցրել է «նյարդերի պատերազմին»: Խորհրդային կառավարությունը ելնելով նշված ժամանակաշրջանում կատարվող իրադարձություններից՝ չեղյալ հայտարարեց 1925 թ. խորհրդա-թուրքական բարեկամության և չեզոքության պայմանագիրը, և առաջ քաշեց նեղուցներիվերահսկման ու հայերի և վրացիների տարածքային պահանջատիրության հարցը: Հատկանշական է, որվրացիների տարածքային պահանջատիրության հարցը առաջին անգամ բարձրացվել է Պոտսդամիխորհրդաժողովում, որը անակնկալ էր թե՛ Թուրքիայի և թե՛ Մեծ տերությունների համար: Վերջիններս այնորակում էին որպես Խորհրդային Միության ծավալապաշտ քաղաքականության արդյունք, շեշտելով, որառաջին ի տարբերություն հայկական հարցի առաջին անգամ են տեղեկացվել վրացական տարածքային պահանջատիրության մասին: Մինչդեռ վրացական մամուլը չէր թաքցնում իր ուրախությունը, տեղեկացնելով, որ «վրացիների դարավոր երազանքը կարող է դառնալ իրական միայն խորհրդայինիշխանության շնորհիվ»: Ինչ վերաբերում է Թուրքիայում ապրող վրացիներին, ապա թուրքական մամուլըհազվադեպ էր անդրադառնում նրանց, իսկ անդրադառնալու դեպքում ներկայացնում էին այնպես, որվերջիններս պաշտպանում են Թուրքիայի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Սակայն նկատեք, որ այստեղի վրացիները բավականին պասիվ էին և նախընտրում էին քաղաքականությանը չմիջամտել: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
300 reads | 09.05.2021
| |