ՊՈՒՏԻՆՒ ՓԱՓՈՒԿ ՈՒԺԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ Է. ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ
Ուղիղ 10 տարի առաջ ԱՄՆ-ում իրավաբանի կրթություն ստացած խարիզմատիկ և վճռական վրացի կերպարը՝ «Հեղափոխական վարդեր» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սահակաշվիլին վերջ դրեց Վրաստանում առկա ավտորիտար և կոռումպացված վարչակարգին՝ գրավելով նախագահի աթոռը, գրում է The Washington Post-ը: 

Այն ժամանակ նրան սիրում էին Արևմուտքում, սակայն ատում Արևելքում:

2013-ի հոկտեմբերի 27-ի նախագահի ընտրությունից հետո Սահակաշվիլին վերադարձավ ԱՄՆ՝ այս անգամ արդեն որպես «չսիրված» քաղաքական գործիչ, ով չի վայելում նաև Օբամայի վարչակազմի համակրանքը:

Խոսելով իր արևմտամետ դիրքորոշման մասին՝ Վրաստանի նախկին նախագահը The Washington Post-ին ասել է, որ իր ձերբակալությունը վերջ կդնի Վրաստան- Եվրոպա ինտեգրման գործընթացին:

Պարբերականի՝ ազատական ժողովրդավարությունը հետխորհրդային տիրույթում արդյո՞ք մեռած է, և Պուտինը կարող է վերահաստատել խորհրդային կայսրությունը հարցին ի պատասխան՝ Սահակաշվիլին ասել է . «Նման տարբերակը բացառվում է»:

Իր խոսքով՝ Վրաստանը, Ուկրաինան և մյուս եվրասիական երկրներն այժմ անցնում են նույն ճանապարհով, որով անցել են Վարշավայի պայմանագրի անդամ պետությունները 1990-ականներին՝ մի տարբերությամբ. Ելցինի գրեթե դեմոկրատական վարչակարգի փոխարեն նրանք այժմ բախվում են Պուտինի վճռականությանն ու նեոիմպերիալիստական գաղափարներին:

«Պուտինի փափուկ ուժը կոռուպցիան է»,- ասել է Սահակաշվիլին՝ հավելելով, որ եթե 1990-ականների Քլինթոնի վարչակազմն էր Արևելյան Եվրոպային դրդում միանալու ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին, ապա այժմ այդ ֆունկցիան իրագործում է Պուտինը, մինչդեռ ԱՄՆ-ն չեզոք դերում է:

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
528 reads | 26.11.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com