ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ՝ ՈՐՊԵՍ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԴՅԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ
Թուրքական մամուլում ակտիվորեն լուսաբանվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Գերմանիա և այցելությունից առաջ նրա տված հարցազրույցը գերմանական հեռուստատեսությանը:

Հրապարակումները հիմնական ուշադրությունը նվիրել են Սիրիայի վերաբերյալ Կրեմլի տեսակետին: Նրանք մեջբերել են ՌԴ –ի ղեկավարի այն հայտարարությունները, թե նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռանալը չի ենթադրում Սիրիայի վիճակի կարգավորում (Olay), իսկ սիրիական ընդդիմության սպառազինումը անկայունություն է ստեղծում երկրում և հակասում է միջազգային իրավունքին (Aksam):

Նախագահ Վլադիմիր Պուտինը, որին քննադատում են ընդդիմության վրա ճնշում գործադրելու և Ռուսաստանում դիկտատուրայի արմատավորման մեջ, արտահայտեց Կրեմլի վճռական մտադրությունը` «չշեղվել ժողովրդավարական ուղուց»,-նշում է Zaman-ը:

Ռուսաստանում ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ ոչ մի ճնշում չի գործադրվում, որի մասին հաճախ են գրում մամուլում: Արտասահմանից ֆինանսավորվող հիմնարկությունները երկրում արգելված չեն: Բայց «Ռուսաստանը պետք է տեղյակ լինի, թե ովքեր են ստանում և ինչպես են օգտագործում այդ միջոցները»,-ասել է Պուտինը:

Zaman լրագիրը Ռուսաստանի և Գերմանիայի ղեկավարների կողմից Հանովերյան արդյունաբերական տոնավաճառի համատեղ բացման առիթով մեջբերել է կանցլեր Անգելա Մերկելին: Ըստ Մերկելի, Մոսկվան և Բեռլինը պետք է ավելի արդյունավետ բանավիճեն և գտնվեն ակտիվ երկխոսության մեջ ոչ կառավարական կազմակերպությունների հարցի վերաբերյալ: Գնահատական տալով Ռուսաստանի տնտեսական նվաճումներին, Վլադիմիր Պուտինը նշել է, որ ռուսական տնտեսությունը բավականաչափ ուժեղ է և չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, Ռուսաստանը պահպանում է դրական զարգացում (Zaman):

Cumhuriet-ի ուշադրության կենտրոնում են Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները: ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում բնորոշ է նրանց րնդհանուր դիրքորոշումը` հակազդել ԱՄՆ-ի և Եվրոպայի նախաձեռնությանը` չմիջամտելու այնպիսի զարգացող երկրների ներքին գործերին, ինչպիսիք են Իրանը, Լիբիան և Սիրիան:

Չինաստանի համար, որը ձգտում է արագ թափով զարգացող կապիտալիզմի պայմաններում պահպանել քաղաքական կայունությունը, հատուկ իմաստ ունի ԽՍՀՄ-ի փորձը: ԽՍՀՄ-ի փլուզման պատասխանատվությունը Չինաստանը դնում է ոչ թե սոցիալիստական մոդելի, այլ Գորբաչովի քաղաքականությանև Արևմուտքի քայքայիչ ազդեցության վրա:

Որոշ հրապարակումներ առաջին պլան են մղում Ռուսաստանի հարաբերությունները հետխորհրդային պետությունների հետ: Zaman-ը փաստում է, որ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունների ֆոնին Հայաստանում նկատվում է ընդդիմադիր տրամադրություների աճ: Ընդդիմությունը հանդես է գալիս Երևանի գործող ղեկավարության քննադատությամբ` Ռուսաստանից կախվածության և Իրանի ազդեցության աճի պատճառով, որովհետև դա զրկում է Հայաստանին այլընտրանքային, և, առաջին հերթին, տնտեսական կապերի զարգացումից: Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների սառեցումը թուլացնում է Կովկասում Թուրքիայի ազդեցությունը:

Թուրքական Star-ը նշում է, որ Ռուսաստանը և Իրանը առաջացնում են Ադրբեջանի անհանգստությունը: Ռուսաստանը մտադիր է Ադրբեջանում ստեղծել այնպիսի քաղաքական մթնոլորտ, որը կհամապատասխանի իր շահերին, ենթադրում է մեկնաբանը: Այդ նպատակով Ռուսաստանը օգտագործում է այնպիսի մեթոդներ, ինչպես օրինակ, Ռուսաստանի և Ադրբեջանի տարածքներում ապրող կովկասյան ժողովուրդներից մեկի` լեզգիների էթնիկական նույնականացումը: Մասնավորապես, այդ էթնիկական խմբի ներկայացուցիչների կողմից անկախության և Ռուսաստանին միավորվելու կոչեր են հնչում: Ուշագրավն այն է, որ դա տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ Ռուսաստանը Ադրբեջանին որոշակի պայմաններ է ներկայացնում: Այդ ամենը Ռուսաստանին թույլ է տալիս մեծացնելու ճնշումը Ադրբեջանի վրա: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Բաքուն նպակադրվել է վարել հաշվեկշիռ քաղաքականություն:

Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում որոշ փորձագետներ ընդգծեցին միջազգային հարաբերությունների մի շարք ոլորտներում Ռուսաստանի և Թուրքիայի մոտեցումների տարբերությունների պահպանումը: Նրանք, ի վերջո, հանգեցին այն տեսակետին, որ վճռական գործոնը երկկողմ առևտրա-տնտեսական երկարաժամկետ կապերի զարգացման ուղղությունն է: Կարծիքներ հնչեցին, որ սիրիական հակամարտության վերաբերյալ Մոսկվայի և Անկարայի միջև եղած տարաձայնությունները չեն տարածվում ամբողջ Մերձավոր Արևելքի շրջանի պրոբլեմների վրա: Այսպես, Ռուսաստանը և Թուրքիան նույն դիրքորոշումն ունեն Իրանի միջուկային ծրագրերի կամ պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցերում:

Հրատարակումը ուշադրություն է հրավիրել նաև փորձագետների այն կարծիքի վրա, որ Թուրքիան այսօր չի հրաժարվել 1990-ական թվականներին սկսած այն քաղաքականությունից, որն ուղղված էր Միջին Ասիայում «թյուրքական միություն» ստեղծելու գաղափարից: Ընդ որում, նման քաղաքականությունը բխում է ԱՄՆ-ի և Եվրոպայի շահերից:

Զարգացնելով Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների թեման՝ Bugun-ը տեղեկացնում է, որ ռուս-թուրքական ձեռնարկատերերի Ասոցիացիայի և Ռուսական շինարարների միության միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր, որն ուղղված է թուրքական շինարարական ֆիրմաների` դեպի ռուսական շուկա մուտքի և նրանց գործունեության խթանմանը:


Hurriet-ը և 0lay-ը հաղորդել են, որ Ռուսաստանը խաղաղօվկիանոսյան նավատորմի ռազմական նավերի մի ջոկատ է ուղարկել Սիրիա, որը, ինչպես ենթադրվում է, մայիսի կեսերին Միջերկրական ծովով կհասնի Սիրիայի ափերին: Նշվում է, որ սիրիական Տարտուս նավահանգիստ կհասցվի «մի անհայտ» բեռ, ընդ որում, Սիրիայի ճանապարհին նավերը կմտնեն Վիետնամ և Իրան:

Թուրքիայի կողմից ճնշում գործադրելու պատճառով կիպրական գազի հանքավայրի շահագործման մրցույթին մասնակցելու փոխարեն էներգետիկայի բնագավառի հսկաները «հերթի են կանգնել» լիբանանյան գազի համար: Վկայակոչելով կիպրական ԶԼՄ-ները, Turkiye-ն գրում է, որ կիպրական շլեյֆի նկատմամբ «հետաքրքրություն չցուցաբերած» երկրները (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Նորվեգիա) որպես պատճառ համարում են «Թուրքիայի սպառնալիքը»: Նշվում է, որ Կիպրոսի երկրաշերտի գազային պաշարները գերազանցում են լիբանանյանը, առավել ևս, Կիպրոսի համեմատ , Լիբանանում շարունակվում է պահպանվել քաղաքական անկայունությունը:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
844 reads | 27.04.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com