ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿԸ ՀԻՄԱ Է

Ղրիմի միացման պայմանագրի ստորագրումից առաջ Պուտինը իր ելույթում ասաց, որ իրենք չեն ցանկանում Ուկրաինան բաժան-բաժան անել, բայց խնդիրը այն է, որ Ղրիմի թերակղզին՝ Ռուսաստանի նոր վարչատարածքային միավորը, չափազանց մեծ կախում ունի «մայրցամաքային» Ուկրաինայից: Ռուսաստանի ազդեցության տակ Ղրիմ, որը հակադրության մեջ կլինի իր նկատմամբ թշնամաբար տրամադրված մայր Ուկրաինայի հետ. սա այն սցենարը չէ, որ պատկերացնում էր ՌԴ նախագահը:

Մոսկվան հայտարարեց, որ չի ճանաչում ո՛չ Կիևի նոր իշխանությունները, ո՛չ էլ մայիսին պլանավորված համազգային ընտրության արդյունքները, քանի դեռ նոր սահմանդրությունը չի ընդունվի: ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մանրամասնեց, որ, համաձայն նոր սահմանադրության, Ուկրաինան պետք է դաշնության վերածվի: Այդ քայլը ուղղակիորեն ռուսախոս բնակչության թույլ կտա հայտնվել Ռուսաստանի փաստացի պաշտպանության ներքո: Նրանց նկատմամբ հսկողությունը թույլ կտա Մոսկվային ձեռքն ավելի երկարացնել՝ հասցնելով մինչև Մենձդնեստր, իսկ մինչ այդ հնարավոր կլինի «Ուկրաինայի Դաշնության» մի մասն էլ միացնել Ռուսաստանին:

Ինչ վերաբերում է ուկրաինական բանակին, նշենք, որ այնտեղ տիրում է քաոսն ու դասալքությունը, որը խանգարում է մոբիլիզացիային և կամավորների հավաքագրմանը, սակայն աստիճանաբար մարտունակությունը սկսում է բարձրանալ: Դեռ գոյություն ունեն խորհրդային ժամանակներից մնացած մեծածավալ զենք, զինամթերք, ծանր տեխնիկա, որի մեծ մասը ժամանակի և համապատասխան ջանքերի գնով կարելի է շարք վերադարձնել:

Եթե Պուտինը որոշի զորք մտցնել Ուկրաինա, ապա հիմա ամենահարմար պահն է. գարուն է, հողը շուտով կչորանա, որը հնարավորություն կտա ծանր տեխնիկային արագ տեմպերով շարժվել Ուկրաինայի հարավի լայնարձակ դաշտերով: Այստեղ մեծ դեր է խաղում ապրիլի 1-ի գործոնը, երբ Ռուսաստանում սկսում է գարնանային զորակոչը և զորացրումը: Իհարկե, զորացրվող անձնակազմի տունդարձը կարելի է մեկ-երկու ամսով հետաձգել, սակայն այդ քայլը դժգոհությունների ալիք կբարձրացնի, իսկ իր մարտունակությունը ռուսական բանակը կկարողանա վերականգնել միայն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:

Ուկրաինայում մայիսին տեղի ունենալիք նախագահական ընտրությունները կարող են ամրապնդել կիևյան իշխանությունների լեգիտիմությունը, որն անկախ կլինի Կրեմլից: Հավանաբար Կրեմլին դժվար կլինի դիմադրել գայթակղությանը և հարձակում գործել Ուկրաինայի վրա՝ «ազատագրելով» Հարավը և Արևելքը, քանի դեռ ռուսական բանակը մարտունակ է, ուկրաինականը՝ թույլ, իսկ Կիևում նստած իշխանությունը՝ անկայուն:

ԱՂԲՅՈՒՐԸ՝ foreignpolicy.com

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
356 reads | 27.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com