ՄԵՐԿԵԼԻ ՆՐԲԵՐՇԻԿԸ... ԹԵ ԻՆՉՊԵՍ ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ ԵՐԵՍ ԹԵՔԵՑԻՆ «ԿԱՆԱՉՆԵՐԻՑ»
Հայտնի է, որ ցանկացած հզոր կործանում սկսվում է մանր «անկումներից»:

«Այսպես էլ սկսվեց գերմանական «Կանաչների» (Կանաչների կուսակցություն) անկման պատմությունը, որի պատճառը դարձավ գերմանացիների «սուրբ ուտելիքի»՝ մսային կերակրատեսակի վրա արգելք դնելը», նշում է բրիտանական BBC պարբերականը՝ անդրադառնալով առաջիկայում Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններին:

Սեպտեմբերի 22-ին Գերմանիայում մեկնարկում են խորհրդարանական ընտրությունները, և եթե նախորդ տարի՝ քարոզարշավի ժամանակ Կանաչները սոցհարցումների տվյալներով հավաքել էին 23%, որը մեծ ցուցանիշ է երկրի համար, այժմ նրանց՝ ընտրվելու հնարավորությունները բավական նվազել են:

Իսկ ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Կանաչների առաջնորդներից մեկը առաջարկեց ամեն հինգշաբթի «բուսակերության օր» հայտարարել. արդյունքում՝ գերմանական սննդի բոլոր կետերում հինգշաբթի հայտարարվում է «օր՝ առանց մսի»:

Սա, իսկապես, բավականին բարդ է գերմանացու համար, ով միջին հաշվով, տարեկան ուտում է մոտ 60 կգ միս:

Գրեթե միշտ Կանաչների առաջարկությունները ինչ-որ ձևով դրական արձագանք են ունեցել հետկապիտալիստական գերմանական հասարակության կողմից. դա վերաբերել է թե՛ մեկանգամյա շշերի վրա հարկ սահմանելուն, թե՛ նոր երկաթուղային կայանի կառուցման վրա արգելք դնելուն, բայց «բուսակերության» այս նվաստացուցիչ առաջարկը արդեն գագաթնակետն էր, ինչն էլ ստիպեց գերմանական բունդեսբյուրգերի սիրահարներին երես թեքել «Կանաչներից»:

Իհարկե, վերջիններս պնդում էին, որ սա կամավորական սկզբունք ունի, սակայն փաստ է, որ արդեն գերմանական բազմաթիվ ռեստորան-ճաշարաններում «դեֆակտո» արգելված էր հինգշաբթի օրերին մսից պատրաստված ուտելիք մատուցել, իսկ Կանաչների շնորհիվ դա կիրառելի դարձավ ամբողջ Գերմանիայով մեկ:

Առաջարկի կողմնակիցներից մեկը նշում է, որ այն ոչ միայն գերմանացիների «առողջության» նկատառումներից ելնելով է ի կատար ածվում, այլ նաև էկոլոգիական կարևոր նշանակություն ունի: Մեկ այլ մասնագետ էլ պնդում է, թե «մսի արգելքը» պետք է առաջին հերթին կիրառվի պետական հիմնարկություններում, ու բացի՝ գերմանացիների երկու երրորդը հոգեպես պատրաստ է շաբաթվա մեկ օրն ապրել առանց մսի:

Արդյունքում՝ առաջացավ մի քաոս, որտեղ քաղաքացիները ոտքի էին ելել հայտնի նյուրնբերգյան և տյուրինգյան երշիկների, «currywurst» սոուսով պատրաստված երշիկի (ի դեպ, սոուսի ստեղծման հեղինակային իրավունքի համար վիճում են Բեռլին և Համբուրգ քաղաքները), բավարիական «խոզի տոտոխի» և այլ կերակրատեսակների համար:

Այս իրավիճակում հայտարարությամբ հանդես եկան գերմանական լիբերալները, որոնք դեմ էին արգելքին՝ հավելելով որ յուրաքանչյուր գերմանացի ի զորու է որոշելու՝ երբ միս ուտի: Նրանց կողմ էին նաև գերմանական պահպանողականները. «երկրում առանց այդ էլ բավականին շատ են արգելքները, պետք չէ նորերը ստեղծել»:

«Ո՛չ կանաչների դիկտատուրային», - ասացին գերմանացի սոցիալիստները: Հայտարարությամբ հանդես եկավ նաև գյուղնախարարը (ով ծնունդով Բավարիայից է). «Ճաշացանկում պետք է համաչափ ընդգրկել մսային կերակրատեսակները»:

Սա հանգեցրերց նրան, որ Կանաչները փոքրամասնություն կազմեցին:

Տարեսկզբին գերմանական աուդիտորական մի ընկերություն տվյալներ էր հրապարակել ըստ որոնց՝ գերմանացի տղամարդկանց 9-ից 3-ը մսակեր է. ամեն Աստծո օր նրա ճաշացանկի բաղկացուցիչ մասն է կազմում միսն ու երշիկը:

Եվ իզուր է Վայրի կենդանիների և բնության պահպանման համաշխարհային հիմնադրամը նշում (WWF), որ մսի օգտագործումը հանգեցնում է գյուղատնտեսական տարածքների աճին (արդյունքում՝ կրճատվում են անտառային տարածքները) ու ջերմոցային վառելանյութերի արտանետմանը:

Այնուահանդերձ, մի կտոր միսը - դա ատոմային էլեկտրոկայան չէ, և ոչ էլ աղբակույտ կամ ջրի էկոնոմիա:
Երշիկը - «սուրբ» ուտելիք է՝ կապ չունի օրացույցում հինգշաբթի է, թե ոչ:

Թարգմանությունը՝ Մարգարիտ Առաքելյանի
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
622 reads | 20.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com