ՀԱՅՏՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ. ՄԱՐԿ ՏՎԵՆ
Համաշխարհաին գլուխգործոցների հեղինակները, ինչպես բոլոր մարդիկ, ունեցել են իրենց հայացքներն ու սովորույթները, որոնք պակաս հետաքրքր չեն քան իրենց սեղծագործությունները կամ կենսագրական այլ տվյալները:

Մի քանի գրողների սովորությունները, ֆոբիաները կարող են իրենց ընթերցողների շրջանում միանգամայն այլ ազդեցություն ունենալ: Օրինակ Սոմերսեթ Մոյեմը եղել է բիսեքսուալ, Մարկ Տվենը շատ է սիրել կատուներ, երեխաներ չի սիրել, իսկ Ջեյմս Ջոյսը վախեցել է շներից, կայծակից և ջրից:
Գրողների կյանքն ուսումնասիրելն այս տեսանկյունից շատ ավելի հետաքրքիր է, քան գրականության դպրոցական դասագրքերի կենսագրականները:
Առաջարկում ենք հետաքրքիր փաստեր և անհավանական պատմություններ համաշխարհային անվանի գրողների կյանքից:

Մարկ Տվեն. «Եկեք ապրենք այնպես, որ նույնիսկ դագաղագործը ափսոսա մեր կորստի համար»:

•Մարկ Տենը խենթանում էր կատուների համար և չէր սիրում երեխաներ: Մի անգամ մեծ գրողը հայտարարեց. «Եթե հնարավոր լիներ խաչել մարդուն կատվի հետ, մարդկային ցեղը դրանից մի միայն կշահեր, իսկ ահա կատուների բախտը այդ հարցում դժվար թե բերեր»:

•Տվենը չափից շատ էր ծխում, հենց նրան է պատկանում հանրահայտ արտահայտությունը, որը շարունակ օգտագործվում է բոլորիս կողմից. «Չկա ավելի հեշտ բան, քան ծխելը թողնելը: Ես արդեն 30 անգամ թողել եմ»: Մարկ Տվենը սկսեց ծխել, երբ դեռ 18 տարեկան պատանի էր, և մինչ կյանքի վերջ ծխել է օրական 20-ից 40 ծխախոտ: Գրողն ընտրում էր ամենատհաճ հոտ ունեցող և ամենաէժան սիգարները:

• Մարկ Տվենը հաճոյախոսում է մի կնոջ.
-Դուք հոյակապ տեսք ունեք:
Սակայն այդ կինը Մարկ Տվենի երկրպագուների շարքին չէր պատկանում և պատասխանում է.
-Ցավոք սրտի, չեմ կարող նույնը ասել Ձեր մասին:
Բայց Մարկ Տվենին այդքան էլ հեշտ չէր շփոթեցնելը և հունից հանելը.
-Իսկ Դուք այնպես վարվեք, ինչպես ես` ստեք,- պատասխանում է գրողը:

Hartak.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1545 reads | 12.06.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com