ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ. ԵՐԿՈՒՍՏԵՔ՝ ՍՊԵԿՈՒԼՅԱՏԻՎ
«Կարծում եմ` դրա տակ կա սպեկուլյատիվ քաղաքականություն թե՛ Եվրոպայի, թե՛ Հայաստանի իշխանության կողմից»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Մանվել Սարգսյանը` խոսելով եվրոպական ու եվրասիական ինտեգրացիոն գործընթացների մասին:

Ըստ նրա` հատկապես Ռուսաստանն իրականում ոչ թե ձգտում է հասնել Եվրասիական միության ստեղծմանը, այլ ինտեգրացիոն ծրագրերի քողի տակ փորձում է հստակեցնել իր հարաբերություններն Արևմուտքի հետ, և դրա մեջ է ներքաշել Հայաստանին ու մյուս նախկին խորհրդային պետություններին:

«Ինչո՞ւ ծնվեց եվրոպական նախապայմանը, ինչո՞ւ Ռուսաստանն «ախպերացավ» Ադրբեջանի հետ: Հային հարցնես, կասի` Ադրբեջանին զինում է, որ մեզ վախեցնի: Բայց Ռուսաստանը, բացի Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռությունը պահպանելուց, շատ ավելի լուրջ խնդիրներ ունի միջազգային քաղաքականության մեջ: 

Ես շատ ավելի մեծ նշանակություն եմ տալիս այն ամենին, ինչ կատարվում է Սիրիայում և սիրիական խնդրի հետ կապված, մասնավորապես` ԱՄՆ-Ռուսաստան-Իրան հարաբերություններին:

Ռուսաստանը սկսել է դերակատարություն ունենալ Սիրիայում, բարելավվում են Իրանի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ: Ենթադրում եմ, թե սրանք ինչ փոփոխություններ կարող են բերել միջազգային հարաբերություններում և ինչպես կարող են անդրադառնալ մեր տարածաշրջանի վրա: Ես այստեղ եմ տեսնում Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի մոտեցման փոփոխությունը: Այստեղ էլ արդեն կարելի է տեսնել Հայաստանի դերի նվազեցումը Ռուսաստանի քաղաքականության մեջ»,- նշել է Մ. Սարգսյանը:

http://168.am/2013/10/05/284708.html
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
501 reads | 06.10.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com