ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԳՅՈՒԼԵՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈԹՈՐԻԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ԿԱՆԳՈՒՆ ԱՍԱԴԸ՝ ՔԱՐՈՒՔԱՆԴ ՈՒ ՄԱՍՆԱՏՎԱԾ ՍԻՐԻԱՅՈՒՄ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
ԻՐԱՆԻ «ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ







Սիրիական ճգնաժամի առնչությամբ անցնող երկու շաբաթները հագեցած էին նաեւ բազմապիսի դիվանագիտական ճամփորդութուններով...

Մեկը մյուսին հաջորդելով՝ Մոսկվա այցելեցին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Անգլիայի վարչապետ Քամերոնը, Իսրայելի վարչապետ Նեթանյահուն ու վերջապես՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը տեսակցեց ՌԴ արտգործնախարար Լավրովին՝ Սոչիում:

Մինչ այդ՝ արդեն Լավրով-Քերրի համատեղ մամլուլի ասուլիսում նրանք հայտարարեցին նույն Սիրիական հակամարտության կարգավորման համար նախատեսվող «Ժնև-2» նիստի մասին, որն իբր պետք է կայանա 2013-ի հուլիսին:

Այսպիսով՝ ակնբախ են դառնում հակամարտության կարգավորմանը միջամուխ՝ ռուսական ծանրակշիռ ազդեցության գործոնները, երբ հատկապես Դամասկոսի արվարձաններում տեղակայված զինապահեստների դեմ իսրայելական կործանիչների հարձակմանն ի պատասխան՝ Ռուսաստանն ամբողջովին արդարացված համարեց մեկ կողմից՝ Սիրիային նոր «S-300» հակաօդային պաշտպանության համակարգերով օժտելը, իսկ մյուս կողմից՝ լիբանանյան «Հեզբոլլահ»-ի զինյալ խմբերի աջակցելը, Ասադի իշխանությանը թե՛ «ապստամբ ուժերի» դեմ բախումներում, եւ թե՛ Գոլանի բարձունքներում իսրայելական ուժերին հավանական մարտահրավեր ուղղելու առումներով:

Այս գործընթացներից վերջին շաբաթներում առանձնապես լուսանցքայնացած Թուրքիան, ի դեմս Էրդողանի, թեկուզ ծանրագույն գնով (Ռեյհանլիի սահմանակից գյուղաքաղաքի արյունալի պայթյունները, որոնք Թուրքիայի իշխանության դեմ Անկարայում եւ ապա՝ Ստամբուլում բողոքի ցույցերով են ուղեկցվել), վաշինգտոնյան այց նախաձեռնեց, որտեղ Էրդողան-Օբամա միասնական բանաձեւումով՝ Սիրիական հակամարտության կարգավորումը նախատեսելի է «անցումային իշխանության ձեւավորում՝ ընդդիմադիրների մասնակցությամբ եւ առանց Ասադի» տարբերակով...

Ռուսաստանի պատասխան քայլն էլ չուշացավ՝ «Ժնև-2» համաժողովին Իրանի անհրաժեշտ ներկայության բարձրաձայնումով: Այսինքն՝ Ռուսաստանը պատգամում է, որ երբեւե չի հանդուրժելու «Սիրիայից հետո՝ Իրան» այսպես ասած՝ Արեւմուտք-Իսրայելի փայփայած «ճանապարհային քարտեզի» ուրվագիծը:

Ահա թե ինչու, նույնինքն Բաշար Ասադը, ամենայն ինքնավստահությամբ (թեկուզ երկրի քարուքանդ եւ քուրդերի ու ապստամբ ուժերի առկայությամբ դե ֆակտո մասնատված վիճակում), մերժում է «ընդդիմադիրներ»-ի հետ երկխոսությունն ու դեռ ավելին՝ համոզված է, որ գալիք՝ 2014 թվականի նախագահական ընտրություններին վերընտրվելու է ձայների ավելի քան 75%-ի գերակշռությամբ...

Ու այսպես՝ թվում է, թե «արաբական գարուն»-ի սիրիական երկամյա պատնեշը դեռ երկար է դիմագրավելու Արեւմուտքի, Իսրայելի, Սուննի-Սալաֆիական ճամբարի (Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Կատար) եւ համաշխարհային տեռորիզմի (Ալ Ղայիդա, Թալիբան, չեչեն-ադրբեջանական) ինչքան էլ զավեշտալի, բայց համատեղ գրոհները, որոնք, սակայն, օրեցօր ավելիով են անկանխատեսելի ու միաժամանակ խոցելի դարձնում ողջ տարածաշրջանի առանց այն էլ փխրուն ապագայի անվտանգությունը:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1062 reads | 23.05.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com