NEW YORK TIMES. ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏԺԵԼ ՊՈՒՏԻՆԻՆ
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ամերիկյան New York Times հեղինակավոր պարբերականում հոդված է հրապարակել, որտեղ քննադատում է նախագահ Պուտինի քաղաքականությունը: Նավալնին կարծիք էր հայտնել, որ Պուտինի վարկաինշը շուտով կընկնի, որ Ռուսաստանը արդեն թշնամիներ չունի: Սակայն հեղինակը թերագնահատեց նախագահի թշնամիներ ձեռք բերելու տաղանդը, և հասկացավ այն, որ Պուտինը ցանկանում է ցմահ նախագահ դառնալ:

Նավալնին նշել է, որ իբրև ռուս քաղաքացի և հայրենասեր, նա չի կարող հավանության արժանացնել Ռուսաստանի դեմ ուղղված գործողությունները, սակայն այս պարագայում նրա կարծիքով, եթե պատժամիջոցները և հակաքայլերը խելամիտ լինեն, նույնիսկ օգտակար կլինեն ՌԴ և ողջունելի՝ ռուս քաղաքացիների համար: Այդ նպատակով Նավալնին երկու հնարավոր տարբերակ է առաջարկում. Պուտինի մերձավոր շրջապատին՝ Կրեմլի մեծահարուստների շքեզ ապրելակերպին, հզոր հարված հացնել: Այդ ամենը կարելի է կատարել օլիգարխների ֆինանսական ակտիվները սառեցնելու և նրանց ունեցվածքի վրա կալանք դնելու միջոցով: Նա նաև մի քանի անուններ է նշում, որոնցից են՝ Գենադի Տիմչենկոն, Արկադի և Բորիս Ռոտենբերգները, Յուրի Կովալչուկը, Վլադիմիր Յակունինը, Ռոման Աբրամովիչը, Ալիշեր Ուսմանովը, Իգոր Սեչինը, Ալեկսեյ Միլլերը: Նավալնին առաջարկում է նաև պատժել այն մեծահարուստներին, որոնց ԶԼՄ-ները բառացի կրկնում են պետական քարոզչամեքենայի ամեն մի խոսք:

Իսկ երկրորդ դեպքում Ալեքսեյ Նավալնին առաջարկում է Արևմտյան իշխանություններին իրենց իրավասությունների շրջանակներում հետաքննություններ սկսել՝ պարզելու համար, արդյոք իրենց երկրներում ռուս գործարարները արդար ճանապարհով են գումարներ վաստակել: Նա նաև ավելացրել է, որ ռուսական գումարների մոտ 90%-ը լվացվել է Արևմուտքում, որը սակայն ահնրաժեշտ կերպով չի ուսումնասրիվում ԱՄՆ և ԵՄ իշխանությունների կողմից:

Վերադառնալով Ղրիմի թեմային՝ հեղինակը Ղրիմի բռնակցումը անվանում է իմպերիալիստ իշխանությունների ռազմավարական ընտրությունը, որը կոչված էր օգնության հասնելու մարող վարչակարգին: Այս ամենը նաև վրեժ էր Ռուկրաինայի ժողովրդին, որը համարձակվեց ոտքի կանգնել: Պուտինը այս քայլի համար պետք է շատ մեծ գին վճարի:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1675 reads | 20.03.2014
|
ComForm">
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com