ԱՄՆ – ՌՈՒՍԱՍՏԱՆ. ՄՇՏԱԿԱՆ ՎԱՅՐԻՎԵՐՈՒՄՆԵՐ
Ռուս-ամերկյան հարաբերությունները Ղրիմի պատճառով մտել են փակուղի և դժվար ժամանակներ են ապրում: Եվ այդ դժվարությունները գալիս են շատ վաղուց, իսկ սկսած սառը պատերազմի ավարտից, ռուս-ամերիկյան հարաբերությունները 4 վերաբեռնավորման փուլ են անցել:

Ջորջ Բուշ ավագը սառը պատերազմի ավարտից հետո վարում էր զգույշ քաղաքականություն՝ փորձելով դանդաղ, բայց հաստատուն քայլերով ռուս-ամերիկյան հարաբերություններն այլ հարթության վրա տեղափոխել: Բիլ Քլինթոնի փառասեր և ոչ իրատեսական քաղաքականությունը նպատակ ուներ վերափոխել Ռուսաստանը, իսկ դրա հետ մեկտեղ վերջինիս հարաբերություններն ԱՄՆ հետ:

Նման համարձակ, բայց միևնույն ժամանակ ոչ իրատեսական քաղաքականություն առաջարկեց Վլադիմիր Պուտիը, երբ սեպտեմբերի 11-ից հետո առաջարկեց ռազմավարական դաշինք հիմնել: Վերջում էլ պրագմատիկ, սակայն ոչ հեռատես մարտավարություն Բարակ Օբամայի կողմից, որը փորձեց կապեր հաստատել ՌԴ նախկին նախագահ Վլադիմիր Մեդվեդևի հետ:

Հիմնական խնդիրը երկու երկրների մեջ միմիանց նկատմամբ պատկերացումներն են, որոնք արմատացել են շատ վաղուց և ոչ մի դրական տեղաշարժ չի կատարվում գոյություն ունեցող կարծրատիպերը կոտրելու համար:

ՌԴ-ն խորապես հիասթափվեց ԱՄՆ-ի հարցում, երբ վերջինիս թույլ տվեց սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո օգտագործել միջինասիական տարածքը ահաբեկիչնեչի դեմ պայքարելու համար: Ռուսները կարծում էին, որ օգնության ձեռք մեկնելով, ԱՄՆ-ն կճանաչի ռուսական շահերի գերակայությունը այդ տարածաշրջանում և կսկսի հաշվի նստել հավսարը հավասարի հետ, սակայն այդպես չեղավ:

Վլադիմիր Պուտինը աշխատել է ԱՄՆ 3 նախագահների հետ և այդ ամենից անհրաժեշտ հետևություններ արել է: Իսկ ներկա պահին ԱՄՆ իշխանությունները պետք է ուշադրությունը փոքր-ինչ կենտրոնացնեն օր օրի հզորացող Չինաստանի վրա, քանի որ տարվելով վեծ խաղով, և Ռուսաստանին ընդունելով իբրև համար առաջին հակառակորդ, նրանք ձգտում են կորցնել շատ ավելին, քան հնարավոր է:

ԱՂԲՅՈՒՐԸ՝ nationalinterest.org
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
541 reads | 17.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com