«Ո՛Չ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ, Ո՛Չ ԷԼ ՄՈՍԿՎԱՆ ՉԵՆ ՍԱՆՁԱԶԵՐԾԻ ՊԱՏԵՐԱԶՄ» ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԳՅՈՒԼԵՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ

ՂՐԻՄԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՐԿԱՐ ԿՅԱՆՔ ՉՈՒՆԵՆԱԼ
Այն ժամանակ, երբ Ղրիմի բնակիչները Ռուսաստանին միանալու կապակցությամբ դուրս էին եկել փողոցներ և ուրախությունից պարում էին, Հարավային Օսեթիայի բնակիչները, ովքեր հինգ տարի առաջ նույն կերպ արտահայտեցին իրենց կամքը, ուշադիր հետևում էին այդ ամենին:

Երբ ՌԴ-ն ճանաչեց Հարավային Օսեթիայի անկախությունը, երիտասարդները ծածանում էին ռուսական դրոշներ, իսկ օսեթական իշխանությունները բարձրաձայնում զբոսաշրջության հիմքի վրա ամուր տնտեսության կառուցման մասին:

Սակայն այդ ամենը տեղի չունեցավ. ներկայումս Հարավային Օսեթիայի տնտեսությունը ամբողջովին կախված է Ռուսաստանից եկող բյուջետային հատկացումներից, բարձր տոկոս է կազմում գործազրկությունը, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների մեծ մասը բարձր գներով ներկրվում է Ռուսաստանից:

Քաղաքական համակարգը ղեկավարվում է Մոսկվային հավատարիմ մարդկանց կողմից, ովքեր միանգամից հարստացան և «վարում են թանկարժեք մեքենաներ», միևնույն ժամանակ Հարավային Օսեթիայի շատ ճանապարհներ անգամ անցանելի չեն: Տասնյակ տներ, որոնք տուժել էին 2008 թվականի Վրաստանի հետ պատերազմից, դեռևս չեն վերակառուցվել:

2008 թվականին Կրեմլը ամենայն հավանականությամբ չէր կանխատեսել Վրաստանի հետ պատերազմի հետևանքները: Հիմա իրավիճակը ինչ-որ չափով նման է. ըստ ռուսական մեկնաբանության Ղրիմում տեղի ունեցածը նպատակ ուներ պաշտպանելու ռուս քաղաքացիներին, սակայն ավելի խորքային իմաստով այն պարզապես Միացյալ Նահանգների և Արևմուտքի շրջափակման դեմ ուղղված մարտահրավեր էր:

Սակայն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ճանաչումը Ռուսաստանին խնդրիների մի ամբողջ կծիկի առջև կանգնեցրեց, իսկ Ղրիմի պարագայում ռուսական բյուջեն կարող է պարզապես չդիմանալ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արդեն հրաման է արձակել Ղրիմի բնակիչների թոշակները կրկնակի բարձրացնելու մասին, որը, չհաշված գերածախսերը, կարող է դժգոհություններ առաջացնել հենց Ռուսաստանի ներսում:

Այն ժամանակ Ռուսաստանը ցուցադրաբար իր «հոգատարությունը» դրսևորեց Հարավային Օսեթիայի նկատմամբ: Հիշենք օրինակ Ցխինվալում տեղի ունեցած մեծ համերգը, երբ ռազմական գործողությունները դեռ նոր էին ավարտվել: Բայց այդ ամենից հետո անցավ ընդամենը մի քանի ամիս, և բոլորը մոռացան Օսեթիայի բնակիչների մասին: Նրանք սկսեցին սառչել ցրտից՝ փորձելով գուշակել, թե երբ է իրենց հասնելու ՌԴ կողմից խոստացված միլիարդների օգնությունը:

Ցավալի է, որ Ղրիմին ևս սպառնում է նման սցենար: Բացառված չէ, որ մեծ գումարներ կներդրվեն Ղրիմի բնակչության կենսամակարդակը բարձրացնելու, տնտեսության զարգացմանը զարկ տալու համար, սակայն մեկ բան է ներդնելը, մեկ այլ բան է գումարները նպատակին օգտագործելը, որի խնդիրը նույնպես կա ռուսական իրականության մեջ:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
589 reads | 20.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com