ԴԵՊԱՐԴԻԵՆ` ՊՈՒՏԻՆԻ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն կարծում է, որ Ռուսաստանին պետք է այնպիսի առաջնորդ, ինչպիսին նախագահ Վլադիմիր Պուտինն է: «Ես ընկերություն եմ անում Պուտինի հետ, նա շատ ուժեղ անձնավորություն է, հենց այդպիսի ղեկավար է անհրաժեշտ Ռուսաստանին»,- «Irates.am»-ի հաղորդմամբ, մամուլի ասուլիսում նշել է դերասանը:

Անդրադառնալով նոր ցուցադրվող «Ռասպուտին» կինոնկարին, որում նա խաղում է գլխավոր դեր, ասել է. «Նախքան ֆիլմի ցուցադրումը ես խնդրեցի Պուտինին, որպեսզի ծանոթանա սցենարին: Ես հարցրեցի, արդյո՞ք այնտեղ Ռուսաստանին առնչվող պատմական անճշտություններ չկան, նա ասաց, որ ամեն ինչ հրաշալի է և տվեց իր հավանությունը»:

Դեպարդիեի խոսքով, գլխավոր հերոսի` Գրիգորի Ռասպուտինի խառնվածքում իրեն ամենից շատ գրավել է նրա ռուսական հոգին. «Դեռ երիտասարդ տարիքում ես շատ էի կարդում Դոստոևսկի, Մայակովսկի, Ախմատովա և շատ այլ ռուս գրողների և ինձ համար արդեն բացահայտել էի ռուսական հոգու գաղտնիք. դա այն էր, ինչ ինձ հետաքրքում էր, ինչը փորձում էի գտնել Ռասպուտինի բնավորությունում»,-պատմել է Դեպարդիեն` ընդգծելով, որ յուրաքանչյուր մարդու մեջ ապրում է Ռասպուտինը. «Ո՞վ է Ռասպուտինը: Դա էներգետիկ կյանքն է: Մենք ամենքս էլ այս առումով Ռասպուտին ենք: Դա կյանքը հավերժացնող բնույթ է»:

«Ռասպուտին» ֆիլմը նկարահանվել է 2011թ. ֆրանսիական հեռուստատեսությամբ: 2013-ին այն որոշ փոխություններով ցուցադրվել է Ռուսաստանում: Ռուսական տարբերակի ռեժիսորը Իրակլի Կվրիրիկաձեն է:

Ժերար Դեպարդիեն թեև ընդունել է Ռուսաստանի քաղաքացիություն, բայց չի դադարել լինել ֆրանսիացի: «Ազգությունը, միևնույն է, չես կարող փոխել, կարելի է փոխել բնակության վայրը, անձնագիրը, բայց ոչ ազգությունը: Այն ժամանակ, երբ ես ստացա ռուսական անձնագիր, ամբողջ աշխարհը ծիծաղում էր ինձ վրա, և այդ ժամանակ ես ասացի բոլորին` ծիծաղեք, որքան ուզում եք, բայց նայեք, Ֆրանսիայում 12% գործազրկություն է, մի՞թե Ռուսաստանում կա նման բան»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
523 reads | 04.07.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com