ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԿՈՉԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԷՐ ԲԱՆԱԽՈՍԵԼՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ԼՈՄՈՆՈՍՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ-2018» ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՍԿԱՆԴԱԼԸ» ԷՐԴՈՂԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱԳԱՂԻ ՎԵՐՋԻՆ ՄԵ՞ԽՆ Է

ՎԱԼԵՐԻԱ ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆ
Միջազգային հարաբերությունների մասնագետ






Օրերս Թուրքիայում բռնկված լուրջ իրադարձությունները հիշեցնում են խուզարկուական պատմություն՝ դրան հատուկ ամբողջ կրքով ու դրամատիզմով:

Հետևենք դեպքերի հերթականությանը: Դեռևս անցյալ տարվա վերջին Թուրքիայում կոռուպցիոն սկանդալ բռնկվեց «մեծ կաշառք» գործողության շրջանակներում, որի ժամանակ ոստիկանությունը ձերբակալեց մոտ 80 բարձրաստիճան պաշտոնյայի, խոշոր գործարաների, երկրի վարչապետի մերձավորների, նախարարների զավակների: Էրդողանն այդ երևույթին գնահատական տալով՝ այն անվանեց «միջազգային խմբերի», «մութ ուժերի» խարդավանք՝ նկատի ունենալով առաջին հերթին ԱՄՆ-ը և Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած «Հիզմեթ» շարժումը: Դրան ի պատասխան՝ զտումներ սկսվեցին իրավապահպան մարմիններում, իրենց պաշտոններից զրկվեցին գլխավոր դատախազը, նրա տեղակալը, մի քանի հարյուր ոստիկան: Եվ ահա մարտի 30-ին կայանալիք՝ տեղական մարմինների ընտրությունների նախաշեմին, որտեղ խաղադրույք են դրել նաև վարչապետն ու նրա կուսակցությունը, սկսեցին մեջտեղ գալ վարկաբեկող ձայնագրություններ, որոնք ի զորու են կոտրել Էրդողանի հանդեպ ժողովրդի վստահությունը:
«YouTube» տեսապորտալում հայտնված ձայնագրությունները 11-րոպեանոց հեռախոսային խոսակցություններ են Էրդողանի և նրա որդի Բիլալի մեջև՝ թվագրված 2013թ. դեկտեմբերի սկզբով, որտեղ Թուրքիայի վարչապետը որդուն խորհուրդ է տալիս տնից մեկ մլրդ դոլարի գումար հանել: 

Էրդողանի վարչակազմը այդ ձայնագրությունը անվանել է կեղծիք, «անբարոյական մոնտաժ», քաղաքական գործչին վարկաբեկելու փորձ, նաև խոստացել է հետաքննություն անցկացնել և բոլոր մեղավորներին պատասխանատվության կանչել: Այդ ընթացքում փետրվարի 27-ին համացանցում նոր ձայնագրություն հայտնվեց, ենթադրաբար՝ հեռախոսազրույց Թուրքիայի վարչապետի և նրա որդի Բիլալի միջև: Այս անգամ խոսքը տեղական գործարար Սիտկի Այանից խոշոր չափերի կաշառք ստանալու մասին է, որին կառավարությունն ազատել է Իրանից եկող նոր նավթամուղ կառուցելու հարկերից: Գործարարը, որպիսի ակնկալիքներ ունեն ձայնագրության զրուցակիցները, մտադիր է եղել ԱՄՆ 10 մլն դոլար առաջարկել: Ձայնագրության մեջ Էրդողանը որդուն խորհուրդ է տալիս այդ գումարից հրաժարվել և ավելին պահանջել: Տվյալ ձայնագրությունը դեռևս ոչ ոք պաշտոնապես չի հաստատել, ոչ էլ հերքել են:

Արժե նշել, որ այդօրինակ անվանարկող նյութի առկայությունը մի կողմից հաստատում է շրջապատող միջավայրի և քաղաքաշինության նախկին նախարար Էրդողան Բայրաքթարի խոսքերի իսկությունը, թե վերը նշված հետաքննության ծրագրերում եղած փոփոխությունների մեծ մասը կատարվել է Էրդողանի գիտությամբ: Մյուս կողմից չարժե մոռանալ, որ այդ նյութը հայտնվել է հենց ընտրությունների նախօրեին՝ նախընտրական արշավի ժամանակահատվածում:

Այսպիսով կարելի է եզրակացնել, որ նախ՝ Թուրքիայում աշխուժորեն շարունակվում է կառավարող կուսակցության և Էրդողանի դեմ արշավը, որն աչքի է ընկնում կազմակերպվածության բարձր մակարդակով: Երկրորդ՝ տվյալ գործողությունը սոսկ ձևականորեն է առնչվում տեղական մարմինների ընտրություններին, քանի որ դրանց ելքը կառավարության կազմի վերափոխում չի ենթադրում: Երրորդ՝ ամբողջ արշավն ուղղված է անձամբ Էրդողանի դեմ: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցություն շրջանակներում նույնիսկ խոսք կա, թե վարչապետ Էրդողանի իշխանությունը զրկվել է օրինականությունից: Թուրքիայի 11 քաղաքում միաժամանակ ցույցեր են տեղի ունեցել՝ պահանջելով կառավարության ղեկավարի հրաժարականը: Ավելին՝ հակաէրդողանական արշավ է ընթանում ոչ միայն Թուրքիայում, այլև թուրքական ուրիշ պետություններում, մասնավորապես Ադրբեջանում:

Հարցադրումն այն մասին,թե ով է ղեկավարում Թուրքիայում առկա քաղաքական ճգնաժամը, շարունակում է բաց մնալ և բծախնդիր վերլուծություն է պահանջում: Միայն մեկ բան է պարզ՝ Թուրքիան իր նորագույն պատմության բեկումնային պահ է ապրում՝ որոշակիացվում է այն տեղը, որը նա կզբաղեցնի կամ որը համաշխարհային արենայում նրան հատկացրել են որոշակի արտաքին ուժերը:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
994 reads | 28.02.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com