ԵՐԿՈՒ ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԱԹՈՌ
Վերջապես Միացյալ Նահանգները «հիշեցին» Եգիպտոսի մասին, սակայն դրա համար անհրաժեշտ եղավ, որ գեներալ Աբդել Ֆատտահ աս-Սիսին այցելեր Մոսկվա և սաուդյան գումարներով ձեռք բերեր երկու միլիարդ դոլարի զենք:

Հարցը իրարկե նրանում չէ, որ Սիսին ռուսներից երկու միլիարդ դոլարի զենք է գնելու: Եթե համեմատենք այն, ինչ գնում եւ վաճառում են ամերիկացիները, այս թիվը աննշան է: Իսկ Սաուդյան Արաբիայի և Միացյալ Էմիրությունների համար՝ առավել ևս:

Վերջ ի վերջո, եգիպտական հեղափոխությունը մեծամասամբ հասավ իր նպատակին: Սաուդյան Արաբիան շարունակում է մնալ «նոր Մերձավոր Արևելքի» ձևավորման ակտիվ մասնակիցը, և առաջվա պես շարունակում է ճանապարհներ փնտրել այս ամենից օգուտներ քաղելու համար:
Հիմնական նշանակալի փաստն այն է, որ գեներալ Սիսին Մոհամեդ Մուրսիի իշխանությունը տապալելուց հետո իր առաջին օտարերկրյա այցելությունն իբրև պաշտպանության նախարար իրականացրեց Մոսկվա:

Երբ երկու երկրների ներկայացուցիչները ստորագրեցին երկու միլիարդ արժողությամբ պայմանագիրը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի նա ողջունում է գեներալի թեկնածությունը Եգիպտոսի նախագահի պաշտոնում:

Այս հայտարարությունը մեծ իրարանցում առաջացրեց…

Հեղափոխությունից հետո Սիսիի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ չվրիպեց միջազգային հանրության ուշադրությունից: Այն միտված էր հաստատել ռազմավարական հավասարակշռություն և ամրապնդել Եգիպտոսի անկախությունը:

Առաջին լուրը պայմանագրի մասին հայտնվեց ռուսական «Կոմմերսանտ» թերթում, ըստ որի համաձայնության հնարավոր է եղել հասնել երկարատև բանակցություններից հետո: Զենքի մատակարարումը և վճարումը իրականացվելու է երկու փուլով, իսկ առաջինն մատակարարումը սկսվելու է 2014թ. կեսերից:

Մեծ հետաքրքրություն է առաջացնում վաճառվելիք զինատեսակների ցանկը՝ ՀՕՊ համակարգեր, հարվածային ուղղաթիռներ, ՄԻԳ-29 ինքնաթիռներ, հակատանքային միջոցներ: Կամ, այլ կերպ ասած, ոչ արդյունավետ զենքեր, որոնք ոչ մի վտանգ չեն ներկայացնում Իսրայելի համար:

Չնայած որ այս զենքերը մեծ վտանգ չեն ներկայացնում Իսրայելի համար, բանակցությունների ավարտից հետո տեղի ունեցած ջերմ ձեռքսեղմումը և Պուտինի կողմից Սիսիի թեկնածության աջակցումը ավելի մեծ ազդեցություն և հետևանք կարող է ունենալ:

Մի քանի օր առաջ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը մեկնաբանել է Եգիպտոսի պաշտպանության նախարար Սիսիի և արտգործնախարար Ֆեթհիի այցը Մոսկվա: Մասնավորապես նա նշել է, թե ինքը չի կարծում, որ այս հարցը վերաբերում Օբամային կամ Պուտինին: Սա մի որոշում է, որ պետք է կայացնի միայն Եգիպտոսի ժողովուրդը: Նա նաև ավելացրել է, որ իրենք սպասելու են այցի վերջնական արդյունքներին և ոչ մի թեկնածուի չեն աջակցելու:

Դժվար չէ նաև հասկանալ, որ այս պարագայում, բնականաբար, ԱՄՆ-ն ձեռքերը ծալած չի պատրաստվում նստել:

Աղբյուրը՝ milligazete.com.tr
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
384 reads | 18.02.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com