ԵՎՐԱԻՆՏԵԳՐԱՑԻԱ՞, ԹԵ՞ ԵՎՐԱԴԵՄԱԳՈԳԻԱ. ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՄ-ԻՆ
![]() Պաշտոնական Կիևը քաղաքական ապարատուրայում հիմնովին բարեփոխումներ կատարելուց բացի ստիպված կլինի 165 միլիարդ եվրո ծախսել տեխնիկական նորամուծությունների համար, խարխլել ուկրաինական շուկայում մրցակցությունը՝ եվրոպական ներմուծվող ապրանքների հաշվին զգալի վնաս հասցնել գյուղատնտեսությանն ու արդյունաբերությանը, ինչի վկայությունն է Լեհաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Լատվիայում և Լիտվայում իրականացրած «բարեփոխումները»: Երկար չտևեց ԽՍՀՄ փլուզումից հետո սոցճամբարների նախկին անդամ պետությունների ուրախությունն անկախության ձեռքբերման կապակցությամբ: Անկարող գտնվելով ինքնուրույն մշակել քաղաքական, տնտեսական և սոցիալական արդյունավետ համակարգ՝ այս երկրները ստիպված էին ընդօրինակել արևմտյան չափորոշիչները: Եվրամիություն էլ իր հերթին նոր շուկայի պահանջ ուներ, ինչն էլ ստիպեց Բրյուսելին ակտիվորեն միության շարքեր ներգրավել նոր անդամներ, որոնցից շատերի համար ինտեգրումը աղետալի հետևանքներ ունեցավ. Լեհաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Լատվիան, Լիտվան ու Էստոնիան զրկվեցին խոստումնալից կադրային ներուժից, քանի որ շատերը, չդիմանալով երկրում գործազրկության ու տնտեսական քաոսին, գաղթեցին օտար երկրներ: ![]() Ըստ պարբերականի՝ Եվրամիությունը «գաղթօջախի դեր է խաղում»՝ կենտրոնանալով ապրաքանշրջանառության, վաճառքի և այլ միջոցներ կորզելու (այդ թվում՝ նաև հարկերի տեսքով) վրա: Եթե բանակցությունների ընթացքում շեշտվում է, որ յուրաքանչյուր որոշում ընդունելիս Եվրամիությունը գործելու է կոնսենսուսի սկզբունքով, ապա պրակտիկան ցույց տալիս, որ վերջնական որոշումը կայացվում է ի շահ հզոր պետության: Օրինակ, եթե ֆրանսիացի ֆերմերը մեկ հեկտարի դիմաց սուբսիդիաներ է ստանում 450 եվրոյի չափով, ապա լատվիացի ֆերմերի դեպքում գումարը կազմում է ընդամենը 100 եվրո: Անդրադառնալով ԵՄ անդամակցության պլյուսներին և մինուսներին՝ մի շարք փորձագետներ Ռուսաստանից, Ուկրաինային, Բուլղարիայից և Հայաստանից շեշտում են, որ միանալու դեպքում մեծ է ռիսկը հատկապես գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում: Մյուս կողմից ԵՄ-ն կարգ ու կանոն է մտցնում երկրի կառավարական կոռումպացված և քաոսային համակարգի մեջ՝ մասնավորապես դատական և ընտրական օրենսդրություններում: Փորձագետների կարծիքով՝ Ուկրաինային տնտեսական դժվար ուղի է սպասվում ԵՄ-ին միանալու դեպքում: ![]() Փոխարենը՝ ԵՄ-ն կընդլայնի արտահանման իր ծավալը դեպի Ուկրաինա՝ տարեկան 18-30 միլիարդ եվրո եկամուտ ապահովելով, իսկ եթե ուկրաինական ապրանքներն ամբողջովին դուրս մղի սեփական տաղավարից, եկամուտի չափը կհասնի 45 միլիարդի: Ուկրաինացի մի խումբ պաշտոնյաների՝ ԵՄ անդամակցության բուռն ցանկությունն ըստ մոլդովացի վերլուծաբան Սերգեյ Նազարիայի, բացատրվում է հենց իրենց կոռումպացված լինելով. «Նրանց թուլ են տալիս թալանել: Թալանում են թե՛ Արևմուտքից ստացվող գրանտները, թե՛ վարկերը, իսկ սեփական փողերը հավանաբար պահում են արևմտյան բանկերում», ասում է վերլուծաբանը՝ հավելելով, որ այս դեպքում տեղի է ունենում ոչ թե եվրաինտեգրացիա, այլ եվրադեմագոգիա: Մարգարիտ Առաքելյան | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1959 reads | 14.11.2013
| |