ԻՆՉՈ՞Ւ ՂՐԻՄԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԱՌԱՆՁՆԱՆԱԼ. LIBÉRATION
Բարակ Օբաման, Անգելա Մերկելը, Ֆրանսուա Օլանդը, ԵԱՀԿ-ն, G7-ի երկրները միաձայն հայտարարում են, որ չեն ճանաչում Ղրիմի հանրաքվեն, որի նպատակն է միանանալ Ռուսաստանին: Ղեկավարների տեսակետը ունի այսպիսի բացատրություն. հանրաքվեն անցնելու է առանց միջազգային դիտորդների, թերակղզին շրջապատված է ռուսական զորքերով, այնտեղ գերիշխում է ռուսական քարոզչությունը: Այս ամենը ոչ միայն հակասում է բուդապեշտյան հուշագրին, ըստ որի Ռուսաստանը պարտավոր է հարգել Ուկրաինայի սահմանների անխախտելիությունը, այլև բացեիբաց դեմ է դուրս գալիս միջազգային իրավունքի նորմերին: Այդ ամենի մասին գրում է Libération պարբերականը և մի քանի հիմնավորումներ անում.

«քանի որ Ղրիմը Կոսովո չէ»

2008թ., երբ Կոսովոն անջատվեց Սերբիայից, անկասկած դարձավ նախադեպ: Սակայն Կոսովոյի պարագայում արևմտյան տերությունները կողմ քվեարկեցին երկու երկրների անջատմանը, քանի որ ժողովուրդների միջև չափազանց մեծ լարվածություն կար: Այս ամենը ստացավ «փրկության անջատում» անվանումը: Իսկ նման պնդումը Ղրիմի պարագայում անկիրառելի է, քանի որ Ղրիմի բնակչությունը ոչ մի հետապնդումների չի ենթարկվում:

«քանի որ Ղրիմը Արժիր չէ»

Ղրիմի կառավարությունը հղում է անում ՄԱԿ-ի կանոնադրությանը, այն, որ ժողովուրդներն ունեն ազատ ինքնորոշման իրավունք: Ինքնորոշման իրավունքը ճանաչվել է ապագաղութացման պայմաններում, իսկ Ղիրմի պարագայում խոսք է գնում ավելի շատ անջատման մասին: Իսկ ՄԱԿ-ի կանոնադրությունը ոչ մի պարագայում չի խրախուսում անջատումը:

Ինքնորոշման իրավունքը գործել է Ալժիրի ժողովրդի համար, և նրանց թույլ է տրվել 1961թ. հանրաքվե անցկացնել և անկախություն ձեռք բերել: Նման սցենարի օրինակներ են նաև Նիգերը, Կամերունը և Բուրկինա-Ֆասոն: Ղրիմի բնակչությունը դժվար թե կարողանա համապատասխանել նման որոշիչներին:

«քանի որ Ղրիմը Շոտլանդիա չէ»

Վերջապես Ղրիմի կառավարությունը իբրև փաստարկ իր օգտին բերում է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2010թ. հուլիսի 22-ի որոշումը, որ համաձայն պետության մի մասի անկախության միակողմանի հռչակումը չի հակասում ոչ մի միջազգային նորմի: Չնայած միջազգային իրավունքը նաև չի էլ խրախուսում նման դեպքերը: Այս դեպքում վճռորոշ է այն, որ շահագրգիռ պետության կառավարությունը տվել է իր համաձայնությունը:

Նման իրավիճակ նկատվում է Շոտլանդիայում: Լոնդոնը դեմ է վերջինիս անկախությանը, սակայն առարկություն չցուցաբերեց, երբ շոտլանդացիները որոշեցին 2014թ. Սեպտեմբերին անկախության հանրաքվե իրականացնել: Իսկ իրավիճակը Ղրիմում մեծապես տարբերվում է շոտլանդականից. Կիևի կառավարությունը կտրականապես հրաժարվում է ճանաչել մարտի 16-ին տեղի ունենալիք հանրավեն:

«քանի որ Ղրիմը Մերձդնեստր չէ, բայց կարող է դառնալ»

Մերձդնեստրը Մոլդովայի արևելյան շրջանն է, որը բաժանվել է 1991թ.: Նման իրավիճակը կարող ենք բացատիել ԽՍՀՄ-ի փլուզման ընդհանուր կանոննեերով, սակայն Ղրիմում հիմա այլ իրավիճակ է: Մերձդնեստրի անկախությունը ամրագրվել է 2006թ. տեղի ունեցած հանրաքվեով, որը մեծապես աջակցվել է Ռուսաստանի կողմից: Բացի Մոսկվայից, այն ճանաչել են միայն Հարավային Օսեթիան և Աբխազիան: Ղրիմը միանգամայն կարող է համալրել այն տարածքների շարքերը, որոնք միակցվել են Ռուսաստանին «լեգիտիմ հանրաքվեների» քողի ներքո:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
710 reads | 14.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com