ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՈՒՂԵՂՆԵՐԸ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է անում կառավարությանը վերադարձնել բարձրորակ գիտնականներին, որոնք գտնվում են արտասահմանում: Ըստ նրա, պետությունը շահագրգռված է, որպեսզի մասնագետները վերադառնան հայրենիք:

Բալթյան ֆեդերալ համալսարանի դասախոսական կազմի և ուսանողության հետ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ քիմիկակենսաբանական ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Վանագը (նա աշխատում էր Բոստոնում և վերջերս էր վերադարձել հայրենիք) նշեց, որ ճանաչում է մի քանի տասնյակ գիտնականների, որոնք պատրաստ են վերադառնալ: Նրա խոսքով, արտասահմանում մնալու պատճառը Ռուսաստանի ցածր աշխատավարձներն են:


«Եթե նրանք վերադառնում են այնպես, ինչպես ես վերադարձա, կստանան սովորական աշխատավարձ, որը շատ քիչ է: Եթե գոյություն ունենար ինչ-որ հատուկ ծրագիր, որը թույլ տար հայրենադարձող գիտնականներին վճարել ամսական թեկուզ 60 հազար ռուբլի, ապա լավ խթան կլիներ վերադարձի համար», - ասել է ինստիտուտի տնօրենը:


Իր հերթին նախագահն ընդգծեց, որ այդպիսի ծրագիր գոյություն ունի: Բայց, նրա խոսքերով, դա կարող է բավարար չլինել:


«Մենք շահագրգռված ենք, որպեսզի այսպես կոչված սփյուռքի մեր մարդիկ, որոնք, ինչպես դուք, մեկնել են, նորից վերադառնան… Միայն նրանք պետք է վերադառնան, ովքեր այստեղ ևս կարող են աշխատել նույն արդյունավետությամբ, ինչպես այնտեղ: Իսկ հենց այնպես, առանց ընտրության, վերցնել և նրանց վճարել ավելին, քան մեր սովորական և իրենց լավ դրսևորած գիտնականներն են ստանում, արդար չի լինի» ,– նշել է Պուտինը:


Նա հիշեցրել է, որ Ռուսաստանում գոյություն ունի գրանտային աջակցության համակարգ, որն աշխատում է բավական արդյունավետ: «Դրանք գրանտներ ու մեգագրանտներ են, որոնք ստանում են մարդիկ, ովքեր ապացուցում են, որ ի վիճակի են լավ արդյունքների հասնել: Նման գրանտներ ստացել է 77 գիտնական» ,–ավելացրել է ՌԴ նախագահը:

Diplomat.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
517 reads | 12.05.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com