800-ԱՄՅԱ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԱՎԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ. ՉԻՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Չինական մշակույթի առանձնահատկություններից է սերը իրենց պատմության և ժառանգության հանդեպ:  1949թ. ՉԺՀ կազմավորումից անմիջապես հետո Չինաստանում ակտիվացավ թանգարանային մշակույթը: Կարճ ժամանակահատվածում կառուցվեցին մի շարք մեծ և փոքր թանգարաններ: Թանգարանի տեսք ստացան կայսերական պալատները և միջնադարից պահպանված այլ գեղատեսիլ վայրեր:

Չին ժողովրդի համար իրենց պատմության կրող է համարվում նեոլիտ և բրոնզեդարյան իրեր պարունակող թանգարանները: Չինաստանում գործում է մոտ 3589 թանգարան, որոնցից մոտ 500-ը սեփական թանգարաններ են:

Թանգարանային ինդուստրիայում արտասովոր թանգարանային համալիրներից է համարվում «առևտրական նավի» հուշարձան-թանգարանը: 1987-ին Հաիլինտաո կղզու մերձակա ջրերում հայտնաբերվել է 800 տարի առաջ խորտակված առևտրական նավ, որը ունի 30 մետր երկարություն: Ի զարմանս հնեաբանների, այն անվնաս էր պահպանվել: Նավը պատկանել է Սուն դինաստիային և ճանապարհորդություն է կատարել «Մետաքսե Մեծ Ճանապարհով»:

Նավի վրա հայտնաբերվել են պատմական արժեք ունեցող բազմաթիվ իրեր ոսկուց, բրոնզից և նեֆրիտից:

Այսօր նավը պահպանվում է ջրի հատակում տեղավորված ջրով լցված հերմետիկ կոնտեյներում, այսինքն նույն պայմաններում, ինչ նավը եղել է 800 տարի և տեղափոխվել է ափին կառուցված թանգարան: Թանգարանը ունի 20.000 քկմ. տարածություն: Ակվարիումի տեսք ունեցող սրահը գտնվում է 20 մետր խորության վրա: Այստեղ կարելի է հետևել, թե ինչպես են սուզակ-հնեէաբանները պեղումներ կատարում նավի վրա, իսկ մեկ այլ սրահում ցուցադրված են նավից դուրս բերված արժեքավոր իրերը:

Այս թանգարանի կառուցման համար պետությունը հատկացրել է 30 մլն. դոլար:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
608 reads | 01.06.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com