BBC. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ Է ՄԵԾ ԹՎՈՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ
Ռուսաստանը իր զորքերը բացել է օտարերկրյա պայմանագրային զինծառայողների համար, չնայած ռուսական փորձագետներն ասում են, որ այս շարժումը ուկրաինական հակամարտության հետ կապ չունի: Նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով օտարերկրացիները կարող են առնվազն հինգ տարի ծառայել ռուսական զինված ուժերում՝ պայմանով, որ նրանք տիրապետեն ռուսերենին: Հաղորդել է BBC-ն, որը հայերեն թարգմանել է Interpress.am-ը:

Ակնկալվում է, որ հիմնականում թեկնածուները կհավաքագրվեն նախկին Խորհրդային Միության մեջ մտնող Կենտրոնական ասիական հանրապետություններիցՕտարերկրացի կամավորները, ներառյալ ռուսներ, կռվել են Ուկրաինայում: Իսկ Ռուսաստանը ժխտում է այնտեղ կանոնավոր բանակ ուղարելու հանգամանքը:

Ուկրաինական կառավարությունն ու Արևմուտքը խոսում են այն մասին, որ Ռուսաստանը Արևելյան Ուկրաինայի անջատողականներին օգնելու համար ծանր հրետանի և լավ պատրաստված զորք է ուղարկել:

Օտարերկրացի զինվորների մասին նախագահ  Պուտինի հրամանը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պրոֆեսիոնալացման ծրագրի մի մասը,-նշում է «BBC» -ի ռազմական վերլուծաբան Ջոնաթան Մարկուսը: Նա ավելացնում է, որ դա նախկին խորհրդային հանրապետությունների հետ Ռուսաստանի հարաբերություններում դիվանագիտական հետևանքներ կունենան:
Ռուսական ռազմական փորձագետներ Պավել Ֆելգենհաուերը և Ալեքսանդր Գոլցը նշում են «BBC»-ին, որ նոր հրամանը կարող է օրինականացնել այն վիճակը, որն արդեն մի քանի տարի առկա է այն տարածքներում, որտեղ ռուսական զորքերը տեղակայված են ռուսական սահմաններից դուրս:

«Դա կհեշտացնի Կենտրոնական Ասիայում, Կովկասում և Մերձդնեստրում ռուսական զորքերի կողմից տեղացիների հավաքագրումը»-, նշում է նա: 

Կենտրոնական Ասիական ռազմավարությունը

«Նախկինում նրանք պարտավոր էին կամ ռուսական քաղաքացիություն ձեռք բերել, կամ փաստաթուղթ, որը նրանց տալիս էր ՌԴ քաղաքացիների իրավունքներին հավասար իրավունքներ, սակայն այժմ նրանք օրինականորեն  կարող են ծառայել առանց ռուսական քաղաքացիության»,- նշում է պարոն Ֆելգենհաուերը:

Պարոն Գոլցի համաձայն, ռուսական բանակում արդեն 300 օտարերկրացի կա: Պարոն Ֆելգենհաուերը նշել է, որ 1990-ականներին Տաջիկստանում հուզումների ժամանակ հազարավոր տաջիկներ էին ծառայում ռուսական հրամանատարության ներքո:

Կովկասում Ռուսաստանը հենվում է Հայաստանի և Վրաստանից անջատված երկու տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ռազմական բազաների վրա:

«Ռուսական պայմանագրային զինծառայողներին Կենտրոնական Ասիա ուղարկելը շատ թանկ է և շատերը մնում են այնտեղ: Այդ իսկ պատճառով էլ տեղացիների հավաքագրումը պրակտիկ է»,-նշում է Ֆելգենհաուերը:

«Կենտրոնական Ասիայում աճում են հնարավոր սպառնալիքները, քանի որ ՆԱՏՕ-ն Աֆղանստանից հեռանում է, ուստի և հնարավոր կլինի Կենտրոնական Ասիայում ռուսական ռազմական ներկայության ընդլայնումը՝ ռուսական սպայակազմի և տեղացի շարքայինների միջոցով: Սակայն դա չի նշանակում օտարերկրացիների զանգվածային հավաքագրում»:

Պարոն Գոլցը նշում է, որ Ռուսաստանը չի խոսում ֆրանսիական ոճով «օտարերկրյա լեգեոնի» ստեղծման մասին: Ֆրանսիան արդեն վաղուց օգտագործում է օտարերկրյա էլիտար զորքերը Հարավային Աֆրիկայի իր նախկին գաղութներում և այլ թեժ կետերում հուզումները ճնշելու համար:

«Շատերի համար 30000 ռուբլի աշխատավարձը (£329; $500) Ռուսաստանի զորքերն համալրելու խթան կհանդիսանա, հատկապես այժմյան լուրջ տնտեսական  վիճակում, քանի որ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորություն կառաջանա»,- ավելացնում է պարոն Գոլցը:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
440 reads | 12.01.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com