ԹԵ ԻՆՉՊԵՍ ԻՍՐԱՅԵԼԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԱՎ

Անապատի խորքում, բոլոր կողմերից ավազաշերտով շրջապատված,  մերձավորարևելյան երկիրը դաշնակից երկրների և լրտեսական ցանցի միջոցով ձեռք բերված տեխնոլոգիրաների ու նյութերի հիման վրա միջուկային զենք է ստեղծում: Մոտավորապես այս կերպ է նկարագրվում Իրանի միջուկային ծրագիրը ցածր վարկանիշ ունցող անհետաքրքիր վեպերում. անապատի խորքում թաքնված միջուկային ռումբի մասին հեքիաթը ճիշտ է, սակայն ոչ թե Իրանի պարագայում, այլ՝ Իսրայելի:

Ցուցաբերելով համառություն և նախանձախնդրություն՝ Իսրայելը կարողացավ սեփական միջուկային զենքի պաշարները հասցնել մոտ 80 մարտագլխիկի, որը հավասար է Հնդկաստանի և Պակիստանի ունեցած համատեղ զինանոցին. Իսրայելը նաև հաջողացրեց միջուկային զենքի փորձարկում կատարել:

Չնայած այն հանգամանքին, որ Իսրայելի միջուկային ծրագիրը ամբողջ աշխարհին հայտնի գաղտնիք էր, այնուամենայնիվ, ինչպես 1986թ. ատոմային ինժիներ Մորդեհայ Վանունուն նշել էր, որ Իսրայելի պաշտոնական քաղաքականությունը զենքի առկայության ոչ հաստատումն է, և ոչ էլ ժխտումը:

Եվ ահա, 2013թ. դեկտեմբերին Կնեսետի նախկին խոսնակ Աբրահամ Բուրգը խախտեց լռությունը՝ հայտարարելով, որ Իսրայելը ունի և՛ միջուկային զենք, և՛ քիմիական զենք՝ չհրապարակման քաղաքականությունը անվանելով <<ժամկետանց  և երեխայական>>: Այդ հայտարարությունից հետո աջ թևի կողմնակիցները պահանջեցին նրա նկատմամբ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցել:

Գաղտնիության շղարշով պատված միջուկային ծրագրի վերաբերյալ սկսեցին ավելի շատ մանրամասներ ի հայտ գալ: Հրեական պետությանը մարտագլխիկներ պատրաստելու համար նյութեր, մասնագետներ են տրամադրել այնպիսի երկրներ, որոնք ամենաբարձրն էին գոռում միջուկային զենքի չտարածման մասին:  Այդ երկրներից են՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, նույնիսկ` Նորվեգիան: Որոշները օգնել են Իսրայելին նաև սեփական անգործությամբ՝ պարզապես ձայն չհանելով:

Իսրայելական միջուկային զենքը անհնար կլիներ առանց Ֆրանսիայի գործուն մասնակցության: Երբ 1954թ. ֆրանսիացիները սկսեցին սեփական զինանոցը ստեղծել, նրանք այնուհետև մեծ սիրով օգնություն ցուցաբերեցին այլ երկրների, որոնք ցանկանում էին ատոմային զենք ունենալ:

Երբ 1968թ. ԿՀՎ տնօրեն Ռիչարդ Հելմսը ԱՄՆ նախագահ Լենդոն Ջոնսոնին հայտնեց, որ Իսրայելը միջուկային զենք ունի և արդեն փորձարկումներ  է կատարում, Սպիտակ տունը  որոշեց այդ հանգամանքին ոչ մի կերպ չարձագանքել: Հետագայում  այս դիրքորոշումը  ավելի ամրապնդվեց 1969 թվականին, երբ Ռիչարդ Նիքսոնը Իսրայելի վարչապետ  Գոլդոյ Մեյրի հետ հանդիպման ժամանակ համաձայնվեց Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը ստորագրելու համար Իսրայելի վրա ճնշում չգործադրել  :

Իսրայելի միջուկային ծրագրի վերաբերյալ  երկու գրքի հեղինակ Ավներ Կոենը նշում  է, որ  ԱՄՆ շարունակում  է  այս  հարցում  վարել  ոչ  թափանցիկ քաղաքականություն,  որի ակունքները  գալիս  են պատմության  խորքից:  Ոչ մեկ չի  ուզում  այս ամենի  հետ գործ  ունենալ քաղաքական մակարդակով, քանի որ երկու կողմերն էլ  չեն ցանկանում լարվածություն  մտցնել  ԱՄՆ-Իսրայել  հարաբերություններում և նոր  խնդրիներ ստեղծել առանց այդ էլ  լարված միջազգային հարաբերություններում:

Իսկ արաբական աշխարհում շարունակում  է  աճել  ոչ համաչափ միջուկային ստատուս քվոյի նկատմամաբ  դժգոհությունը : Մասնավորապես, Եգիպտոսը  սպառնացել  է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից,  եթե Մերձավոր Արևելքում միջուկային զենքից  զուրկ տարածք  տեղծվելու գործում  էական առաջխաղացում չնկատվի:


ԱԲՂՅՈՒՐԸ՝ theguardian.com

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
563 reads | 28.02.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com