ՍԻՐԻԱՆ ԼՈՒԾՈՒՄ ՉԷ, ԱՅԼ՝ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Համայնքային ընտրություններից մեկ շաբաթ առաջ թուրքական զինված ուժերը թուրք-սիրիական սահմանի վրա սիրիական ռազմական ինքնաթիռ խփեցին: Անկախ այն հանգամանքից, թե խախտել էր այդ ինքնաթիռը Թուրքիայի օդային սահմանը, կամ այն թռչում էր հենց սահմանի երկայնքով, անհրաժեշտ էր նախ պարզել, թե սրիրական ռմբակոծիչը այդչափ վտանգ ներկայացնում էր, որ անհրաժեշտություն առաջացավ այն վերացնելու:

Այսպես, պաշտոնական մարմինները պարտավոր են հասարակության լայն շերտերին լուսաբանել այս փաստը, քանի որ շատերի մոտ կարծիք է ձեւավորվել, որ այս քայլը ինչ-որ քաղաքական շոու է, որը կապված է մարտի 30-ին տեղի ունենալիք ընտրությունների հետ, որով իշխանությունները նպատակ ունեն ստեղծել երկրի սահմաններին վտանգ սպառնալու գաղափար:

Սիրիական ինքնաթիռը խփելու գաղափարը կրում է ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական ուղղվածություն, և այս ամենն այն դեպքում, երբ երկու երկրները բացահայտ պատերազմի մեջ չեն:

Իսկ քաղաքական տեսանկյունից հարցը դիտարկելով՝ կստանանք այն իրական պատկերը, թե ինչի համար թուրքական ռազմաօդային ուժերը որոշեցին կործանել ինքնաթիռը: Էրդողանի և նրա թիմի հանդեպ կասկածները և անվստահությունը հասել են ամենաբարձր մակարդակի վերջին տարիների ընթացքում՝ կապված կոռուպցիոն սկանդալի և գյուլենական շարժման հետ: Այս ամենի հետևանքով Էրդողանը կարող է ձայների այնպիսի կորուստ ունենալ, որ նրա համար ծայրահեղ վատ հետևանքներ կունենա:

Իսկ դեմոկրատական երկրներում ընտրությունների արդյունքում գալիս են նոր իշխանություններ և նորմալ պայմաններում էլ այդ նույն իշխանությունները կրկին ընտրությունների արդյունքում հեռանում են:

Սակայն այս պարագայում Էրդողանը կարծես իրեն «դատապարտված» է համարում հարատև մնալ իշխանության ղեկին: Այդ է պատճառը, որ համայնքային ընտրություններից առաջ, զգալով հնարավոր պարտության հոտը, Թուրքիայի վարչապետը դիմեց ծայրահեղ քայլի: Պատկերացնելն անգամ դժվար է, թե ինչերի կգնա Էրդողանը պառլամենտական ընտրություններից առաջ: Այսպիսի քայլերը բնորոշ են միայն առաջնորդներին, որոնք ունեն բռնապետական հակումներ և ամեն քայլով պատրաստ են պահելու իրենց իշխանությունը:

Էրդողանին նաև մեկ այլ հարց կարող է անհանգստացնել, որ սեփական ընտրազանգվածի 72 տոկոսը դեմ է հարևան երկրի՝ Սիրիայի ներքին գործերին միջամտելու քաղաքականությանը: Անպատասխանատու և արկածախնդիր քայլերը, առանց այս հանգամանքը հաշվի առնելու, կարող են Թուրքիային կործանման եզրին հասցնել՝ իսկ նրա իշխանությանը՝ տապալման և ինքնաոչնչացման:

ԱՂԲՅՈՒՐԸ՝ milliyet.com.tr
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
412 reads | 25.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com