ՈՒԿՐԱԻՆԱՆ ՄԵՐԸ ՉԷ, ՈՐ ԱՅՆ ԿՈՐՑՆԵՆՔ. ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ
Ամերիկյան շատ վերլուծաբաններ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մեջ մեղավոր են տեսնում Միացյալ Նահանգներին, մեղավոր, որ վերջինս պատասխանատու է ռուսական զորքերի՝ Ուկրաինա մտնելու համար: Նման կարծիք են հայտնում նաև աջ թևը ներկայացնող քաղաքական գործիչները՝ համարելով, որ Մոսկվայի տարածքային հավակնությունները առաջին հերթին Բարակ Օբամայի մեղքն է, որը թույլ արտաքին քաղաքականություն է վարում: Քննադատության իր բաժինն է հասցնում նաև Ջոն Մաքքեյնը, ով ԱՄՆ քաղաքականությունը անատամ և անօգնական է համարում:

Նախագահ Օբամայի դեմ հզոր հակափաստարկ է նաև այն, որ վերջին ամիսների ռուսական դիվանագիտական հաղթանակը Սիրիայում և Իրանում, որի պատճառով ԱՄՆ հնարավորություն չունեցավ Ասադի դեմ ուժ կիրառելու: Այդ պատճառով շատերը համարում են, որ Օբաման արդեն չի կարողանում տիրապետել իրավիճակը:

Սակայն կան նաև գործիչներ, որոնք, անցյալի փորձի հիման վրա եզրակացություններ անելով, այս քաղաքականությունը արդարացնում են: Երբ 2003թ. հորինված և կեղծ պատրվակով ԱՄՆ զորքերը մտան Իրաք, դրանից հետո դժվար է արձագանքել Պուտինի քայլերին, թեկուզև այդ երկու դեպքերի միջև համեմատականներ անցկացնելը ճիշտ չէ:

Այս ամենի հիմքում ընկած է միջազգային հարաբերություններում տեղի ունեցող իրադարձությունների ամերիկյան սխալ մեկնաբանությունը: Մեկնաբանություն, որ այն, ինչ աշխարհում, նրա ցանկացած կետում կատարվում է, վերջնական արդյունքում վերաբերում է Միացյալ Նահանգներին: Եթե ինչ-որ տեղ ինչ-որ վատ բան է կատարվում, ապա այդ ամենի համար պետք է մեղադրել ԱՄՆ-ին:

Հիշենք 2008թ., երբ Միացյալ Նահանգները ղեկավարում էր ռազմատենչ նախագահ Ջորջ Բուշը: Երբ սկսվեց վրաց-օսեթական պատերազմը, և ռուսական զորքերը արդեն քիչ էր մնում կտրեին անցնեին ամբողջ Վրաստանի տարածքը, Մոսկվան ոչ մի դժվարության չհանդիպեց Միացյալ Նահանգների կողմից, և ոչ մեկ Բուշին թույլ նախագահ չանվանեց: Պարզապես դա ռուսական քաղաքականության բնույթն է, որը փորձում է պաշտպանել իր շահերը իր երբեմնի ազդեցության գոտիներում, իսկ այդ քայլերն իրականացելու համար Պուտինը ոչ մի բանի առաջ կանգ չի առնի:

Այստեղ խնդիրն արդեն մեկնաբանության մեջ է: Արդյո՞ք Միացյալ Նահանգներն են պատասխանատու, որ Ուկրաինայում ճգնաժամ է սկսվել, և արդյո՞ք իրենք պիտի ամեն ինչ անեն, խնդիրը կարգավորելու համար: Նման մոտեցումը սխալ է, և բացի ավելորդ խնդիրներ առաջացնելուց, ոչինչ չի ավելացնում: Պարզապես անհրաժեշտ է փոխել երկխոսությունների վարման շրջանակը և դեպքերի զարգացմանը տալ այլ մեկնաբանություն:

ԱՂԲՅՈՒՐԸ՝ nationalinterest.org
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
437 reads | 07.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com