ՀՐԵԱ ՔԱՂԱՔԱԳԵՏ. ԱՄՆ-Ն ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՍԽԱԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ Է ԸՆՏՐԵԼ
![]() Ֆիլմերից մեկը պատմում է, թե ինչպիսի սարսափելի ֆիզիկական բռնությունների են ենթարկվել բանտարկյալները վրացական բանտերում Սաակաշվիլիի իշխանության օրոք, մինչդեռ երկրորդը վերաբերում է ձեռնարկատերերի իրավունքների խախտումներին: ![]() Ֆիլմերը, որոնք նվիրված են վրաց-աբխազական պատերազմի ավարտի 20-րդ տարելիցին, ինչի պատճառով 200.000 վրացիներ ստիպված եղան բռնելու գաղթի ճանապարհը, դիտել են մոտ 100 պաշտոնյաներ քաղաքական և հասարակական ոլորտներից: Ուշագրավ է ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների գծով կոմիտեի ղեկավար Ռոբերտ Մենենդեզի և միջազգային խնդիրների գիտակ, ակնառու մասնագետ, կոնգրեսմեն Ալբիո Սայրեսի ներկայությունը: Ըստ պարբերականի՝ բոլոր ներկաները ապշած հետևել են, թե ինչ անօրինականություններ են տիրել Վրաստանում, իսկ զարմանալին այն է, որ մեղավորները մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել: «Հաշվի առնելով միջոցառման մասնակիցների արձագանքները, ամերիկացիները, ամենայն հավանականությամբ, կվերանայեն իրենց՝ երկակի ստանդարտներով քաղաքականություն վարելուն՝ Ռուսաստանի հետ այստեղ խաղաղություն սահմանելու գործընկերությանն ու տարածաշրջանում արդարություն սահմանելուն», նշել է հրեա քաղաքագետ Ավիգդոր Էսկինը: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1453 reads | 26.10.2013
| |