ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՁևԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

PR ՄՇԱԿՈՒՅԹ, ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ. ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՎԱԾ Է
ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հանրային կապերի փորձագետ









Հայաստանի անկախության քսանմեկ տարիների ընթացքում պետական ապարատի արատավոր կողմերից հիմնականը մնաց այն, որ այդ ապարատը պահպանեց խորհրդային կառավարման համակարգին հատուկ տարրերը` ներփակվածությունը, պետական հիերարխիայի բարձրագույն աստիճաններում պաշտոնյաների մասնագիտական որակների և պարտականությունները պատշաճ կատարելու անհրաժեշտության ստորադասումը նրանց պաշտամունքին, քաղաքական, իմա` կուսակցական կուռքերի ստեղծումն ու հասարակությանը դրանց պարտադրումը: 

Այսինքն` անկախություն ստացած և իրեն ժողովրդավարական հռչակած հանրապետությունն ուղղակիորեն փոխառեց խորհրդային ավտորիտար կառավարման տարրերը` դրանք ներդնելով «նորաստեղծ» պետական ապարատի հիմքում: Արդյունքում` ողջ չինովնիկական դասը` մեծից փոքր, իր շուրջ սահմանագծեց իր ուրույն Օլիմպոսի սահմանները` որոշակի անձեռնմխելիություն ու անհասանելիություն ապահովելով իր համար և իրենից հեռու վանելով երկրի սովորական քաղաքացիներին, որոնց կոչված էր սպասարկելու: Ընդ որում, համակարգային այդ արատը վարակի պես փոխանցվեց անկախությունից հետո սնկի պես բազմացող քաղաքական կուսակցություններին: 

Այսօր քաղաքացու տեսադաշտում գտնվող թե՛ իշխանական և թե՛ իրենց ընդդիմադիր հռչակած բոլոր կուսակցություններին հատուկ է մեկ ընդհանրություն` կուսակցության գաղափարական հենքն էական կատեգորիա չէ, այն կարող է նույնիսկ գոյություն չունենալ, կուսակցության անդամները համախմբվում են ոչ թե որևէ գաղափարախոսության, այլ կուսակցության ղեկի մոտ գտնվող անձի և նրա տնօրինած ռեսուրսների շուրջ, կուսակցությունը նույնացվում է նրա առաջնորդի հետ, որը բարձրացվում է կուռքի աստիճան` դառնալով գործչի էտալոն, որի խոսքը, կեցվածքը, մտածելակերպը, ճաշակը և արժեքային համակարգը պետք է դառնան ընդօրինակման և պաշտամունքի առարկա: 

Ըստ այդմ` կուսակցականների հիմնական զբաղմունքը ոչ թե երկրի առջև ծառացած խնդիրներին լուծում տալն է, այլ` կուսղեկի բարեհաճությունը հնարավորինս շուտ շահելը և հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով վայելելը` հանուն դրանից բխող կարիերայի աճի, ինչ-ինչ լծակների տիրապետման կամ պարզապես իրենց կասկածելի անցյալն ու ներկան օրենքից ապահովագրելու բարենպաստ հեռանկարների: Ասվածը, բարեբախտաբար, չի վերաբերում որոշ ավանդական կուսակցությունների: 

Պարզ է, որ այս պայմաններում խոսք չի կարող լինել հանրության առջև բաց լինելու, հանրության խնդիրներին ականջալուր լինելու, հանրության հետ երկխոսելու և նրա կարծիքը որոշումներում հաշվի առնելու մասին: Պարզ է նաև, որ այս վիճակը հատուկ է ոչ միայն Հայաստանին, այլև խորհրդային բլոկից դուրս եկած երկրների մեծամասնությանը` սկսած հենց այդ համակարգի գլխավոր հովանավոր Ռուսաստանից: Այդ իսկ պատճառով, հենց այդ նույն Ռուսաստանի օրինակով, երկրի ղեկավարի` որպես ժողովրդին մոտ կանգնած մարդ երևալու բոլոր փորձերը, որոնք երբեմն-երբեմն դրսևորվում են տարբեր միջոցներով, այդ անծայրածիր երկրի օդային, ցամաքային և ջրային տարածքները ինքնուրույն` առանց թիկնապահների և տեխնիկական անձնակազմի օժանդակության կտրելով կամ դաշնամուր «նվագելով» և «երգելով», պարզապես ընկալվում են` որպես չհաջողված PR արշավ, որը, բացի նախագահի ինքնագովազդից, նրա ֆիզիկական լավ պատրաստվածության և չթառամող երիտասարդության ցուցադրումից, բնավ էլ չի ցուցադրում սովորական ժողովրդին մոտ լինելու, նրա հոգսերը կիսելու և դրանց լուծում տալու պատրաստակամություն: 

Այլ կերպ` կարելի է խոսել ոչ թե PR արշավի, այլ PR սպեկուլյացիաների մասին, որոնց արդյունքում ստացվում է մի գրոտեսկային իրականություն, որում կա «ժողովրդականություն վայելող» նախագահ, հռչակագրային ժողովրդավարություն և կառավարման ավտորիտար եղանակներ: Խորհրդային Միությունը, կարծեք թե, չի էլ ավարտվել: Արևմտյան պարբերականներում ռուսաստանյան այժմյան ղեկավարի «զբաղմունքներին» քմծիծաղով վերաբերվեցին, որովհետև նրանց` որպես կողքից հայացք նետող հանրության համար այդ գրոտեսկն ակնառու էր: Ինչ խոսք, Արևմուտքում էլ նմանատիպ արշավներ կազմակերպվում են: ԱՄՆ-ում, ի դեպ, բոլոր մակարդակներում իրականացվող PR արշավներում, ի տարբերություն եվրոպական երկրների, գերակշռող է շոուի տարրը: 

Նախագահի թեկնածուն կարող է անսպասելիորեն մտնել պիցերիա և սպասարկել այնտեղ նստած մարդկանց, կամ որևէ բանից անտեղյակ ամերիկացուն կարող է արթնացնել երկրի նախագահի հեռախոսազանգը` վերջինս պարզապես ցանկացել է հետաքրքրվել շարքային ամերիկացու որպիսությամբ: Բայց ամերիկացիները դրան շատ բնական են վերաբերվում, նույնիսկ ոգևորվում են դրանից, որովհետև դա նրանց քաղաքական մշակույթի մասն է կազմում. այնտեղ բոլոր այդ տիպի արշավներն ընդգրկվում են ընդհանուր մի ժողովրդավարական համապատկերի մեջ, որտեղ երկխոսությունը և բանավեճը ոչ միայն արգելափակված չեն, այլև խրախուսվում են պետական բոլոր մակարդակներում: Ի վերջո, հենց ամերիկյան մարքետինգի կնքահայր և վերջերս Հայաստանում մեծ պատիվներով ընդունված Ֆիլիպ Կոտլերն է դեռ նկատել, որ թեև որևէ թեկնածուի հանրությանը «վաճառելու» և օճառի կամ ածելիի մանրածախ առևտրի միջև առկա է հսկայական տարբերություն, այդուամենայնիվ, կոմերցիոն գովազդի որոշ ատրիբուտներ անշրջելիորեն արմատավորվել են քաղաքական գործընթացներում: Այս իմաստով, պատահական չէ, որ եվրոպական երկրներում, մասնավորապես` Ֆրանսիայում և Գերմանիայում, ինչպես քաղաքական, այնպես էլ կոմերցիոն PR արշավների հիմքում տեսնում են երեք-չորս հիմնական գործողություն` հանրության շրջանում ճանաչելի դարձնել PR արշավի օբյեկտը, հանրության շրջանում այդ օբյեկտի շուրջ ձևավորել յուրահատուկ իմիջ, հանրության շրջանում վստահություն ստեղծել այդ օբյեկտի նկատմամբ, հանրության շրջանում առաջացնել տվյալ օբյեկտի գաղափարախոսությանը հարելու ցանկություն: Ընդ որում, եվրոպական երկրներում առանձնահատուկ կարևորություն ունեն վերջին երկու բաղադրիչները` վստահությունը և գաղափարախոսությանը հարելու ցանկությունը, որովհետև երկուսն էլ ձևավորվում են իրական քայլերի և իրատեսական ծրագրերի իրականացմանն ուղղված առկա և օբյեկտիվ, այլ ոչ թե իմիտացիոն և շինծու նախադրյալների հիման վրա: Այս համապատկերում որտե՞ղ է Հայաստանը: Ակնհայտորեն` Հայաստանը ռուսական գծի շարունակողն է բոլոր դրսևորումներում: Քաղաքական դաշտի բոլոր հատվածներում դիպվածաբար երևան եկող «բարեփոխչությունը», որը մեզանում միանգամից ստանում է «PR արշավ» պիտակը, իրականում PR սպեկուլյացիա է, որն ավելի շատ ուղղված է ոչ թե ինչ-որ փոփոխություններ հետևողականորեն իրականացնելուն, այլ` ունեցած դիրքերը պահելուն: 

Նախընտրական արշավներն իրականացվում են ոչ թե իրական ծրագրերի, այլ` կուսակցական առաջնորդների առաջմղման նպատակով: Այդ իսկ պատճառով էլ, ոչ միայն ընտրողի հետ երկխոսություն չի կայանում, այլև առաջադրված թեկնածուների միջև տարբեր ձևաչափերով հեռուստատեսային քաղաքաղական բանավեճերը չեն կայանում` որպես ժողովրդավարական ինստիտուտ: Յուրաքանչյուր կուսակցություն կամ դրա ղեկավար իր պատվից ցածր և իր քաղաքական հավակնություններին անհարիր է համարում ընդդիմախոսի հետ հանրային բանավեճի դուրս գալը: Արդյո՞ք իր ճշմարտությունը միակն է և անվիճարկելին, թե՞ ասելիք չունի, իսկ միգուցե վախենո՞ւմ է, որ իր` որպես կուսակցական կուռքի իմիջը հօդս ցնդի: Որն էլ որ լինի իրական պատճառը, ակնհայտ է, որ հայաստանյան քաղաքական արշավներում երկխոսությունը և քաղաքական բանավեճերի հնարավորությունները արգելափակված են, ինչն էլ քաղաքական դաշտի դերակատարների ամենամեծ հակա-PR-ն է:

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
2272 reads | 01.07.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com