«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ»` ՉԻՆԱԿԱՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
ԳՈՌ ՍԱՐԳՍՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու, չինագետ,  ԵՐԵՎԱՆ











Մի շարք նախկին ԽՍՀՄ պետություններ հանդիսանում են Չինաստանի հարևանները: Պաշտոնական Պեկինը հատուկ մտերմիկ հարաբերություններ ունի այս երկրների հետ: 1991-ին, երբ նրանք հերթով հռչակեցին իրենց անկախությունը, ՉԺՀ-ն ֆորմալ դիվանագիտական հարաբերություններ հաստատաեց բոլորի հետ: Պեկինը և Մոսկվան նույնպես անցան դիվանագիտական կապերի նոր փուլի:

Այսօր Չինաստանը փոխշահավետ և դիվանագիտական կապեր ունի ԱՊՀ անդամ բոլոր պետությունների հետ, որը նա դիտարկում է որպես տարածաշրջան:

Յուրաքանչյուր փոփոխություն ԱՊՀ տարածաշրջանում մտահոգում է Չինաստանի ղեկավարությանը:  Իսկ Ռուսաստանի կողմից առաջադրված «Եվրասիական Միության» ստեղծումը ենթադրում է ԱՊՀ պետությունների ներգրավվածությունը կառույցին:

Եվրասիական միության ստեղծման կապակցությամբ գոյություն ունեն տարբեր կարծիքներ: Այս միության ստեղծումը կարող է շատ մեծ ազդեցություն ունենալ ռուս-չինական հարաբերությունների խորացման վրա և նպաստել ԱՊՀ տարածաշրջանի պետությունների և Չինաստանի փոխշահավետ տնտեսական համագործակցության զարգացմանը:

Ոմանք կարծում են, որ ԵՄ-ն ուղղված է ընդդեմ չինական կենտրոնաասիական տնտեսական էքսպանսիայի, մյուսները, այդ թվում մենք, հավատացած ենք, որ ԵՄ-ն նոր հարթակ է Չինաստանի և Ռուսաստանի միջև լայնածավալ քաղաքական, տնտեսական, ռազմավարական համագործակցության:

ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը պահպանեց իր ազդեցիկ դերը ԱՊՀ տարածաշրջանում: Այսօր Չինաստանը ակտիվորեն փորձում է ներգրավվել տարածաշրջանում, սակայն որպես դերակատար զգալիորեն զիջում է Ռուսաստանին: Ռուսաստանի և Չինաստանի վարած քաղաքականությունները փոխլրացնում են միմյանց՝ ունենալով ընդհանուր շահեր Կենտրոնական Ասիայում / անվտանգություն, էներգետիկա/:  Չինաստանի ղեկավարների վարած քաղաքականությունը ուղղված է Ռուսաստանի հետ դաշնակցության զարգացմանը, ԱՊՀ պետությունների հետ տնտեսական համագործակցության զարգացմանը և Կենտրոնական Ասիայում էներգետիկ աղբյուրների շահագործմանը:

2001-ին ստեղծվեց Շանհայյան համագործակցության կազմակերպությունը՝  որպես առևտրատնտեսական բլոկ:

Այն ներգրավում է կենտրոնաասիական տարածաշրջանը և միշտ բաց է եղել այլ, այդ թվում ԱՊՀ պետությունների անդամակցության համար: ՇՀԿ-ն այսօր վերածվել անվտանգության հարցերով զբաղվող կառույցի, որը չի հակասելու Եվրասիական միության առկայությանը: Ռուսաստանը և Չինաստանը ակտիվորեն համագործակցում են ՇՀԿ շրջանակում և չի կարելի բացառել, որ մոտ ապագայում ՇՀԿ-ն հանդես կգա որպես Եվրասիական միության անվտանգության ապահովագրող և կփոխլրացնի ՀԱՊԿ-ին:

Կարծում ենք, կարիք չկա ավելի խորը վերլուծելու տվյալ իրավիճակը, միայն մնում է ավելացնել, որ ՉԺՀ կառվարությունը ողջունում է Եվրասիական միության  ստեղծումը, պատրաստակամություն է հայտնում Մաքսային միության անդամ երկրների հետ ավելի շահավետ և խորացված առևտրատնտեսական հարաբերությունների:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1703 reads | 13.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com