«ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ-ԱԼՖԱ. ՆԵՐԿԱՅԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ և ԱՊԱԳԱՅԻ ՊԱՏԿԵՐԸ» ԵՐԿՕՐՅԱ ՖՈՐՍԱՅԹ ՆԻՍՏ
2023 թվականի ապրիլի 6-7-ը Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը (Ռոսսոտրուդնիչեստվոն Հայաստանում) կկազմակերպի «Դիվանագիտություն-ալֆա. ներկայի մարտահրավերները և ապագայի պատկերը» երկօրյա ֆորսայթ նիստ՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության ոլորտի փորձագետներ Ս.Մ.Մարկեդոնովի և Ա.Ա.Տոկարևի մասնակցությամբ (ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտից)։

Միջոցառման շրջանակներում նախատեսվում է՝ նիստ Ռուս-Հայկական Համալսարանում (ՀՌՀ) ապրիլի 6-ին՝ ժամը 15:00-ին, նիստ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում՝ ապրիլի 7-ին՝ ժամը 15:00-ին (աշխատանքային լեզուն անգլերենն է), ապրիլի 7-ին ժամը 12:30-ին «Դիվանագիտական թելադրություն» ՀՀ բուհերի ուսանողների համար ՀՌՀ-ում: Թելադրությունը միջազգային քաղաքականության վերաբերյալ հարցերով թեստ է, որի ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած 60 ուսանողները կպարգևատրվեն նվեր-քարտերով։

Տեղեկություններ փորձագետների մասին.
Ս․Մ. Մարկեդոնով -
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու;
Ա.Ա. Տոկարև - Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային հետազոտությունների պետական ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքական գիտությունների դոկտոր։

Հիմնական թեմաները.
«Ռուսական քաղաքականությունը Հարավային Կովկասում. փոփոխվող դինամիկա և կայուն շահեր» - Ս. Մարկեդոնով
«Արևմտյան պատումը Ուկրաինայի կոնֆլիկտի վերաբերյալ. ինչո՞ւ մենք չենք ցանկանում վերակառուցել կայսրությունը» - Ա.Տոկարև
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
430 reads | 05.04.2023
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com