ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅ-ՔՐԴԱԿԱՆՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)
![]() ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ Սկսած 1925 թ. ՀՅԴ-ը քրդական հարցի շուրջ մոբիլիզացրեց սփյուռքահայության հասարակական կարծիքը։ Դաշնակցության Նախաձեռնող Բյուրոն հուշագիր ուղարկեց քրդական հարցի վերաբերյալ Մարսելում անցկացվող միջազգային կոնգրեսին։ ![]() 1927 թ. ընթացող «Հոյբուն»-ի I համագումարում, որի նախապատրաստմանը նույնպես մասնակցում էին հայերը, հայտարարություն ընդունվեց առ այն, որ Հայաստանը և Քրդստանը՝ դարերով բնակեցված այս երկու ժողովուրդներով, հրաժարվում են ենթարկվել որևիցե պետության և ձգտում են սեփական անկախության։ Կողմերը համաձայնվեցին, որ Հայաստանի և Քրդստանի միջև սահմանները կորոշեն քրդական և հայկական կառավարությունները։ Բացի այդ, նրանք պայմանավորվեցին, որ քրդական կազմակերպությանը հայերի ցուցաբերած նյութական օգնության հարցը նույնպես հետագայում կլուծեն երկու երկրների կառավարությունները։ Տարբեր երկրների քրդական համայնքների միջև կապերի մեծ մասը, ինչպես նաև Արարատի ապստամբների և «Հոյբուն»-ի կենտրոնի միջև կապը ապահովում էին հայերը։ ![]() Ամերիկայի և Եվրոպայի հայկական տպագիր հրատարակությունները մեծ քարոզչական աջակցություն էին ցուցաբերում քրդերին։ 1929 թ. ապրիլին կայացավ ՀՅԴ XI համագումարը, որում ընդունված փաստաթղթերում ասվում էր՝ «Համագումարը հատկապես ողջունում է քրդերի ապստամբությունը թուրքերի դեմ։ Համագումարը համարում է, որ այս շարժումը անհրաժեշտ է հայկական և քրդական հարցերը լուծելու համար, և գիտակից հայության ուշադրությունն ու կարեկցությունն է հրավիրում այս անզուգական և հերոսական պայքարի վրա։» Բացի այդ, կային տեղեկություններ նախկին ֆիդայի հայերի անմիջական մասնակցության մասին քրդական մարտական ջոկատներում։ ![]() ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ… | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
2093 reads | 01.11.2013
| |