«ՂԱՐԱԲԱՂ» ՏԵՂԱՆՎԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
ԱՐԹՈՒՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ










Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո Լենինի եւ թուրքական կառավարության (1918թ.), այնուհետեւ` Մուստաֆա Քեմալի (1920թ.) փոխհամաձայնությամբ ստեղծվեց արհեստական մի պետություն, հետեւաբարեւ, ազգ, որոնց պայմանականորեն անվանեցին Ադրբեջան (Ատրպատականի արաբերեն արտաբերմամբ) եւ ադրբեջանցի:

Ադրբեջանը խորհրդային տիպի, այսինքն` սոցիալիստական մինի կայսրություն էր: Ադրբեջանը, պարսկերեն` Ատրպատականը, իրանի ծայրագավառներից մեկի սոսկ վարչական անվանումն է, հետեւաբար, ներկայիս «Ադրբեջան» անվանումն ակնհայտորեն շինծու է:

Ընդհանրապես, ադրբեջանցի կոչված ժողովուրդ, էթնիկական իմաստով, երկրագնդի վրա գոյություն չունի եւ չի էլ ունեցել: Անգամ եթե նկատի ունենանք զուտ պարսկական հանգամանքը, հունական այդ եզրը կապվում է Ալեքսանդր Մակեդոնացու զորավար Ատրոպետոսի անվան հետ, որն այնուհետեւ դառնալով Ալեքսանդրի կայսրության այդ հատվածի տիրակալը, իր անվամբ կոչեց այն: Իսկ ներկայիս Ադրբեջանի հանրապետության տարածքում դեգերող ցեղախումբը կամ ժողովուրդը դարասկզբին կոչվել է անդրկովկասյան թուրք կամ անդրկովկասյան թաթար` չշփոթելու համար թուրքերի կամ թաթարների հետ:

Այսպիսով, այդ ցեղը կամ ժողովուրդն ունի երեք զուգահեռ անվանում, որոնցից եւ ոչ մեկն իրեն չի պատկանում` ո՜չ թուրք, ո՜չ թաթար, ո՜չ, առավել եւս` ադրբեջանցի:

Սույն ժողովուրդը տարածաշրջան մուտք է գործել վերջին հարյուրամյակներին եւ, տեղի հետ ոչ մի կապ ու առնչություն չունենալով, ջանում է տեղաբնիկ ժողովուրդների էթնիկական, հոգեւոր ու նյութական մշակույթը, տարածքը յուրացնել կեղծիքների եւ պատմական փաստերի աղաղակող աղավաղումների միջոցով: Չէ՞ nr ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքի զգալի մասը պատկանել է Կովկասյան Ալբանիային (Աղվանք): Վերջինիս կազմի մեջ մտնող մոտ երկու տասնյակ մեծ ու փոքր ժողովուրդների բեկորները (մի մասը ՌԴ-ի Դաղստանի ինքնավար հանրապետության տարածքում) ներկայումս գոյատեւում են որպես «լեռնային» կամ «ոչ լեռնային» ադրբեջանցի: Նրանց պապենական տարածքն ու մշակույթը բռնաբարված է ու անարգված «ադրբեջանցիների» կողմից:

Նույն մեթոդով արդեն 90 տարի շարունակ Ադրբեջանի Հանրապետության գիտնականներն աճպարարության են ենթարկում Ղարաբաղի ու նրա տեղաբնիկ հայ բնակչության հնադարյան մշակույթը, կատարում «հայտնագործություններ»` ապավինելով արեւմտյան բարյացակամությանը:
Ավելորդ չէ հիշել, nr այդ ժողովրդի, ավելի ճիշտ` անանուն ժողովրդի, լեզվով գրավոր առաջին հուշարձանը պատկանում է 17-րդ դարավերջին եւ 18-րդ դարասկզբին, իսկ սեփական գրեր ստեղծել են սոսկ 20-րդ դարի առաջին քառորդում:

Արդեն 20-րդ դարասկզբին Ղարաբաղ տեղանունը դարձավ քաղաքական շահարկումների առարկա, քանի nr այն պատահականորեն նմանվում էր թուրքերեն սեւ (կարա, ղարա) եւ այգի (բաղ) բառերին:

Պատմագիտական եւ աղբյուրագիտական բազմաթիվ նյութեր վկայում են, որ Ղարաբաղի տարածքն ունեցել է հայերեն երկու զուգահեռ անվանումներ, վարչատարածքային Արցախ եւ էթնիկական` Ղարաբաղ: Անվանումների նման զուգորդումը միանգամայն բնական ու սովորական է համաշխարհային պրակտիկայում, եւ կարեւորը էթնիկական Ղարաբաղ անվանումն է, որը համեմատական լեզվաբանության հիման վրա մաթեմատիկական ճշտությամբ մատնացույց է անում տարածաշրջանի տիրոջը` տեղաբնիկ ժողովրդին:

Այդ առումով «ադրբեջանցի» ժողովրդին կդիմեի այսպես. «Ով անանուն մեր հարեւան, ասա անունդ, եւ ես կասեմ, թե որտեղ է քn հայրենիքը, կամ` ասա, թե ո՞րն է հայրենիքդ, կասեմ կամ կհորինեմ անունդ»:

Ղարաբաղ տեղանվան տարրերը առկա են ու բացահայտ հնդեվրոպական լեզուներում եւ հատկապես` հայերենում, որից ինքնըստինքյան, հետեւում է, nr տարածաշրջանի տեղաբնիկ տարրը պետք է հանդիսանա հնդեվրոպական եւ ոչ թե թուրքական էթնիկական միավոր:

Ղարաբաղ տեղանունն առաջին անգամ հիշատակվել է արաբ պատմիչի կողմից 1319 թվականին. նրան հետեւել է պարսիկ աշխարհագրագետ Ղազվինը եւ հայ պատմիչ Թովմա Մեծոփեցին: Եվրոպացիների կողմից առաջին հիշատակությունը պատկանում է 19-րդ դարի ռուս (ազգությամբ ֆրանսիացի) ճանապարհորդ Շոպենին:

Իսկ ի՞նչ անվանում է ունեցել վերոհիշյալ տարածաշրջանը մինչեւ 14-րդ դարը, այսինքն` արաբական առաջին հիշատակությունը: Ինչպես կտեսնենք, հազարամյակների ընթացքում անվանափոխություն տեղի չի ունեցել: Պարզապես Ղարաբաղ տեղանունը հայոց լեզվի հետ միաժամանակ կրել է զարգացման անկասելի ու միանգամայն բնականոն փոփոխության հազարամյակների կնիքը: Բայցեւ պետք է ընդգծել, nr լեզվաբանությանը հայտնի են նմանատիպ բազմաթիվ փաստեր, երբ միմյանց հետ ոչ մի առնչություն չունեցող, տարբեր լեզվաընտանիքներին պատկանող լեզուների առանձին բառեր երբեմն ունենում են արտաքին պատահական նմանություն, թեեւ իմաստային կապ գոյություն չունի:

Ղարաբաղ տեղանունը հեշտությամբ ստուգաբանվում է հայերենով եւ հնդեվրոպական մի շարք լեզուներով` կապ չունենալով թյուրքական լեզվաընտանիքի որեւէ լեզվի հետ:

Տերմինի բաղկացուցիչ մասերն են` ղարա եւ բաղ արմատները:

Սկսենք բաղ-ից:

Հիշեցնենք, որ հայոց լեզվի ղ հնչույթը համապատասխանում է հնդեվրոպական լ հնչույթին, թեեւ հայտնի է նաեւ, որ մինչմաշտոցյան շրջանում մեր լեզվում այդ ղ-ն ընդհանրապես բացակայել է:

Հայ ժողովուրդը, ինչպեսեւ ցանկացած ժողովուրդ, բաղկացած է էթնիկական տարրերից, մեր պարագայում` հայասացիներից, արմեններից եւ այլն: Հայկական էթնիկական կարեւոր այդ տարրերից բացի, մեկն էլ բալայի (բալայ, բաղայ) ցեղախումբն է: Վերջինիս ցեղանունը պատմական Հայաստանի Մեծ Հայքի տարածքի գրեթե բոլոր 15 աշխարհներում (նահանգներում) թողել է հարյուրավոր տեղանվանական հետքեր: Թվարկենք դրանցից մի քանիսը` Բալու, Բալահովիտ, Բաղեշ, Բաղաց Տուն, Բալալեյոն, Բալաց (նաեւ` Բաղաց) սար, Բալուլ, Բալուկ, Բալաքույրուկ եւ այլն: Ղարաբաղը կոչվել է նաեւ Բաղք, որպես 15 աշխարհներից մեկի զուգահեռ անվանումը: Այստեղ ք մասնիկը ցույց է տալիս որեւէ ցեղախմբի կամ Ժողովրդի հավաքականություն, ինչպես նաեւ նրա զբաղեցրած տարածքը (օրինակ` վիրք նշանակում է վրացիներ, իսկ Վիրք` Վրաստան եւ նույն ձեւով աղվանք ու Աղվանք, ափխազք ու Ափխազք եւ այլն), իսկ գրաբարյան սեռական հոլովով` Բաղաց աշխարհ (համապատասխանաբար` Վիրաց կամ Վրաց երկիր, Աղվանից երկիր եւ այլն)` արմատական նույն եզրով:
Հիշարժան է, nr Բալու քաղաքի եւ Բալա ցեղանվան միջեւ ընդհանրությունն առաջին անգամ նկատեց Ջոն Գարստոնը դեռեւս 1923 թվականին, իսկ 1947թ. Գրիգոր Ղափանցյանն իր «Հայասան` հայերի բնօրրան» աշխատության մեջ հարեւանցիորեն է անդրադառնում նույն խնդրին: Ցավոք, հայագիտությունն այլեւս չանդրադարձավ դրան: Դեռ ավելին` nրnշ հայ գիտնականներ գտնում են, nր իրականությունից պետք է ջնջել օտարածին Ղարաբաղը եւ ոգեկոչել ու nրդեգրել միայն Արցախը:

Հայերենում բալ եւ բաղ արմատներով էթնոկազմական հազարավոր բառեր են պահպանվել, որոնք այգի հասկացության հետ չունեն որեւէ առնչակցություն:
Իսկ Ղարաբաղ տեղանվան մյուս` ղարա (կարա) մասնիկը, որպես արմատական բառ, պահպանվել է հնդեվրոպական մի շարք` ալբաներեն, պարսկերեն, լատիշերեն, լիտվերեն, լատիներեն ու, վերջինիս միջոցով, ռոմանական որոշ, լեզուներում:

Հին հունարենում ունեցել է գլուխ, գլխավոր, ղեկավար իմաստը, որըեւ տարածվել է սլավոնական որոշ լեզուներում, օրինակ` բուլղարերենում, սլովեներենում (դա ակնհայտ է անգամ սլովենական վաղ ֆեոդալական Կարատանյա կոչված պետության անվան մեջ` 7-11-րդ դդ. սկիզբ, երբ թուրքերը դեռեւս մուտք չէին գործել տարածաշրջան): Կարատանյա-ի մեջ կարա-ն հստակորեն ցեղախումբ եւ ժողովուրդ իմաստն ունի, իսկ տան(յա)-ն հնդեվրոպական վեդո, դոն, որից հուն. տանայիս` գետ, ջուր իմաստով է (նաեւ` Դոն գետի հնագույն անվանումը): Այսինքն` Կարտանյա-ն գետերի ժողովուրդ կամ գետերի երկրի ժողովուրդ իմաստն ունի, որից էլ հետեւում է նրանց ինքնանվանումը` կարատանյացիներ կամ կարատանցիներ:

Այդ առումով կարա-ն հատկապես կարեւոր է հին հայերենում` գրաբարում, հին ալբաներենում, հին պարսկերենում, որ սլովեներենին համահունչ` նշանակում է զորք, զորախումբ, բանակ, ցեղ, ցեղախումբ, ժողովուրդ կամ մարդկային որեւէ հավաքականություն` տարբեր բառակապակցություններում:
Հայերենում այն բազմիցս հանդես է գալիս 5-րդ դարի առաջին իսկ գրավոր աղբյուրներում, օրինակ` Ավետարանի առաջին թարգմանության մեջ, որտեղ Հովհաննես Մկրտչի մասին կա հետեւյալ արտահայտությունը. «Ով զորավոր սուրբ Կարապետ…»: Կարապետ այստեղ նշանակում է ցեղապետ, իսկ կրոնական իմաստով` հովվապետ: Բազմաթիվ օրինակներ կարելի է բերել բառաբարդությամբ, օրինակ` նախակարապետ, կարապետել եւ այլն: Իսկ կարապետել, նշանակում է` ղեկավարել հոտը, ցեղը, ժողովուրդը կամ զորքը:

Հետեւաբար, Ղարաբաղ` նշանակում է. ղարա(կարա) - ցեղ կամ ժողովուրդ, իսկ բաղ <բալ> - այի` հայկական էթնոսին պատկանող միավոր, այսինքն` բալայիների ցեղ կամ ժողովուրդ: Ապա հետեւում է առավել հակիրճ բառակազմական ձեւը` Բաղք-Բաղերի «Բալ-այի-ների» երկիր կամ նրանցով զբաղեցրած տարածք:

Վերոհիշյալ բառարմատներով կազմված բառակապակցությունը, որ դարձել է տեղանուն, նոր չէ եւ աշխարհագրական սույն միջավայրում հանդես է եկել հազարամյակներ առաջ, երբ գոյություն չուներ ոչ թուրք, ոչ թաթար:

Էթնոկազմական գործընթացով պայմանավորված վերոնշյալ բացահայտումներն ակնհայտորեն ցուցադրում են նաև ղարաբաղցիների շրջանում լայնորեն տարածված ազգանունները` Բալայան, Բալյան (նաև Բաղյան), Կարաբալյան (նաև Կարաբաղյան), Ղարաբաղցյան, Կարայան, Կարյան և այլն:

Անանիա Շիրակացին 7-րդ դարում շարադրած «Աշխարհացույցի» («Աշխարհագրության») մեջ Ղարաբաղի տարածքը հիշատակում է որպես Բաղք, Բաղասական, Բալասական, Բաղաց աշխարհ: Մինչ այդ նույն տեղանվանական եզրերն օգտագործել է 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացին իր «Պատմություն հայոց»-ում: Ավելի վաղ` 2-րդ դարի հունահռոմեական աշխարհագրագետ Կլավդիոս Պտղոմեոսն իր «Աշխարհագրության» 5-րդ գրքում: «Ադրբեջանցիները» սույն հիշատակումներից առնվազն մեկ կամ մեկուկես հազարամյակ հետո պետք է հայտնվեին:

Ղարաբաղ-Արցախը, ինչպես նշվեց, հանդիսացել է Մեծ Հայքի ծայրագավառը` ծվարած բարձր լեռներում ու հարակից հովիտներում: Իր գոյության ողջ ընթացքում դեռեւս ոչ ոքի չի հաջողվել ծնկի բերել ղարաբաղցիներին եւ կոտրել նրանց ազատասիրական ոգին: Մշտապես զենքը ձեռքին` նրանք պաշտպանել են իրենց կյանքն ու արժանապատվությունը:

Օտար նվաճողները, հաշտվելով սեփական պարտության հետ, Ղարաբաղին շնորհել են անկախ կամ կիսանկախ կարգավիճակ` հարկ հավաքելու, դրամ հատելու, զենք կրելու եւ qnրք ունենալու արտոնությամբ, որից զրկված էին Հայաստանի գրեթե մյուս բոլոր աշխարհներն ու գավառները:

Մինչեւ 19-րդ դարասկիզբը Ղարաբաղում պահպանվել էին հայկական 5 իշխանությունները` Գյուլիստանում, Խաչենում, Ջրաբերդում, Վարանդայում եւ Դիզակում, որոնք միասնաբար կոչվում էին Խամսայի Մելիքություններ (արաբերեն բառացի` հինգ իշխանություն):

Ղարաբաղը հնուց ի վեր եղել է հայ ազատագրական շարժման միջնաբերդը: Այդ շարժումները գաղափարախոսական եւ ռազմավարական առումով սկսվել են հենց Ղարաբաղից:

Մեկ անգամ եւս բռնակցելու մարմաջով համակված մեր ժողովրդի «ինտերնացիոնալիստ բարեկամները» նպատակաուղղված են գործել` չեզոքացնելու ղարաբաղցիների եւ ողջ հայ ժողովրդի ազատասիրական ոգին, զենքով կռվելու եւ պայքարելու կորովը:

Կարգախոս չէ, թեեւ կրկնում ենք, пր ղարաբաղցուն ոչ nք չի հաղթել, անգամ 1920-1921թթ. մինչեւ ատամները զինված 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, մուսավաթական ավազակախմբերի հետ համատեղ, որոնց թվակազմը Ղարաբաղի այն ժամանակվա բնակչության համեմատ զգալի թիվն էր կազմում, չհաղթեցին: Այն ծանր կացության մեջ ղարաբաղցիները զենքը վայր դրեցին` ավելորդ արյունահեղությունից խուսափելու համար միայն:

Ղարաբաղի բնակչության 95-97 տոկոսը մշտապես կազմել են հայերը, իսկ նրա վարչական կենտրոն Շուշին մինչեւ Առաջին Աշխարհամարտը հանդիսացել է Անդրկովկասի միատարր հայաբնակ ամենախոշոր քաղաքը:

Ղարաբաղի տարածքում պահպանվել են մի քանի հազար պատմամշակութային հուշարձաններ, այնինչ` «ադրբեջանական» հուշարձանները ընդամենը մի քանի միավոր են կազմում եւ պատկանում են վերջին 100-150 տարիներին:

Քաջարի ղարաբաղցիները տվել են համամարդկային ընդգրկման բազմաթիվ մեծություններ` գիտնականներ, արվեստագետներ: Սակայն նրանց շարքում մեծ թիվ են կազմում զինվորականները եւ ռազմական գործիչները: Հայտնի է, որ Նապոլեոնի մերձավոր ու քաջարի համհարզ Մամլյուկ Ռոստանը (Ռոստոմ) եւ ֆելդմարշալ Մյուրատը ղարաբաղցի հայեր են:

Ղարաբաղը տվել է նաև խորհրդային երեք մարշալ` Հովհաննես (Իվան) Բաղրամյան, Արմենակ Խուդյակով-Խանփերյանց, Համազասպ Բաբաջանյան, մի քանի տասնյակ գեներալներ ու հերոսներ, մոտ 45 հազար զինվոր, որոնք ֆաշիզմի դեմ մղված համամարդկային պայքարում պատկառելի ներդրում ունեցան:
Ներկայիս «ադրբեջանցի» կոչված ժողովուրդը երբեւէ պետականություն չի ունեցել եւ ծնունդն է ու հետեւանքը «Չարյաց կայսրության»` Խորհրդային Միության:

Հաղթողի իրավունքով եւ պատմական արդարության դրոշի ներքո Ղարաբաղը վաղուց ի վեր ինքնիշխան է: Ինչո՞ւ նա պետք է հանդես գա հայցողի դերում: Անցյալում մեկ անգամ արդեն` մոտ 100 տարի առաջ, ռազմի դաշտում հաղթելով, պարտվել ենք դիվանագիտորեն եւ տարածքներ զիջել պարտվածին: Մեր պատմության աննախադեպ սույն դրվագը չպետք է կրկնվի: Մի՞թե 130-ամյա վաղեմության բեռլինյան Վեհաժողովից դաս չենք առել:

Համաշխարհային հանրությանը ճշմարտությունը, եւ այն էլ մեր ճշմարտությունը, ներկայացնելը սարսափելի դժվար խնդիր է` ի դեմս շահագրգիռ կեղծիքի: Սակայն հզորագույն կեղծիքների դեմ կռվելը, այն էլ գավառական գերանդիներով, մեղմ ասաց, անլուրջ զբաղմունք է:

Վերջապես օգտագործենք եւ՜ վերոնշյալ ճշմարտությունը, եւ՜ հաղթանակի գերհզոր գործոնը:
Մենք հաղթել ենք անհամար զոհերի արյան գնով, եւ մե՜նք պետք է թելադրենք պարտվածին...
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1032 reads | 23.07.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com