ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ (ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ)
ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր 







Պետական կառավարման համակարգում հայերին վստահված պաշտոններն են եղել՝ պալատի արտասահմանյան բաժնի տնօրեն, Կառավարության առաջին կարգի պաշտոնյա, Կառավարության առաջին թարգման, գրագրության և կապերի, գնահատման, գրաքննական, վերահսկման, թարգմանական, հաշվակալական դիվանների խորհրդականներ ու վերատեսուչներ, նախարարությունների, նավատորմի, արտասահմանյան բաժնի տնօրեններ, Արտգործնախարարության իրավագետ խորհրդականներ ու նրանց օգնականներ, մաքսային, ջրի, փարոսների, ծովափնյա շրջանների վարչությունների, քաղաքապետարանների ամենատարբեր բնագավառի ու վարչությունների պատասխանատուներ:

Սա չափազանց շատ էր հպատակ մի ժողովրդի համար Օսմանյան կայսրության նման բռնակալ երկրում...

Այս կամ այն ասպարեզում մասնագետների սղության պատճառով նույն անձը տեղափոխվել է երկրի տարբեր անկյուններում համապատասխան ոլորտը սպասարկելու, իսկ նույն նախարարին տեսնում ենք տարբեր գերատեսչությունների ղեկավարի աթոռին, այդ նախարարությունների գծով արտասահմանում միջազգային համաժողովներին ու ցուցահանդեսներին որպես պատվիրակ, Օսմանյան կառավարության ներկայացուցիչ:

Պետական ու վարչական ասպարեզում հայազգի նախարարների ու պաշտոնյաների գործունեությանն առընթեր սուլթանական կամ կառավարական պարգևների մասին հիշելիս մի կարևոր հնարավորություն է ընձեռնվում: Այն է, տեղեկանում ենք մեզ համար քիչ հայտնի անձանց ու նրանց կատարած գործին: Երբեմն այն մեզ զարմացնում է նրանով, որ այս առիթը չօգտագործելու դեպքում դժվար թէ իմանայինք հետաքրքիր մանրամասներ սուլթանական պալատի, նրա ծառայությունների շրջանակի ու այն իրականացնող մեր հայրենակիցների, նրանց գրաված պաշտոնների, գործունեության մասին: Այլապես, պիտի սահմանափակվեինք արդեն հայտնի ամիրայական, փաշայական ու տիտղոսավոր այլ անունների կրկնությամբ: Միևնույն ժամանակ քրիստոնյաների համար ՙփակ՚ այս պալատներում ու ապարանքներում, պարզվում է, գնահատել են ծառայողական, կենցաղային բնագավառում ևս կարևոր ու հայազգի իրական մասնագների գործը, իրենց երախտագիտությունը հայտնել տարբեր արհեստներում իրենց գերազանց դրսևորած մասնագետների համար հատուկ ստեղծված Iftihar Madalyası, Tahlisiye Madalyası, Sanayi Madalyası, Liyakat Madalyası նշանների, շքանշանների տարբեր աստիճանները նրանց շնորհելով:

Քանի որ կայսրության նախարարություններն անընդհատ միավորվում կամ բաժանվում էին ըստ առանձին բնագավառների, չկրկնվելու համար, նախընտրում ենք ներկայացնել ոչ միայն ոլորտը, այլև հատկապես այն երևելի անձանց, որոնք ղեկավար պաշտոններ են զբաղեցրել: Իսկ նախարարությունները, որոնք ղեկավարվել են հիմնականում հայազգի նախարարների կողմից, հետևյալներն են՝ Անտառների ու հանքերի, Փոստի ու Հեռագրատան, Հանրային շինությանց (հանրօգուտ, bayandırlık), Առևտրի ու Գյուղատնտեսության, Արտգործնախարարությունը, Ֆինանսների ու Հարկային, Հանրային պարտուց, Արդարադատությանը՝ փոխնախարարով: Սուլթանի Անձնական գանձերի և Մայր սուլթանի գանձատան նախարարությունը, մասնավորապես Աբդուլ Համիդ Բ-ի օրոք, հիմնականում վստահվել է միայն հայերին: Սուլթանի վստահելիներն այս պաշտոնում եղել են` 1891-1897թթ. Միքայել Փորթուգալ փաշան (1842-1897), այնուհետև 10 տարի՝ 1897-1908թթ. Հովհաննես փաշա Սաքըզ(յան)ը (1836-1912): 1891թ.՝ Մկրտիչ Հեքիմյանը (1847-1927), Հակոբ Գազազյանը և ուրիշներ, ամիրաներ: Պալատում կարևոր պաշտոններ են եղել սուլթանական անշարժ գույքի վարչության, Հերեքեյի ֆաբրիկայի, պալատի ճենապակու ֆաբրիկայի, նկարչական մասի, անտառների տնօրենների պաշտոնները, որոնք երկար տարիներ հայերն են վարել:

Հիմնականում հայ պաշտոնյաներն են ղեկավարել նաև՝ Անվտանգության, Անշարժ գույքի, Պետական խորհրդի ու նրա տարբեր հանձնաժողովների տնօրինությունները, Կայսերական բժշկական ընկերությունը, դատական համակարգի երկրորդ աստիճանները, Առևտրական սենյակը, քաղաքապետարանները, զբաղեցրել են նահանգային ղեկավար պաշտոններ, եղել են պալատի և կառավարության առաջին կարգի պաշտոնյաներ:

Լիբանանի վերջին երկու հայ կուսակալներից բացի, մինչ այդ, թուրք վալիների կողքին՝ հայ վարչարար ղեկավարներ են ծառայել (Հակոբ Քուփելյան, Կուսակալի տեղակալ-օգնականներ Հովհ. Ֆերիտ, Հովհ. Ամասյան, Լ.Այճյան, Անդրանիկ Բիլուրյան և ուրիշներ):

Հայտնի են Օսմանյան կայսրության 10 հայազգի վեզիրների, եպարքոսների, այդ թվում՝ երկու Մեծ վեզիրների ու նաև տասնյակ անուններ, որոնք տարբեր նախարարություններ են ղեկավարել : Այս անձանցից են՝ վեզիր ու Մեջլիսի անդամ Աբրահամ փաշա Երամյանը (Քարաքահյա, 1883-1918), վեզիր, Արտգործնախարարության խորհրդական, Պետական խորհրդի անդամ Արթին Տատյանը, վեզիր Հակոբ Գազազյան փաշան (1833-1891), վեզիր Սաքըզլը Հովհաննես փաշան (1836-1912), վեզիր Միքայել Փորթուգալյան փաշան (1842-1897): Նուպար փաշան 3 անգամ Եգիպտոսի վարչապետ է եղել:

Հանրային պարտքի վարչության հայ աշխատակազմի մասին որոշ պատկերացում կազմելու համար ներկայացնենք նրա որոշ բաժիններն իրենց պատասխանատուներով հանդերձ. Կայսերական կառավարության կողմից քննիչ՝ Թնկըր Յավեր փաշա, Լորենցիոս Ադամյան (կայսերական քննիչի քարտուղար), Գևորգ Թորգոմյան (երկրագործության մասնագետ խորհրդական), Միհրան Ֆերիտ (Ընդհանուր տնօրենի քարտուղար և թարգման), Արա Արապյան (Պաշտոնյաների բաժնի փոխտնօրեն), Հաճյան և Դեմիրճիպաշյան (Կենրոնական համարակալության բաժնի փոխտնօրեններ), Թովմասյան էֆենդի (Ոգելից խմիչքների, մետաքսի և ձկնորսության բաժնի փոխտնօրեն), Գրիգոր Մարգարյան (Աղի բաժնի փոխտնօրեն), Ղազարոս Երամյան (Թղթակցության բաժնի տնօրեն), Միհրան Երազյան (քարտուղար թարգմանիչ), Տիրան Պետրոսյան (Իրավագիտական բաժնի տնօրեն), Մ.Աբիկյան (Ա կարգի փաստաբան), Փափազյան (Վիճակագրության բաժնի փոխտնօրեն) և այսպես տարիներ շարունակ:

Այս վարչությունը մասնաճյուղեր ուներ երկրի 21 գավառներում, ուր պաշտոնյաների պատկառելի մասը հայ մասնագետներ էին:

Ապահովության սնդուկ (Շիրքեթի Հայրիյե) ֆինանսական հաստատությունը ևս հագեցված է եղել հայ պաշտոնյաներով, որոնք հիմնականում ապահովել են ֆինանսական, հաշվակալական, նաև՝ իրավաբանական խորհրդատվության բաժինները :

Ստորև հայ նախարարներն ու նրանց գլխավորած նախարարություններն են: Որոշ նախարարներ տարբեր ժամանակներ վերադարձել են նույն նախարարություն, երբեմն էլ մի աթոռից տեղափոխվել են մի այլ նախարարական աթոռ, քանզի նրանք ունեցել են կազմակերպական ակնհայտ տաղանդ, ծանոթ ու ճանաչված են եղել եվրոպական քաղաքական ու միջազգային գործարար շրջանակներում, մասնագիտական բարձր մակարդակ են ունեցել, տիրապետել են լեզուների, լավագույնները եղել իրենց գործում: Այս բոլոր բարեմասնությունների կողքին ամենակարևորը եղել է այն ակնհայտ ու անհերքելի, տեսանելի մեծ նպաստը, որ նրանք ունեցել են Օսմանյան կայսրության զարգացման գործում:

Հայ նախարարներ (Nazırlar, Bakanlar) .

Արդարադատության
փոխնախարարի մակարդակով:


Արտգործնախարարություն

Նորատունկյան Գաբրիել -2 անգամ

Հալաճյան Պետրոս

Անտառների ու հանքերի

Կույումճյան Պետրոս

Սինափյան Գրիգոր

Տատյան Արթին փաշա -1869թ

Գյուղատնտեսության

Նորատունկյան Գաբրիել

Սինափյան Գրիգոր

Չամիչ Հովհաննես (և Առևտրի) - 2 անգամ

Աղաթոն Երվանդ (1913) Եգիպտոսում

Հանրօգուտ շինությանց , Առևտրի

Նորատունկյան Գաբրիել - 2 անգամ

Աղաթոն Գրիգոր

Կարապետ Արթին Դավուդ փաշա, մարշալ

Սաքըզյան Հովհաննես (մինչև 1878թ.)

Չամիչ Հովհաննես

Հալաճյան Պետրոս (1906-1908)

Սինափյան Գրիգոր

Սինափյան Մկրտիչ 1896թ.

Յուսուֆյան Հովսեփ (1856-1913)

Հանրային պարտուց

Անտոն Թնկըր Յավեր փաշա

Սուլթանի անձնական գանձարանի նախարար

Գրիգոր Աղաթոն

Գազազյան Հակոբ փաշան(1833-1891), վեզիր (1884)

Փորթուգալյան Միքայել փաշա (1842-1897) վեզիր (1894)

Սաքըզյան Օհաննես փաշան՝ 10 տարի (1836-1912) վեզիր (1906)

Կույումճյան Պետրոս

Հեքիմյան Մկրտիչ

Փոստ-հեռագրական, հեռախոս (P.T.T.)

Աղաթոն Գրիգոր

Կարապետ Արթին Դավուդ փաշա, վեզիր, մարշալ

Հալաճյան Պետրոս

Մարտիկյան Օսկան -1891թ.

Անտոն Թնկըր Յավեր փաշա -2 անգամ 1891թ.

Սինափյան Գրիգոր

Սթանպոլյան Հակոբ

Ֆինանսների և հարկային

Գազազյան Հակոբ փաշա - ֆինանսների (Maliye 1991թ.), վեզիր

Տատյան Արթին

Առևտրական սենյակ

Պետրոս Ազատյան –նախագահ (UlՉy-ı Evvel, 1900)

Անվտանգության սանդըք (վարչություն)

Ֆրենկյան Հակոբ -տնօրեն

Անշարժ գույքի վարչություն

Պոյաճյան Հովհաննես - տնօրեն (1884)

Ելևմտական (ֆինանսների) նախարարություն
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1083 reads | 05.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com