ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ. ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԳՐԱՎՈՒՄ ԵՆ ԿԱՆԱՆՑ ԱՉՔԵՐԸ, ՔԱՆ ԿՈՒՐԾՔԸ
![]() Ըստ վերջին հետազոտությունների՝ հարցման ենթարկված տղամարդկանց 70 տոկոսը սկզբից նայում է աղջկա աչքերին, այնուհետ՝ նրա ժպիտին, և միայն հետո է գնահատում նրա կուրծքը: Ըստ հետազոտությունը պատվիրած գործակալության ներկայացուցչի՝ աչքերը շատ բան կարող են ասել մարդու մասին, այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ նրանք այդքան գայթակղիչ են հակառակ սեռի համար: Տղամարդիկ ավելի հաճախ են սիրահարվում առաջին հայացքից` հետազոտություն: Հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդիկ ուշադրություն են դարձնում նաև կանանց մազերին, նրա կշռին, ոտքերին և հագնվելու հմտությանը: Ութերորդ տեղն այդ ցուցակում գրավում է հետույքը, իններորդը` հասակը, իսկ վերջին տեղը, ինչպես նշում են տղանարդիկ, կնոջ մաշկն է` գրում է The Daily Mail-ը: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեջ անցկացված համանման հետազոտությունը ցուցադրել է նմանատիպ արդյունքներ: ![]() Մասնագետները նաև պարզել են, որ տղամարդիկ և կանայք հաճախ հափշտակությամբ նայում են իրենց անծանոթ գրավիչ մարդկանց ու բախվում են անցորդներին, իսկ տասից մեկը` լույսի սյուներին: Իրենց հերթին, կանանց 17 տոկոսը խոստովանել է, որ բաց են թողել նախորոշված վայրը և ստիպված են եղել վերադառնալ հետ, որևէ գեղեցիկ տղամարդու հափշտակությամբ նայելու պատճառով: ![]() Տղամարդկանց կարծիքով, ամենագեղեցիկ աչքերն ունի բրիտանացի երգչուհի Շերիլ Քոուլը, իսկ կանայք, իրենց հերթին, ընտրել են Ջորջ Քլունիին: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1367 reads | 30.10.2013
| |