«ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՁԵՌՆՏՈՒ ԵՆ ՄԻԱՅՆ ԹՇՆԱՄՈՒՆ»
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Գյումրիում զոհվածների հարազատներին, իմ ամբողջ ժողովրդին, քանզի այդ ողբերգությունը մեզանից յուրաքանչյուրի ողբերգությունն է: Հասկանում եմ, որ ցավի զգացողությունը մթագնում է գիտակցությունը, բայց խնդրում եմ սթափ գնահատել իրադրությունը:
 
Հանցագործությունն ազգություն չունի: Նման բան կարող է կատարվել ցանկացած երկրում: Հակառուսական տրամադրությունները հիմա ձեռնտու են միայն հայ-ռուսական հարաբերությունների հակառակորդներին, Ռուսաստանի հետ մեր դարավոր բարեկամության թշնամիներին: 
 
Ազգությամբ լինելով հայ, ես հոգով և սրտով կապված եմ Ռուսաստանի հետ: Եվ ինձ համար կրկնակի ողբերգական է տեսնել այս իրադրությունը: Մենք` հայերս, իմաստուն և միակուռ ազգ ենք, սակայն այդ համախմբվածությունն այսօր  կարող է վնասել մեզ: Գյումրիի անկարգությունների արդյունքում տուժել են մեր քաղաքացիները: Եկեք հարցերը լուծենք առանց ուժի և բռնության, քաղաքակիրթ մեթոդներով:
 
Երկար տարիներ հանդիսանալով ռուս-հայկական հասարակական կազմակերպության նախագահ, ես աշխատել եմ հնարավորինս ամրապնդել մեր ժողովուրդների բարեկամությունը: Եվ հիմա, ստեղծված իրադրությունում, ես կոչ եմ անում իմ հայրենակիցներին սթափ գնահատել ստեղծված իրավիճակը և չենթարկվել սադրանքներին:
 
Համոզված եմ, ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ պատժվելու են ամենայն խստությամբ: Այլ կերպ չի կարող լինել:

ԳՈՀԱՐ ԳՈՒՄԱՇՅԱՆ
Ռուս-հայկական երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
666 reads | 21.01.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com