ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ . ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է
![]() Իսկապես, փոքրամասնությունը կարծես թե պետք է ենթարկվի մեծամասնության որոշումներին: Բայց եթե փոքրամասնությունը որեւէ լծակ չունի ազդելու, ասենք, խորհրդարանի որոշումների վրա, ապա այդ խորհրդարանը կընդունի միայն մեծամասնությանը ձեռնտու օրենքները, ինչպես որ դա տեղի է ունենում, մասնավորապես, Հայաստանում: Ընդդիմադիրները կարող են քննադատական ելույթներ ունենալ, խարազանել, գոռալ, բողոքել՝ այդ ամենը ոչ մի նշանակություն չունի՝ քվեարկության ժամանակ ընդունվելու է մեծամասնության որոշումը: Ազգային ժողովի ողջ պատմության ընթացքում՝ 95 թվականից սկսած, չի եղել մի դեպք, որ իշխանական մեծամասնությունը չի կարողացել անցկացնել իր ուզածը: Ընդդիմության ոչ մի փաստարկ, ոչ մի խնդրանք, ոչ մի սպառնալիք («կկանգնեք ժողովրդի արդար դատաստանի առաջ», «սերունդները ձեզ չեն ների»), ոչ մի կոչ («դիմում ենք ձեր խղճին») չի ազդել եւ, հավանաբար, երբեք չի ազդելու: Քվեարկության պահին մեծամասնության խմբակցության ղեկավարը «հավաքագրում է» իր պատգամավորներին, որոնցից կեսից ավելին ոչ ![]() Պարզ է, սակայն, որ ի վերջո խորհրդարանը պետք է ընդունի այս կամ այն օրինագիծը, եւ այլ մեխանիզմ, քան նման որոշումը ձայների մեծամասնությամբ ընդունելը, գոյություն չունի: Հետեւաբար, վերը նկարագրված իրավիճակի հաղթահարումը պետք է տեսնել այլ՝ «հարակից» լուծումներում: Ըստ երեւույթին, հնարավոր է գտնել եթե ոչ՝ իրավական, ապա «փաստացի» միջոցներ, որպեսզի նախագահը, կառավարությունը եւ խորհրդարանը միեւնույն կուսակցությունից չլինեն: Բոլոր լուծումների հիմքում պետք է լինի այն, որ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները ընտրվեն քաղաքացիների կողմից, ոչ թե գնեն իրենց մանդատները: Հավանաբար, կարելի է բարձրացնել նաեւ Հանրային խորհրդի դերը՝ այնպես, որ այդ կառույցի անդամների կեսը՝ առաջարկվի նախագահի, մյուս կեսը խորհրդարանական փոքրամասնության կողմից, նախագահը լինի այդ՝ երկրորդ կեսից, եւ ՀԽ-ն ոչ միայն հանդես գա օրենսդրական նախաձեռնություններով, այլեւ տա իր անկախ փորձագիտական եզրակացությունները բոլոր օրինագծերին: Սակայն այդ ամենը հնարավոր չէ առանց լուրջ հասարակական ճնշման: Հիշենք, ի վերջո, որ 88-ին կոմունիստները ճնշող մեծամասնություն էին կազմում, բայց ընդունում էին ՀՀՇ-ի օրինագծերը: Առավոտ | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1327 reads | 12.12.2013
| |