ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
ՍԻՐԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ
05.09.2013 \ 23:03 Reads: 1482
Բազմաթիվ առիթներ ունեցել եմ մամուլում խոսելու մեր խոսքի որակի, ոչ ճշգրիտ լինելու, պարզապես՝ խոսքային փնթիության մասին: Անձնական շփման մեջ մենք ազատ ենք խոսելու այնպես, ինչպես ցանկանում ենք կամ հարմար ենք գտնում: Հանրային խոսք հնչեցնելու պարագայում, սակայն, առկա են որոշակի պայմաններ, որոնք անհրաժեշտաբար պետք է հաշվի առնվեն:
«@» ՆՇԱՆԸ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԵԿԱՆ Է
29.08.2013 \ 14:12 Reads: 2749
Այսօր արդեն աշխարհահռչակ դարձած «@» նշանի առաջացման պատմությունը քչերին է հայտնի։ Այն սկսել է կիրառվել մի քանի հարյուրամյակ առաջ՝ միջնադարյան մենաստաններում, լատինական «ad» (անգլերեն՝ «at») նախդիրի փոխարեն, սակայն որոշ հետազոտողներ հավաստում են, որ «շնիկը» հորինել են իտալացի ճգնավորները˸
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵԹԵ ԿԱՆԳ ՉԱՌՆԻ, ԿԸՆԴԳՐԿԻ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
28.08.2013 \ 18:11 Reads: 1177
Իսկ այն, որ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը չի գնա պատերազմական գործողությունների, ըստ իս, կարող է արագացնել այդ գործընթացը: Ռուսական դիրքորոշման մետ դիքորոշում հավանաբար կորդեգրեն Չինաստանն ու Իրանը:
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՏՐԱԳԻԿՈ-ՄԵԴԻԱ
23.08.2013 \ 23:04 Reads: 1667
Բայց երկիրը միայն քաղաքականությամբ չէ, որ պետք է ապրի: Եվ որովհետև քաղաքական կյանքում արձակուրդ է, մյուս իրողությունների ֆիզիկական բացակայությունն ավելի է աչքի զարնում: Եվ որպեսզի այդ դատարկությունն ինչ-որ կերպ լցվի, լրահոսում առաջին պլան են գալիս կամ պատահարներն ու սպանությունները կամ էլ ինչ-որ մարդկանց ֆեյսբուքյան կարգագրերը (ստատուսները):
ՀՈՒՇԵՐ … ՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՄԱՀԵՐԸ
21.08.2013 \ 00:40 Reads: 3197
Երբ լրացավ իմ 50 տարին, մի օր մայրս շատ խորհրդավոր, չասեմ, շուրջը նայելով, որ լսող չլինի, բայց կիսաշշուկով ինձ ասաց.
- Դու Սարդարապատի թանգարանում եղե՞լ ես։
- Այո։
- Մահապարտների գնդի նկարը տեսե՞լ ես։
ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ «ՄԵՆԱԿԸ» ՎԵՊՆ ԱՅՍՕՐՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎՈՂ ԵՎ ԱՄԵՆԱԱՐԱԳ ՎԱՃԱՌՎՈՂ ԳԻՐՔՆ Է
20.08.2013 \ 00:40 Reads: 1282
Գրավաճառների ու գրքասեր հասարակության գնահատականներով, այսօր գիրքը դարձել է բեստսելլեր և արդեն հազարավոր օրինակներով վաճառվել է: Մեր տվյալներով, գիրքն արդեն գրեթե սպառվել է. գրախանութներում հատուկենտ օրինակներ են մնացել: Թեև գրողները սովորաբար չեն կարդում ժամանակակից գրողների գործերը, սակայն մեր հարցման արդյունքում ապացուցվեց հակառակը (հարցված 18 ԳՄ անդամ գրողներից 14-ը կարդացել էին «Մենակը» գիրքը):
«ՂԱՐԱԲԱՂ» ՏԵՂԱՆՎԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
23.07.2013 \ 00:38 Reads: 1427
Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո Լենինի եւ թուրքական կառավարության (1918թ.), այնուհետեւ` Մուստաֆա Քեմալի (1920թ.) փոխհամաձայնությամբ ստեղծվեց արհեստական մի պետություն, հետեւաբարեւ, ազգ, որոնց պայմանականորեն անվանեցին Ադրբեջան (Ատրպատականի արաբերեն արտաբերմամբ) եւ ադրբեջանցի:
82-ԱՄՅԱ ՃԱՊՈՆՈՒՀԻՆ ՎԵՐՀԻՇՈՒՄ Է ՀԵՐՈՍԻՄԱՅԻ ԱՏՈՄԱՅԻՆ ՊԱՅԹՅՈՒՆԸ
20.07.2013 \ 00:38 Reads: 1066
Ես պատուհանից նկատեցի մի կապույտ լույս և հասկացա, որ դա ռումբ է: Ես, իհարկե սարսափեցի և անմիջապես հիշեցի ծնողներիս, երեք եղբայրներիս, տատիկիս, մտածելով, որ կմահանամ: Փակեցի աչքերս և ականջներս, քանի որ մեզ սովորեցրել են, որ ռումբի պայթյունից կարող են մարդու աչքերը դուրս գալ, ականջները խլանալ: Այնպիսի պայթյուն եղավ, ասեց երկիր մոլորակն ամբողջությամբ փուլ եկավ: Ես հայտնվեցի փլատակների տակ և կորցրի գիտակցությունս:
ԴԵՊԱՐԴԻԵՆ` ՊՈՒՏԻՆԻ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ
04.07.2013 \ 00:31 Reads: 798
Այն ժամանակ, երբ ես ստացա ռուսական անձնագիր, ամբողջ աշխարհը ծիծաղում էր ինձ վրա, և այդ ժամանակ ես ասացի բոլորին` ծիծաղեք, որքան ուզում եք, բայց նայեք, Ֆրանսիայում 12% գործազրկություն է, մի՞թե Ռուսաստանում կա նման բան:
PR ՄՇԱԿՈՒՅԹ, ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ. ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՎԱԾ Է
01.07.2013 \ 23:04 Reads: 2679
Հայաստանի անկախության քսանմեկ տարիների ընթացքում պետական ապարատի արատավոր կողմերից հիմնականը մնաց այն, որ այդ ապարատը պահպանեց խորհրդային կառավարման համակարգին հատուկ տարրերը` ներփակվածությունը, պետական հիերարխիայի բարձրագույն աստիճաններում պաշտոնյաների մասնագիտական որակների և պարտականությունները պատշաճ կատարելու անհրաժեշտության ստորադասումը նրանց պաշտամունքին, քաղաքական, իմա` կուսակցական կուռքերի ստեղծումն ու հասարակությանը դրանց պարտադրումը:
ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂ . ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐ ԵՎ ԱՍՈՐԱՑԻՆԵՐ ՉԵՆ ՄՆԱՑԵԼ, ՀԻՄԱ ԷԼ ՄԵՆՔ ՍՊԱՆՈՒՄ ԵՆՔ ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻՆ
29.06.2013 \ 14:13 Reads: 1319
Վերջին օրերս թուրքական լրատվամիջոցներում մեծ արձագանք է գտել թուրք լրագրող Բայրամ Կալկանի` «Անիծյալ ոչ մահմեդականը» խորագրով հոդվածը, որում խոսվում է մուսուլմանական աշխարհում տեղի ունեցող ներքին բախումների պատճառների մասին: Աղմկահարույց հրապարակումը ներկայացնում ենք հատվածաբար:
ՓԱՌԱՀԵՂ ԿՅԱՆՔ... ԳԱԶԱՆԱՆՈՑՈՒՄ
18.06.2013 \ 23:11 Reads: 1360
Ու, իսկապես, արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները...Հաղորդաշարի ավարտից հետո բոլոր գազաններն անասելի հուզվել էին: Նրանք նայում էին միմյանց, ներքուստ խոստովանելով` «Իսկապես, մեր բախտն իսկապես է բերել , որ մենք ապրում ենք... գազանանոցում»...
ԻՐԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ՝ ԱՐԴՅՈ՞Ք ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է
17.06.2013 \ 23:23 Reads: 1324
1997 թվականի մայիսի 23-ին տեղի ունեցած Իրանի նախագահական ընտրություններում Մոհամմեդ Խաթամիի արձանագրած հաղթանակից հետո մեկը մյուսի հետևից Իրան վերադարձան եվրոպական երկրների դեսպանները, որին հաջորդեցին Իրան-արևմուտք համեմատաբար ջերմ հարաբերությունները: Այսօր Հասան Ռոհանիի տարած հաղթանակով արդյոք պատմությունը կրկնելո՞ւ է իրեն: Թեև դեռ վաղ է այդ մասին կանխատեսումներ կատարելու համար, սակայն...
ԻՐԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ԵՆ ԸՆՏՐՈՒՄ
14.06.2013 \ 00:27 Reads: 2177
Երկրում բարձրագույն իշխանությունը պատկանում է ռահբարին՝ առաջնորդին, եւ Սահմանադրության պահապանների խորհրդին, որը բաղկացած է 12 անդամից: Նրանցից 6-ին, ովքեր շիա հոգեւորականներ են, նշանակում է առաջնորդը, իսկ մյուս 6-ին, ովքեր իրավաբաններ են, նշանակում է Մեջլիսը՝ խորհդարանը: Նախագահի բոլոր թեկնածուները նախքան հաստատվելը պետք է անցնեն խորհրդի «զտիչի» միջով:
ՀԱՅՏՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ. ՄԱՐԿ ՏՎԵՆ
12.06.2013 \ 00:27 Reads: 2044
Մարկ Տվենը շատ է սիրել կատուներ, երեխաներ չի սիրել, իսկ Ջեյմս Ջոյսը վախեցել է շներից, կայծակից և ջրից:
Գրողների կյանքն ուսումնասիրելն այս տեսանկյունից շատ ավելի հետաքրքիր է, քան գրականության դպրոցական դասագրքերի կենսագրականները:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՈՍԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է
07.06.2013 \ 14:26 Reads: 1122
Թեև գաղտնաբանության հակում չունեմ, սակայն, այդուամենայնիվ, չեմ կարող ուշադրություն չդարձնել այն հանգամանքին, որ Մերձավոր Արևելքում բոլոր «պայթուցիկ սցենարները» ասես պատճենված լինեն։
800-ԱՄՅԱ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԱՎԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ. ՉԻՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ
01.06.2013 \ 23:10 Reads: 901
1987-ին Հաիլինտաո կղզու մերձակա ջրերում հայտնաբերվել է 800 տարի առաջ խորտակված առևտրական նավ, որը ունի 30 մետր երկարություն: Ի զարմանս հնեաբանների, այն անվնաս էր պահպանվել: Նավը պատկանել է Սուն դինաստիային և ճանապարհորդություն է կատարել «Մետաքսե Մեծ Ճանապարհով»:
ԴԵՍՊԱՆՆ ՈՒ ԻՐ ԹՄՐԱՆՅՈՒԹՈՎ ԼԻ ՃԱՄՊՐՈՒԿԸ
23.05.2013 \ 14:19 Reads: 1889
Արդեն հաջորդ օրը քաղաքի ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ բարձրաստիճան դիվանագետը երկար ժամանակ է, ինչ զբաղվում է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ, իսկ նրա հաճախակի այցելությունները Միացյալ Նահանգներ ուղղված են ոչ թե նրա դիվանագիտական առաքելությանը` այլ «բիզնեսի» զարգացմանը:
ԿԱՆԳՈՒՆ ԱՍԱԴԸ՝ ՔԱՐՈՒՔԱՆԴ ՈՒ ՄԱՍՆԱՏՎԱԾ ՍԻՐԻԱՅՈՒՄ
23.05.2013 \ 00:21 Reads: 1320
Այսպիսով՝ ակնբախ են դառնում հակամարտության կարգավորմանը միջամուխ՝ ռուսական ծանրակշիռ ազդեցության գործոնները, երբ հատկապես Դամասկոսի արվարձաններում տեղակայված զինապահեստների դեմ իսրայելական կործանիչների հարձակմանն ի պատասխան՝ Ռուսաստանն ամբողջովին արդարացված համարեց մեկ կողմից՝ Սիրիային նոր «S-300» հակաօդային պաշտպանության համակարգերով օժտելը, իսկ մյուս կողմից՝ լիբանանյան «Հեզբոլլահ»-ի զինյալ խմբերի աջակցելը, Ասադի իշխանությանը թե՛ «ապստամբ ուժերի» դեմ բախումներում, եւ թե՛ Գոլանի բարձունքներում իսրայելական ուժերին հավանական մարտահրավեր ուղղելու առումներով:
ՔԵՄԱԼ ԱԹԱԹՈՒՐՔԻ ՀՐԵԱԿԱՆ ԾԱԳՈՒՄԸ. ՆՈՐ ՓԱՍՏԵՐ
21.05.2013 \ 14:14 Reads: 5180
Մուստաֆա Քեմալը դարձավ նոր վարչախմբի ղեկավարը և ընդունեց Աթաթուրք անունը: Նրա հակառակորդները, շահարկելով նրա դյոնմե լինելը, փորձում էին նրան պաշտոնանկ անել, բայց առանց հաջողության: Չափից ավելի շատ երիտթուրքեր կային նոր կազմավորված հեղափոխական Կաբինետի մեջ, որոնք աղոթում էին Ալլահին, սակայն որպես իրենց իսկական մարգարե ունեին Զմյուռնիայի մեսիա Շաբտայ Ցվիին:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ՍԻՐԻԱԿԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
13.05.2013 \ 14:28 Reads: 1492
Երբ երկրագունդը դարձավ մեկբևեռանի, առաջինը հայտ ներկայացրեց քեռի Սեմը` ամենահզոր երկրի իրավունքով, և Բժեզինսկու բերանով ազդարարեց աշխարհի քարտեզի վերաձևավորման մասին: Հետևանքը`Բալկաններ, Իրաք, Լիբիա…
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՈՒՂԵՂՆԵՐԸ
12.05.2013 \ 00:19 Reads: 774
«Եթե նրանք վերադառնում են այնպես, ինչպես ես վերադարձա, կստանան սովորական աշխատավարձ, որը շատ քիչ է: Եթե գոյություն ունենար ինչ-որ հատուկ ծրագիր, որը թույլ տար հայրենադարձող գիտնականներին վճարել ամսական թեկուզ 60 հազար ռուբլի, ապա լավ խթան կլիներ վերադարձի համար», - ասել է ինստիտուտի տնօրենը:
ԹԵ ԻՆՉՊԵՍ ՋԱՐԴԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԹՈՒՐՔՆ ԻՐ ՏՈՒՆԸ ԾԱԽԵՑ ԵՐԵՔ ՀԱՅԻ
11.05.2013 \ 00:19 Reads: 1046
Պարզվել էր, որ այդ նույն թուրքը իր տունը Մարդանյաններից բացի փոխանակել էր եւս երկու ընտանիքների բնակարանների հետ։ Փաստորեն երեք ընտանիքներն էլ խաբված լինելով՝ կանգնել էին էլ ավելի ծանր իրողության առջեւ։
ՀԱՅԱՍՏԱՆ-ՍԻՐԻԱ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ 700 ՏԱՐԻ ԱՌԱՋ
08.05.2013 \ 23:23 Reads: 4005
Այստեղ նախ իբրև պարզ կառավարիչ, ապա նաև` տիրակալ, սկսեց իշխել Սալահ ադ-Դինի որդին` ալ-Մալիք ազ-Զահիրը: Վերջինս ընդարձակելով իր տիրույթները ամբողջ Հյուսիսային Սիրիայում` առաջինն էր, որ համարձակվեց իրեն հռչակել սուլթան` հիմնելով մի նոր դինաստիա, որը գոյատևեց մինչև մոնղոլական նվաճումը:
ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ. ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
07.05.2013 \ 14:28 Reads: 1555
Եվ այսպես, կատարվեց այն, ինչը չէին բացառում փորձագետներն ու քաղաքական մեկնաբանները: Իսրայելի օդուժը հարվածեց Սիրիայի ռազմական հետազոտությունների կենտրոնին և Դամասկոսի արվարձաններին, կան 300 հարյուրից ավելի զոհեր ու վիրավորներ:
« 1 2 ... 34 35 36 37 38 »
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com