ՀԵՆՐԻ ՔԵՍԻՆՋԵՐ. ՊԵՏՔ ՉԷ ՌՈՒՍՆԵՐԻՆ ԱՆՎԵՐԱՊԱՀՈՐԵՆ ՎՍՏԱՀԵԼ
Օրերս ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քեսինջերը հարզրույց է տվել ամերիկյան CBS հեռուստաընկերությանը՝ մասնավորապես անդրադառնալով Սիրիայի հարցում ԱՄՆ և Ռուսաստանի կողմից տարվող դիվանագիտական բանակցություններին, որին նաև միանալու է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:

Քեսինջերը այնքան էլ տպավորված չէ ԱՄՆ և Ռուսաստանի՝ Սիրիայի հարցում ընդհանուր հայտարարի գալու փաստով, ամեն դեպքում հուսով է, որ հարցը խաղաղ ճանապարհով կլուծվի: Նրա կարծիքով Սիրիան 90%-ով ստանձնում է իր՝ քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու պարտավորությունները՝ ըստ ԱՄՆ և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնության, բայց կասկածանքով է վերաբերվում այն հարցին, թե Սիրիան կհանձնի քիմիական իր ամբողջ արսենալը:

Շուրջ 60 տարի լինելով քաղաքական արենայում և վարժ տիրապետելով Ռուսաստանի դիվանագիտական և քաղաքական քայլերին՝ Քեսինջերը հավատում է, որ Ռուսաստանն այս հարցում ևս իր անձնական շահերն է հետապնդում:

Այն հարցին, թե ինչու Վլադիմիր Պուտինը հանկարծ որոշեց համագործակցել ԱՄՆ հետ Սիրիայի հարցով, Քեսինջերն ասաց. «Խնդիրը նրանում է, որ ԽՍՀՄ-ում մշտապես աճել է միջուկային զինանոցների թիվը, և ինչպիսին կլինի պատերազմը՝ միջուկային, թե սովորական զենքի օգտագործմամբ, դա արդեն մեր լուծելու խնդիրը չէ: Ենթադրում եմ, որ Պուտինի գլխավոր խնդիրը իր սեփական անվտագությունն է արմատական իսլամից: Նա չի ուզում, որպեսզի ԱՄՆ կորցնի իր «ազեցությունը» Մերձավոր Արևելքի վրա, քանի որ այդ դեպքում նա ստիպված կլինի միայնակ լինել արմատական իսլամիստների դեմ»:

Ըստ Քեսինջերի՝ խնդրի հանգուցալուծումը չպետք է դիտարկել մեկ տեսանկյունից. «Ես այն կարծիքին եմ, որ Ասադին ասպարեզից հեռացնելը հարցի լուծում չէ: Ըստ իս՝ այստեղ, բնավ, Ասադի և Սիրիայի ժողովրդի միջև պայքարը չէ. սա, մի կողմից, ալավիտների և շիիների, մյուս կողմից՝ սունիների միջև եղած պայքարն է: Ուստի, այս խմբավորումների միջև խաղաղ գոյակցության պայմանում, խաղաղություն կհաստատվի նաև ամբողջ Սիրիայում: Իսկ մի խմբավորման հաղթանակը, որքան էլ պարադոքսալ չհնչի, կհանգեցնի մասայական ջարդերի»:

Իրանի և ԱՄՆ միջև կայանալիք հանդիպման մասին խոսելով՝ Քեսինջերը հուսով է, որ երկրները կհարթեն իրենց միջև տարաձայնությունները, քանի որ կողմերից երկուսն էլ ընդհանուր շահեր ունի: Սակայն, եթե Իրանը մնա իր՝ միջուկային զենք ստեղծելու մտքին, դրությունը Մերձավոր Արևելքում էապես կփոխվի: Սա կհանգեցնի նրան, որ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու Թուրքիան ևս կսկսեն մտածել միջուկային զենք ունենալու մասին: «Սա իսկապես մեծ խնդիր է, և այն պետք է դադարեցնել. եթե մենք ուզում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն լինի, պետք է թույլ չտալ Իրանին ունենալ միջուկային զենք»:

Հիշեցնենք, որ Հենրի Քեսինջերը քաղաքական այն ազդեցիկ ֆիգուրներից մեկն է, ումից խորհուրդ էին հարցնում նույնիսկ քաղաքական ամենակարկառուն ու ազդեցիկ գործիչները: Նա «Միջուկային զենքն ու ներքին քաղաքականությունը» գրքի հեղինակն է, երկար տարիներ աշխատել է միջուկային ոչնչացման ծրագրի վրա և ստացել է Նոբելյան Մրցանակ Վիետնամում խաղաղ բանակցություններ վարելու համար: 
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
755 reads | 24.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com