ՄԱՀԱՑԵԼ Է ՌՈՒԲԵՆ ՇՈՒԳԱՐՅԱՆԸ
Հայաստանի դիվանագիտությունը ծանր կորուստ կրեց։ 57 տարեկան հասակում՝ 2020թ․ ապրիլի 21-ին կյանքից անժամանակ հեռացավ Արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը։

Նա կանգնած էր նորանկախ Հայաստանի դիվանգիտական դպրոցի կազմավորման ակունքներում և իր ավանդ ունի նրա ձևավորման և զարգացման գործում։

Փայլուն  պրոֆեսիոնալի, բարձր ինտելեկտի տեր դիվանագետի, ազնիվ եւ համեստ մարդու, լավագույն ընկերոջ հիշատակը երկար տարիներ չի մոռացվի նրա ընկերների և ճանաչողների կողմից։

Ռուբեն Շուգարյանը ծնվել է Մոսկվայում։
1985 թվականին ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը։
1989 թվականին՝ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։
1985-1991 թվականներին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում եղել է անգլերենի հրահանգիչ։
1991 թվականի հունվարից նոյեմբեր ամիսներին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի արտաքին գործերի փորձագիտական ​​հանձնաժողովի փորձագետ։
1991 թվականի նոյեմբերից 1992 թվականի հուլիս՝ ՀՀ նախագահի օգնական։
1992-1993 թվականներին՝ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար։
1993-1999 թվականներին եղել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը:
Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։
2001-2005 թվականներին եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։
2005-2008 թվականներին՝ Հայաստանի դեսպան Իտալիայում:
2008 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում։

DIPLOMAT. AM-ը ցավակցություն է հայտնում Ռուբեն Շուգարյանի ընտանիքի անդամներին և հարազատներին, ինչպես նաև Հայաստանի դիվանագիտական ոլորտին՝ կրած կորստի համար։
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
210 reads | 22.04.2020
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2020 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com