ՄԱՅՔԼ ՄԱՔՖՈԼ. «ԼԵՈՆՏԵՎԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԷՐ ՄԵԶ ՇԱՄՊԱՅՆ ՀՅՈՒՐԱՍԻՐԵԼ»
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների համագործակցության մակարդակի, Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգությունն ապահովելու գործում ՌԴ-ի և ԱՄՆ-ի համատեղ ջանքերի, Մոսկվայում ձեռք բերած փորձառության մասին «ՌԻԱ նովոստի»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Մաքսիմ Ֆիլիմոնովի հետ հարցազրույցում խոսում է ՌԴ-ում իր աշխատանքային գործունեությունն ավարտող՝ ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը: Նաև պատմում է, թե ինչու Միխայիլ Լեոնտևի հետ շամպայն չի խմել:

- Դուք անսպասելիորեն հայտարարեցիք Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը թողնելու և Օլիմպիադայից հետո տուն վերադառնալու որոշման մասին: ԱՄՆ-ը, ի տարբերություն մի շարք այլ երկրների, Սոչի ներկայացուցչական պատգամավորություն չուղարկեց: Կարելի՞ է արդյոք ասել, որ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների «վերաբեռնավորմանը» փոխարինելու է գալիս ավելի բարդ ժամանակաշրջան:

- Ես հաստատ այդ ամենը այդպես չէի մեկնաբանի, ինչպես որ նախագահ Օբաման նույնպես դա չարեց: Շարունակեմ փոխաբերությունը. երբ համակարգիչը վերաբեռնավորում ես, այն իր աշխատանքը չի դադարեցնում, և ինչ-որ նոր կոճակներ սեղմելու կարիք չկա: Իմ կարծիքով դա կախված է իրավիճակից: Բայց դա չի նշանակում, որ մեզ մոտ բարդություններ չկան: Չի նշանակում, թե մեր առջև չկան մարտահրավերներ, որոնք մենք ունեինք երկու-երեք-չորս-հինգ տարի առաջ: Որքանով ես եմ տեսնում, մենք շարունակում ենք համագործակցությունը անվտանգության առավել կարևոր հարցերում: Դա Իրանն է, Հյուսիսային Կորեան, Աֆղանստանը, միջուկային սպառազինությունների վերահսկումը: Վերջին ժամանակներս՝ նաև Սիրիան և համաշխարհային ապրանքափոխանակության աճը: Ինչ-որ տեղ մենք համագործակցում ենք, ինչ-որ տեղ`տարակարծիք ենք, բայց մենք չենք ցանկանում, որ տարաձայնությունները խոչընդոտեն համագործակցությանը: Երկու ազդեցիկ երկրների համար դա բնական է:

- Հիմնվելով ձեր գիտելիքների և աշխատանքային փորձի վրա՝ ինչպե՞ ս կգնահատեիք Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները տասը բալանոց սանդղակով:

- Լավ հարց է, բայց ես դրա լավ պատասխանը ես չունեմ: Փորձագետները զբաղվում են նրանով, որ խոսում են վերելքների, ռուս-ամերիկյան հարաբերությունների ջերմության կամ սառեցման մասին: Մենք այլ տեսակետ ունենք: Եվ ես դրա կողմնակիցն եմ: Ես փաստացի արդյունքներն եմ դիտարկում: Արդյոք այս տարի մենք ավելի՞ շատ մուտքի այցագրեր ենք տվել, քան անցյալ տարի:
Ու նաև շատ ավելին: Հաջողվե՞լ է մեզ արդյոք աճ գրանցել առևտրի և ներդրումների ծավալների մեջ: Այո, մենք դա արել ենք: Մենք այսօր Սիրիայի հարցով ավելի՞ գործուն ենք համագործակցում, քան մեկ տարի առաջ: Այո: Համագործակցո՞ւմ ենք արդյոք Իրանի հարցով, որպեսզի թույլ չտանք, որ այնտեղ միջուկային զենք հայտվի: Այստեղ ևս պատասխանը դրական է: Առաջադիմե՞լ է արդյոք ամերիկյան ընտանիքների կողմից Ռուսաստանից երեխաներ որդեգրելու գործընթացը: Ոչ, դա անել չհաջողվեց: Սրանք որոշակի գործեր են: Եվ այդ սկզբունքով էլ պետք է դատել մեր քաղաքականության մասին ու գնահատել դեսպանին:

- Տեղեկություն ունե՞ք, թե ով կլինի Ռուսաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանը:

- Ոչ:

- Իսկ նախագահ Օբամային որևէ մեկի թեկնածությունն առաջարկել կարո՞ղ եք:

- Բոլոր դեպքերում որոշողը նախագահն է: Նա էլ ինձ խնդրել է այստեղ գալ: Հիմա մի քանիսի թեկնածությունն է քննարկվում:

- Ի՞նչ եք կարծում՝ նշանակումը ե՞րբ տեղի կունենա:

- Հույս ունեմ՝ հնարավորինս շուտ: Բայց չպետք է մոռանալ, որ նշանակումից հետո թեկնածությունը պետք է հաստատի սենատը: Իմ պարագայում դա որոշ ժամանակ խլեց: Այնպես որ հնարավոր է՝ մի փոքր ուշանա:

- Շատ փորձագետներ նշել են, որ դուք ընդդիմության ներկայացուցիչների հետ շփումներին շատ ժամանակ եք տրամադրել, միգուցե ավելի, քան Ռուսաստանի պաշտոնական իշխանության ներկայացուցիների հետ: Ընդ որում հաճախ դա ձեր սխալն էին համարում: Համամի՞տ եք արդյոք նման գնահատականին: Ի՞նչ նպատակ էիք հետապնդում հասարակության այդ խմբի հետ շփվելով:

- Առաջին հերթին պետք է հասկանալ, որ իմ ամենօրյա աշխատանքը ռուսական կառավարության հետ շփումներ ունենալն է, հենց դրա համար էի ես առաջին հերթին պատասխանատու: Եվ քանի որ բարձր մակարդակների հետ հաղորդակցվելու հնարավորություն ունեի, իմ գործընկերների հետ հանդիպել եմ Կրեմլում, ԱԳՆ-ում, կառավարությունում: Նրանցից շատերին ես ճանաչում եմ ոչ մեկ տասնամյակ: Այդ թեման մենք շատ չենք արծարծում, դա ավանդական դիվանագիտություն է: Ես խոր հարգանք եմ տածում նրանց նկատմամբ, ում հետ աշխատում եմ, եթե անգամ մեր տեսակետներն ինչ-որ տեղ տարբերվում են: Թե անձնական, թե մասնագիտական տեսանկյունից ես խորապես հարգում եմ Ռուսաստանի կառավարության իմ գործընկերներին: Անցյալ տարի, երբ որոշում ընդունվեց, որ Բարակ Օբաման Մոսկվա չի ժամանելու, Յուրի Ուշակովի հետ (ՌԴ-ի նախագահի օգնական), որին ես շատ վաղուց եմ ճանաչում, դժվարին խոսակցություններ ունացա: Բայց ես հարգանքով եմ վերաբերվում այդ բանակցությունների ընթացքին: Այդպիսի բաներ տեղի են ունենում, բայց շատերը դրա մասին նույնիսկ չգիտեն էլ: Եվ ոչ բոլոր դեսպաններն են այդքան բաց, ինչպես ես: Իմ խնդիրն է համագործակցել հասարակության հետ: Հասարակության տարբեր խմբավորումների և ներկայացուցիչների՝ ոչ կառավարական կազմակերպությունների, շրջակա միջավայրի պաշտպանների, ԼԳԲՏ-ի, պարոն Ժիրինովսկու հետ: Ես բոլորի համար բաց եմ: Ուրիշ բան է, երբ նրանք իրենք են ինձ հրավիրում: Ի միջի այլոց, այսքան ժամանակ, քանի դեռ ես դեսպան էի, ոչ մի անգամ չեմ հանդիպել պարոն Նավալնիի 
(ընդդիմադիր Ալեքսեյ) հետ, չնայած լրատվամիջոցներն այդ մասին գրել էին: Դիվանագետի աշխատանքի էությունը հենց այն է, որ ներգրավված լինի հասարակության մեջ, ինչպես նաև ԶԼՄ-ներում: Իմ կարծիքով՝ դա էլ է աշխատանքի կարևորագույն մասերից մեկը: Ես այդպես եմ կարող բացատրել մեր քաղաքականությունը և հասկանալի դարձնել, թե ինչ է իրենից ներկայացնում Ամերիկան: Օգտվելով իմ գիտելիքներից, իմ կենսագրությունից՝ ես ջանացել եմ այնպես անել, որ մարդիկ լավ ճանաչեն իմ երկիրն ու նրա ղեկավարությանը: Ես չեմ փնտրում նրանց, ովքեր կարող են ինձ հետ համաձայնել կամ ինձ սիրել: Խնդիրն այն է, որ մարդիկ իրապես ճանաչեն իմ երկրի քաղաքականությունը և կարողանան ինքնուրույն դատել նրա մասին: Այնպես որ, ես շատ լուրջ եմ վերաբերվում այդ խնդրին: Ես հպարտանում եմ կառավարության և հասարակական կազմակերպությունների հետ իմ կապերով` նրա բոլոր դրսևորումներով հանդերձ: 

- Ձեզ այնուամենայնիվ չզարմացրե՞ց, որ ընդդիմադիրների հետ ձեր շփումները որոշ խմբավորումներ և ԶԼՄ-ներ բավական կոշտ մեկնաբանեցին:

- Ինձ ավելի շատ զարմացրեց այն, որ, ինչպես ինձ թվաց, որոշ ԶԼՄ-ներ իմ ինչ-ինչ գործողություններ բավականին սխալ էին մեկնաբանում: Հիշում եմ, որ Ռուսաստան ժամանելուց հետո մի քանի ոչ ճշմարտացի հոդվածներ եմ ընթերցել: Ես փորձեցի բացատրել, որ ես այլ օրակարգ ունեմ, և շարունակում եմ դա իրագործել: Ընդ որում պարոն Միխայիլ Լեոնտևը (հեռուստալրագրող), որը հատուկ ուշադրություն էր ցուցաբերում իմ նկատմամբ, վերջերս Սոչիի նույն հյուրանոցում էր գտնվում, որտեղ մենք էինք ապրում: Եվ երեկոյան նա ցանկացավ ինձ շամպայն հյուրասիրել: Կարծում եմ՝ դա իմ ռուսաստանյան գործուղման շատ զվարճալի ավարտ է:

-Իսկ նա ձեզ համար շամպայն գնե՞ց:

-Ոչ, որովհետև արտասահմանցիների նվերների վերաբերյալ մենք սկզբունքներ ունենք: Մի՞թե դա զվարճալի վարմունք չէ: Ես ուրախ էի, որ Օլիմպիական խաղերում նրան տեսա:

- Փաստորեն դուք նրա հետ չեք խմել:

- Ես ասացի, որ ավելի լավ է հանդիպել Մոսկվայում` ոչ պաշտոնական պայմաններում: Որպես նախագահական պատվիրակության անդամ՝ ես հետևում եմ նվերներին վերաբերող բավական խիստ օրենքներին:

- Այն երկու տարին, որ դուք անցկացրիք Ռուսաստանում, բավականաչափ հետաքրքիր և բարդ էին: Ի՞նչ նոր բաներ իմացաք Ռուսաստանի մասին, արդյոք ձեր որոշ պատկերացումները հերքվեցի՞ն: Նոր ընկերներ ձեռք բերեցի՞ք: Եվ արդյոք մտադիր չե՞ք գիրք գրել մեր երկրում անցկացրած ժամանակի մասին:

- Ռուսաստանում որպես դեսպան անցկացրած ժամանակս ուղղակի հրաշալի էր: Եվ անձամբ ինձ համար մեծ պատիվ էր ձեր երկրում իմ երկիրը ներկայացնելը: Որպես ամերիկացի՝ ես հպարտանում եմ նախագահ Օբամայի վարչակարգի կազմում լինելու, ինչպես նաև երկրի դեմքը ներկայացնելու համար: Եվ անկեղծ ասած՝ շատ վշտացած եմ, որ ես և իմ ընտանիքը ստիպված եղանք տուն վերադառնալու որոշում ընդունել: Ինձ համար թանկ է այն ամենը, ինչ ես արեցի այդ աշխատանքում: Ինձ համար հաճելի էր կառավարության հետ շփվել ինչպես դրական, այնպես էլ բացասական հարցերի առնչությամբ: Ինձ համար թանկ էր նաև գործարար հասարակության հետ աշխատելու փորձը, որով առաջներում չէի զբաղվել: Աշխատելով ռուսական և ամերիկյան գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ՝ ես ձգտում էի օժանդակել գործարարության զարգացմանը և ներդրումների աճին: Իմ աշխատանքի այդ մասը ավելի հաջող ստացվեց, քան ես սպասում էի: Աշխատանքի այդ բնագավառն ինձ շատ հետաքրքրեց և հետագայում կցանկանայի դրանով ավելի շատ զբաղվել, քանի որ այստեղ ակնհայտ տեսնում ես քո աշխատանքի արդյունքները: Մարդիկ ինքնաթիռներ են գնում և սավառնում են նրանցով: Աշխատանքային տեղերի ապահովումը լավ է թե Ռուսաստանի և թե ԱՄՆ-ի համար: Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի համար ամենամեծ հաճույքներից մեկը, և դա շատ անսպասելի էր, երկրի մշակույթին և պատմությանը առնչվելու հնարավորությունն էր: Դեսպանը համերգներին և այլ միջոցառումներին ներկա գտնվելու բազմաթիվ հրավերներ է ստանում: Իհարկե՝ ես բավականաչափ ծանոթ էի ռուսական մշակույթին, բայց անհամեմատ ավելի լավ ճանաչեցի նոր համատեքստում: Ներկա գտնվել Մարիինյան թատրոնի երկրորդ թատերաշրջանի բացմանը, տեսնել այն հրաշքը, որը կերտում էր Գերգիևը, արարողությունից հետո նրա հետ շփվել. սա մեծ հաճույք է: Անմոռանալի էր հանդիպումը Ստալինգրադի սարսափելի ճակատամարտի վետերանների հետ: Եվ ես շատ ռուսաստանցիներին երախտապարտ եմ, որ նրանք ինձ այդ ակնթարթները պարգևեցին:

Ինչ վերաբերում է գիրք գրելուն, դա՝ ապագայում: Ժամանակը կգա և ես դրանով կզբաղվեմ: Հիմա այդ մասին չեմ մտածում:

- Եկեք զրուցենք Սոչիի օլիմպիադայի մասին: Ինչպե՞ս է այն կազմակերպված, ինչպիսի՞ն է հյուրընկալությունը, այստեղ տիրող տրամադրությունը: Ինչպե՞ս է այստեղ ժամանած ամերիկյան հանդիսատեսն այդ ամենն ընկալում:

Այստեղ անցկացրած մի քանի օրում զգացինք, որ մարդիկ տեղի ունեցածով շատ տպավորված են: Ամերիկացի մարզիկների, սպորտի սիրահարների և պատվիրրակության համար ոչ մի խոչընդոտ չի եղել:

Մենք բոլորս մեծ բավականություն ստացանք բացման արարողությունից: Շնորհավորում ենք Դմիտրի Չեռնիշենկոյին («Սոչի-2014»-ի կազմկոմիտեի ղեկավարին) և Ռուսաստանի կառավարությանը: Մենք շատ տպավորված ենք:

Եվ անձամբ իմ կողմից ուզում եմ ավելացնել, որ այստեղ ցնցող լավատեսական տրամադրություն է տիրում: Մարդիկ լավատեսորեն են տրամադրված, կամավորները ժպտում են, բոլորը երջանիկ տեսք ունեն: Երբ ես զբոսնում եմ այստեղ, շատերը ճանաչում և ինքնագիր են խնդրում: Եվ դա նույնպես համապատասխանում է Օլիմպիադայի ոգուն ու այն հյուրընկալությանը, որով մեզ՝ ամերիկացիներիս, ընդունում են Սոչիիում: Այնպես որ, բոլորին շնորհավորում եմ այդ կապակցությամբ:  

Արևմտյան ԶԼՄ-ների նկատմամբ ունեցած հարգանքով հանդերձ՝ թողնենք, որ իրենց փոխարեն հենց իրենք էլ խոսեն: Միշտ պետք է համեմատել: Ես Սոչիում եղել եմ մեկուկես տարի առաջ և կարող եմ այն ժամանակ տեսածս համեմատել երեք օր առաջ տեսածիս հետ: Եվ դա շատ տպավորիչ էր: Ես հարգանքով եմ վերաբերվում անվտանգության համար ձեռնարկված միջոցառումներին: Ռուսաստանի ու նրա ժողովրդի և մեր շահերն ընդհանուր են: Դա մեզ համար հարցերից առաջինն է: Մեր օֆիսում (Սոչիում) աշխատող 150 մարդու անվտանգությունը մեզ համար առաջնահերթ է: Մենք բարձր ենք գնահատում այն ամենը, ինչ այդ ուղղությամբ անում է ռուսական կառավարությունը: Եվ այստեղ համագործակցելու համար ձգտում ենք անել առավելագույնը:

- Ինչպե՞ս են Ռուսաստանը և ԱՄՆ-ը համագործակցում անվտանգության հարցերում: Դրա համար հատուկ խումբ կա՞, ռուսաստանյան ոստիկանների հետ ամենօրյա ճեպաժողովներ անցկացվո՞ւմ են արդյոք:

- Այո, այդպես էլ կա: Դուք ճիշտ նկարագրեցիք, թե ինչպես ենք մենք գործում: Այժմ լարված աշխատանք է ընթանում, և այն մշակվել է մի քանի ամիս առաջ: Ինչ վերաբերվում է սեռական փոքրամասնությունների թեմային, որը շոշափվեց… Դուք քաջածանոթ եք մեր պատվիրականության կազմին, այն բազմազան է, և մեր երկիրը դրանով հպարտանում է: Դա նաև ուժի ցուցադրումն է մեր մարզիկների, որոնցով մենք հպարտանում ենք: Այստեղ անցկացրած երեք օրը իմ կյանքի համար անմոռանալի փորձ եղավ: Ես հնարավորություն ունեցա ներկա գտնվել կանանց հոկեյի մրցապայքարին` օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնի ընկերակցությամբ և մեկնաբանությամբ: Դիտեցի գեղասահքի մրցումները մեր ամենատիտղոսավոր օլիմպիական չեմպիոններից մեկի հետ: Երբ մենք մեր թիմին աջակցում էինք «Go US! Go!» («Քեզ տեսնենք, ԱՄՆ, քեզ տեսնենք») բացականչություններով, որոշ ռուս աջակիցներ նույնպես գոչում էին «Cheers!» («Կեցցեք»): Ինձ համար օլիմպիական ոգին հենց դա է:

-Կարո՞ղ եք մեկնաբանել վերջերս բարձրացված աղմուկը պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի հեռախոսազրույցների կապակցությամբ:

-Կարծում եմ՝ դա շատ ցավալի է: Ես արդեն այստեղ էի (Սոչիում), բոլոր մանրամասներին ծանոթ չեմ, և չգիտեմ, թե ով է այդ մասին հայտնել: Բայց ես, իհարկե, գիտեմ մեզ այստեղ (Ռուսաստանում) հյուրընկալողների հնարավորությունները: Դա այնպիսի բան է, որի համար մենք (ամերիկացիներս) դեռ պետք է ջանքեր թափենք: Ի դեպ՝ այդպես պետք է լինի նաև հակառակ պարագայում (ռուսաստանցիներին` ԱՄՆ-ում): Մասնավոր զրույցների հրապարակումը իրոք դիվանագիտական գործելակերպի խախտում է: Դա շատ ցավալի է:

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
485 reads | 26.02.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com