ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԻՑ ԱՌԱՋ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՆ Է ՀՐԱՎԻՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԸ
03.02.2019 \ 16:40 Reads: 550
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ հրավերով Թեհրան է մեկնել «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի» նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Իրանի ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետների մասնակցությամբ փետրվարի 3-5 կանցկացնվի կլոր սեղանի ձևաչափով քննարկում «Կովկասի աշխարհաքաղաքական մարտահրավերները և հայ-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարները» թեմայով։
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԵՐՃԱՆՔԻ ԵՎ ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ
24.01.2019 \ 16:40 Reads: 1046
«Մեղքի» ավելի մեծ բաժին ունի Եվրոպան։ Այն, որ ասվում է, թե «համաձայնագիրը դեռ չեն վավերացրել նաև ծանրքաշայիններ  Գերմանիան և Ֆրանսիան անկախ Փաշինյան-Մերկել սելֆիների հրավառությունից, և Փաշինյան-Մակրոն երեք աշխատանքային հանդիպումներից ու ինքնամոռաց պարերից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին», ոչ այլ ինչ է, եթե ոչ չարամտորեն արված զրպարտանք, և կամ այդ երկու երկրների ներկա քաղաքական իրավիճակի բացարձակ անտեղյակություն, ինչը քիչ է հավանական՝ նկատի ունենալով ասված «փայլուն» պանֆլետի հեղինակի ստատուս-քվոն։
ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳԱԱ-ՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ 12-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
22.01.2019 \ 11:43 Reads: 426
Անցել է 12 տարի ստամբուլահայ լրագրող, խմբագիր Հրանտ Դինքի սպանության օրվանից, մինչ օրս չեն լռում կոչերն ու բողոքի ակցիաները Թուրքիայի հայ համայնքի կողմից՝ բացահայտելու այս դաժան սպանության պատճառները:
Այդ թեմայով հանդիպում-քննարկում տեղի ունեցավ ՀՀ Գիտությունների Ակադեմիայի պատմության ինստիտուտում հունվարի 19-ին:
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԵՐԿՈՒ ՄԱՅՐՑԱՄԱՔ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ
21.01.2019 \ 22:24 Reads: 5308
Մեզ համար ամենամեծ խնդիրը անկախության առաջին տարիներին արտասահմանում դիվանագիտական ինֆրաստրուկտուրայի՝ դեսպանությունների և հյուպատոսությունների, ստեղծման հարցն էր, որը պահանջում էր ֆինանսներ, մեծ ֆիանսներ, ինչը Երևանը չուներ։ Իսկ արդեն միջազգային իրավունքի սուբյեկտ դարձած Ռուսաստանը մեզ, ինչպես նաև նախկին հանրապետություններին, արեց հետևյալ առաջարկը՝ կամ մասնաբաժին ստացեք արտերկրում գոյություն ունեցող խորհրդային շենքերից, անշարժ գույքից և այլ ունեցվածքից, կամ էլ հրաժարվեք ԽՍՀՄ-ին ձեր ունեցած պարտքից։ Հայաստանի պարտքը կազմում էր ընդամենը 700 միլիոն դոլար։ Մենք ընտրեցինք վերջին տարբերակը՝ պարտքը չեղարկելը։ Բանակցային գործընթացի մանրամասներին ծանոթ չեմ, սակայն կորուստն ահռելի մեծ էր։
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ՀԱՊԿ-ԻՆ, ՀԱԿԱՌԱԿ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, ԴԱ ԿՆՇԱՆԱԿԻ ՀԱՊԿ-Ը ՓԼՈՒԶԵԼ
28.12.2018 \ 12:24 Reads: 536
Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունների մասին «Իրավունք» պարբերականը զրուցել է արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի նախագահ Արման Նավասարդյանի հետ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բովանդակությունը ավելի կարևոր է, քան գլխավոր քարտուղարի հարցը:
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐԴԻ ՑԱՆՑԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՏՈՒՐԲՈՒԼԵՆՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
24.12.2018 \ 12:05 Reads: 579
Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները կարծես թե պետք է տրամաբանական ավարտին հասցնեին «Ապրիլյան հեղափոխությունը»: Սակայն ըստ որոշ փորձագետների կանխատեսումների՝ հակառակ դրան, խորհրդարանական ընտրություններն առաջացրին նոր անկանոն զարգացումների ալիք ինչպես Հայաստանի ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական կյանքում։
 
ԿԻԵՎԻ ԱՄԵՆԱՃԱՆԱՉՎԱԾ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐ Է ՆՎԵՐ ՍՏԱՑԵԼ
16.12.2018 \ 21:38 Reads: 432
Ուկրաինայի գլխավոր տաճարը՝ «Սոֆիա Կիևսկայան», որն այժմ ազգային մշակութային արքելոց է, Յունեսկոյի հովանու ներքո՝ իր մշտական ցուցահանդեսը համալրել է հայկական խաչքարով։ Հայաստանից բերված խաչքարը Ուկրաինայի հայերի միության նվերն է աշխարհահռչակ մշակութային հավաքածու ունեցող կենտրոնին։ Օծման արարողությունը կատարել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը։
«ՉԻՆԱՍՏԱՆԻ «ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ և ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՃԻՇՏ ԳԻՐՔ Է, ՃԻՇՏ ՏԵՂՈՒՄ, ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻՆ»
19.11.2018 \ 23:35 Reads: 565
Ես նախընտրում եմ այսպես վերնագրել իմ հակիրճ խոսքը Մհեր Սահակյանի ընթերցողի սեղանին դրված «Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և Հայաստանը» գրքի վերաբերյալ, և կարծում եմ, որ չեմ սխալվում։ Թեկուզ այն պարզ պատճառով, որ գիրքն իր տեսակի մեջ առաջինն է և միակը հայկական իրականությունում։
ՓԱՐԻԶՅԱՆ ՖՈՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՅԼԸ
18.11.2018 \ 01:00 Reads: 640
Նիկոլ Փաշինյանի ելույթը Փարիզում, որն ինչպես ասում են՝ տեղին էր և ժամանակին, գրեթե աննկատ մնաց հանրապետության լրատվական շատ միջոցների կողմից։ Ցավալի, եթե ոչ աններելի «անփութություն» համաշխարհային քաղաքականությանը հարելու հավակնություն ունեցող երկրի կողմից։ Լռություն պահած սուբյեկները հավանաբար մոռացել են, թե ինչ ջանասիրությամբ էին լուսաբանում նախկին իշխանավորների վոյաժները բադեն-բադեններ կամ նրանց միջերկրածովյան զբոսանքները միլիոնատերերի յախտաներով։
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՀԱՐԿՈՒՄ ԵՆ ՍԱՈՒԴՑԻ ԼՐԱԳՐՈՂԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՀԱՄԱՐ
12.11.2018 \ 22:39 Reads: 490
Սաուդյան Արաբիայի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջիի սարսափելի սպանությունը շահարկվում է որոշ երկրների ղեկավարների կողմից իրենց քաղաքական և տնտեսական շահերի համար՝ անտեսելով հանցագործության նողկալի բնույթը: Այս կեղտոտ խաղի հիմնական մասնակիցներն են Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Միացյալ Նահանգները:
ԴՅՈՒՐԱԲԵԿ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
12.11.2018 \ 22:01 Reads: 586
Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի միջպետական տարողունակության երեւույթը բնականաբար մտածելու տեղիք է տալիս քաղաքական առանցքային ուղերձներ փոխանակելու կարեւոր հանգամանքների մասին: Այս շրջագծում նախաձեռնող կողմը` Ֆրանսիան, իր նախագահի միջոցով հայտարարեց ներկա աշխարհակարգի դյուրաբեկ խաղաղության վրա հենած լինելու իրականության մասին: Իսկ երբ սպառնալիքի տակ եղած խաղաղությունը հիշվում է առաջին աշխարհամարտի ավարտի նշման առիթով, անուղղակիորեն մատնանշվում են նոր լայնածավալ պատերազմների բռնկման վտանգները:
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՅ ԵՎ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՉԻՆԱՍՏԱՆ-ԵՎՐԱՍԻԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
04.11.2018 \ 21:50 Reads: 552
2018թ․ հոկտեմբերի 26-ից  27-ը ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ «Չինաստան-Եվրասիա» միջազգային գիտաժողովը։ Այն կազմակերպվել էր ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի և ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի կողմից։ Գիտաժողովի անցկացմանը աջակցում էին «Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը» և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունը»։
ՌՈՒՍ ՓՈՐՁԱԳԵՏՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՓՈԽԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ
01.11.2018 \ 16:30 Reads: 603
ՌԴ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, արևելագետ Սեմյոն Բաղդասարովը «Вести.FM» ռադիոկայանի խոսել է Հայաստանի մասին՝ նշելով, որ ներկայիս ՀՀ-ն իրական հայկական պետության ընդամենը 7%-ն է կազմում, իսկ հիմնական մասը Թուրքիայի տարածքում է, հետևաբար ճիշտ չի Հայաստան կոչել իրական Հայաստանի փոքր մասը:
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԲԱԶԵԻ ԹԵՎԵՐՈՎ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԿՈՎԿԱՍ
01.11.2018 \ 16:23 Reads: 652
ԱՄՆ-ի նախագահ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տուրնեն Ռուսաստան եւ Հարավային Կովկաս նշանակալի իրադարձություն էր արդի միջազգային հարաբերություններում։ Այս այցը տարածաշրջան, նախ՝ սրբագրում է Վաշինգտոնի այն քաղաքական դիրքորոշումը, համաձայն որի՝ հետխորհրդային Կովկասը, նրա կողմից դիտվել է որպես ռուսական ազդեցության ոլորտ եւ իբր առանձին հետաքրքրություն չի ներկայացրել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության համար։
ՀԱՅՏՆԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ
30.10.2018 \ 22:47 Reads: 487
Պարզվում է, որ Հոլանդիայի առաջին եւ միակ «Luxury marketing» ընկերությունը («Studio Succes») պատկանում է երկու հայ երիտասարդների: Ավելի քան յոթ միլիոն սփյուռք ունեցող մեր ազգի մի շարք շնորհալի զավակների մեծածավալ գործունեությանը հայաստանաբնակներս հաճախ անհաղորդ ենք։ Բանն այն է, որ նրանք առավել համեստ են ու տեղեկատվական հարթակներում չեն ցանկանում երեւալ:
ՎԱՐՈՒԺԱՆ ՊԼՈՒԶՅԱՆԸ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 80 ՏԱՐԵԿԱՆ (ՇՈՒՐՋ 50 ՏԱՐԻ ՌԱԴԻՈՅՈՒՄ)
25.10.2018 \ 17:22 Reads: 542
Այսօր ռադիոյի երաժշտական մեկնաբան Վարուժան Պլուզյանը կդառնար 80 տարեկան: Դժվար է մեկ առ մեկ հիշել բոլոր այն բարի և օգտակար գործերը, որ կատարել է նա ռադիոյի հաղորդումները երաժշտությամբ հարստացնելու համար: Նա ստեղծեց երաժշտական ռադիոէսսեն. կարելի է ասել, որ դա իր մենաշնորհն է: Վարուժան Պլուզյանը հեղինակ է ռադիոյի, հեռուստատեսության, լրագրերի, ամսագրերի շուրջ 3000 հաղորդումների և հոդվածների:
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ. ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ 12 ԵՐԿՐԻՑ
24.10.2018 \ 11:10 Reads: 625
«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և ԳԱԱ ԳԿՄԿ արևելագիտության ամբիոնի հետ համատեղ կազմակերպում են «Չինաստան-Եվրասիա» գիտաժողովը, որը տեղի կունենա 2018 թ․ հոկտեմբերի 26-ից-27-ը Գիտությունների ազգային ակադեմիայում։
ԹԱԼԻՇ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՉԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌԴ-ՈՒՄ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է 5 ԱՄՍՈՎ
04.10.2018 \ 16:24 Reads: 584
Թալիշ ազգային, քաղաքական գործիչ Ֆահրադդին Աբոսզոդան, որը օգոստոսին ձերբակալվել, ապա կալանավորվել էր ՌԴ-ում Ադրբեջանի պահանջով, ևս 5 ամիս կմնա կալանքի տակ: Այդպիսի որոշում է հոկտեմբերի 3-ին կայացրել Մոսկվայի դատարանը՝ քննելով Ադրբեջանի կողմից ներկայացված պահանջը Աբոսզոդային արտահանձնելու վերաբերյալ:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐՆ ԱՆՁԻՆ ՏԱԼԻՍ Է ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ
01.10.2018 \ 01:15 Reads: 601
Այս անձնագրով նաեւ հեշտանում է օդանավակայաններում գրանցման եւ ստուգման գործընթացը, տվյալ անձինք սովորաբար անցնում են VIP մուտքերով։ «Բայց, տեսեք, այդ արտոնությունը (անձեռնմխելիությունը) միայն գործում է դեսպանընկալ երկրում, եթե Դուք վերադառնում եք Հայաստան, Ձեզ վրա այլեւս դա չի տարածվում, դառնում եք սովորական քաղաքացի»,- ասաց Նավասարդյանը՝ հիշեցնելով Խաչատուրովի դեպքը։
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐԵԼՈՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ-2018» ՀԱՏՈՒԿ ԴԱՍԸՆԹԱՑԸ
23.09.2018 \ 20:30 Reads: 937
«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը  ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և ԳԱԱ ԳՄԿ Արևելագիտության ամբիոնի հետ համատեղ, «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի»   աջակցությամբ անցկացնում են «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացը, որը սեպտեմբերի 20-ին մեկնարկեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում և կավարտվի սեպտեմբերի 25-ն։
ԱՐԱՏԵՍԻ ԴՊՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ Է
15.09.2018 \ 22:21 Reads: 523
Սեպտեմբերի 14-ից այստեղ ռազմամարզական ճամբարի են եկել «Միթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի և Ավագ դպրոցի սաներն ու համայնքի Քարագլուխ, Թառաթումբ, Աղնջաձոր գյուղերի բարձր դասարանցիներն ու Գողթանիկի, Հերմոնի և Եղեգիսի 9–րդ դասարանցիները: Մասնակիցները բաժանվել են ջոկերի, ապրում են դաշտային պայմաններում՝ հատուկ գրաֆիկով ՝ վերկաց, շարականների կատարում, ճաշ, վազք՝ Եղեգիսի կիրճով, մարձազևերի պարապմունքներ՝ նետաձգություն, հրաձգություն, սուսերամարտ: Ռազմերգերի ու հիմնի կատարումը ևս ծրագրով նախատեսված կետ է՝ ճամբարականների օրվա ռեժիմում:
ԱՐԱՏԵՍՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԴՊՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
09.09.2018 \ 11:13 Reads: 607
Վայոց Ձորի մարզի Արատեսում տեղի է ունեցել դպրական կենտրոնի բացում, որը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախաձեռնությունն է: Բնության գրկում շուրջտարյա կենտրոնը աշակերտներին և ուսուցիչներին կապահովի ոչ միայն բնության գրկում ճամբարային կացարաններով, այլև սերտ կապ է ստեղծում հազարամյակների պատմամշակութային ժառանգության հետ: Այնտեղ են 10-13դդ Արատեսի վանքը, 10-րդ դարի ՍԲ Սիոն, 11-րդ դարի ՍԲ Աստվածածին եկեղեցիները, 10-16դդ խաչքարեր և բազմաթիվ այլ պատմական արժեքներ:
ԿԱՍՊԻԱԿԱՆ ԾՈՎ-ԼՃԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ և ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
31.08.2018 \ 12:03 Reads: 786
27-ամյա վիճարկումից հետո օգոստոսի 12-ին Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ղեկավարներն ստորագրեցին Կասպիականի կոնվենցիան։  Հայտարարվեց, որ Կասպիականը ոչ ծով է, ոչ էլ լիճ է։ Կասպիականը ծով չէ, քանի որ ներկոնտինենտալ ակվատորիա է և ուղիղ կապ չունի Համաշխարհային օվկիանոսի հետ։ Սակայն իր չափերով, ջրի բաղադրությամբ և հատակի առանձնահատկություններով այն նաև լիճ չէ։
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԵՂԻՆԱԿԱԾ «ՉԻՆԱՍՏԱՆԻ ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ և ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԳԻՐՔԸ
27.08.2018 \ 00:05 Reads: 864
Լույս է տեսել «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Չինաստանի հայկական համայնքի նախկին նախագահ, Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի անդամ Մհեր Սահակյանի «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» գիրքը։ Աշխատության նպատակն է ճանապարհային ռազմավարական քարտեզ հանդիսանել, որի միջոցով Հայաստանը կկարողանա ներգրավվել չինական քաղաքատնտեսական նախաձեռնությունում, մասնավորապես խթանելով հայ-չինական քաղաքական, ռազմատեխնիկական, ֆինանսաբանկային, տնտեսական համագործակցությունը։
« 1 2 3 4 ... 36 37 »
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com