ԱՆՆԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. «ՍԵՎ - ՍՊԻՏԱԿ»
 ԱՆՆԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ






Վերջերս Կլեր Օլիվեր պատկերասրահը հպարտությամբ հայտարարեց Աննա Նավասարդյանի հետ համագործակցության մասին` նրա «Սև-սպիտակ» անհատական ցուցահանդեսի շնորհանդեսի շրջանակներում: Ցուցահանդեսի անվանումը բխում է մարդկային էության բարդությունից: Նկարչուհին իր դիմանկարներում պատկերում է կյանքի փոքրիկ դրվագներ` փորձելով բացահայտել այն ամենը, ինչ մենք ջանասիրաբար փորձում ենք թաքցնել: Նա ձգտում է փոխանցել անըմբռնելին` մարդկային մտերմության սահմանները և շփման անհագ ցանկությունը, հայտնում է wsimagazine.com պարբերականը:

Կյանքում մեզ մշտապես ուղեկցում են ցավը, վախը, թախիծը, սերը, տխրությունը: Նավասարդյանն իր նկարների միջոցով փորձում է մերկացնել մարդկային բարդ հույզերը` հանձնելով դրանք հանրության դատին: Աննան նկարում է օգտագործելով կենդանի մոդելներ, ինչպես նաև խորհրդային ժամանակաշրջանի լուսանկարներ: Երիտասարդ նկարչուհու հիմնական աշխատանքային նյութերն են ակրիլը և ածուխը: Աննայի վրձնի անկյունային կտրուկ հարվածները, լույսի և ստվերի միջև առկա անցումներն արտահայտում են նկարչուհու` վախի և հուսահատության դեմ մղվող պայքարը: Նրան ոգեշնչվում են 20-րդ դարի էքսպրեսիոնիստներ Մակս Բեկմանը և Էռնստ Լյուդվիգ Կիրխները, որոնք իրենց ստեղծագործություններում ուսումնասիրում են մարդկային հոգեվիճակը: Այդ ստեղծագործությունները չափազանց անկեղծ են և միևնույն ժամանակ կասկածելի մռայլ : Նավասարդյանը նշում է, որ իրեն դեռ մանկուց ձգում է այդ նկարների անմշակ մռայլությունը: Երիտասարդ արվեստագետը պնդում է, որ Էնդի Ուորհոլի «փառքի տասնհինգ րոպեներ» տեսությունը ԶԼՄ-ների ի հայտ գալու հետևանքով ժամանակակից աշխարհում ձեռք է բերել տարածման անհավանական արագություն:

Ներկայումս մարդ-աշխարհ հարաբերությունները դառնում են ավելի ու ավելի հակասական, ինչի արդյունքում հաստատվում է ինքնավերլուծության համար կատարյալ ֆոն :

Իր «Սև-սպիտակ» հավաքածու-ի մեջ նկարչուհին բացահայտում է հակասական իրողություների գաղափարը, որի հիմքում ընկած է նրա իրական կերպարների և
հասարակությանը ներկայանալիք կերպարների միջև գոյություն ունեցող լարվածությունը:

2010 թվականին Աննան ավարտել է Կառնեգի Մելոնի անվան գեղարվեստի համալսարանը` ստանալով բակալավրի կոչում: Դեռևս ուսման տարիներին` որպես ականավոր ուսանողուհի` Աննան կրկնակի անգամ արժանացել է Ջոն Պորտերի անվան մրցանակի: Վերջերս Աննայի անունն ընդգրկվեց 25 լավագույն արվեստագետների ցուցակում:


 




ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1007 reads | 07.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com