Ո՞ՒՄ ՀԱՇՎԻՆ ԵՆ ԿՐՃԱՏՎՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
թուրքագետ, քաղաքական վերլուծաբան








Ստոկհոլմի Միջազգային Խաղաղության ինստիտուտի (SİPRİ) զեկույցի համաձայն, 2012-ին համաշխարհային ռազմական ծախսերը կրճատվել են 0,5 տոկոսով` կազմելով 1,75 տրիլիոն դոլար:

1998 թվականից հետո առաջին անգամ են կրճատվել համաշխարհային ռազմական ծախսերը: Պատճառն ԱՄՆ-ի, Կերտրոնական և Արևմտյան Եվրոպայի երկրների, Կանադայի, Ճապոնիայի և Ավստրալիայի ռազմական ծախսերի կրճատումն է: Հակառակ այս երկրների` Ռուսաստանը, Չինաստանը, Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Լատինական և Հյուսիսային Աֆրիկայի երկրները մեծացրել են ռազմական ծախսերը: Դրա հետևանքով համաշխարհային ռազմական ծախսերի կրճատումն ընդամենը 0,5 տոկոս է կազմել:

ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ համաշխարհային ռազմական ծախսերի մեջ ԱՄՆ-ի զբաղեցրած 40 տոկոսանոց դիրքի շեմն իջել է: 2012 թվականին ԱՄՆ ռազմական ծախսերը կրճատվել են 6 տոկոսով: Նույն միտումն է դիտվում նաև Արևմտյան Եվրոպայի, Կենտրոնական և Հարավային Ասիայի երկրներում: Հետազոտողները գտնում են, որ դա տնտեսական ճգնաժամի արդյունք է, և նույն միտումը կշարունակվի ՆԱՏՕ-ի անդամ երկրներում մինչև Աղֆանստանից զորքերի ամբողջությամբ դուրսբերումը:

Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Հարավարևելյան Ասիայի երկրներում ծախսերն աճել են: Այս ոլորտում 2012 թվականին ռեկորդային է համարվում Օմանը, որի ռազմական ծախսերն աճել են 51 տոկոսով:

Ռազմական բյուջեով առաջին տեղում ԱՄՆ-ն է, Երկրորդը` Չինաստանը, երրորդը` Ռուսաստանը:

Զեկույցում նշվում է նաև, որ Իրանի, Հյուսիսայի Կորեայի, Սիրիայի ծախսերը չեն ներգրավվել իրենց հաշվարկներում:

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
747 reads | 18.04.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com