ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՁևԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԼԵՌ ԿԱՄՍԱՐ. ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ
Ամերիկան սաստիկ բարի էր դարձել: Երազումս, իհարկե:
Դես ու դեն մարդիկ ուղարկեց, որ աշխարհում մի խեղճ ազգ ճարեն բերեն, ինքը լավություն անի դրան: Գնացին մարդիկ, երկար ման եկան և Հայաստանը վերցրին բերին Ամերիկայի մոտ ասելով.
-Աշխարհում սրանից ավելի անբախտ ազգ չկա. ինչ անելու ես սրան արա:
Ամերիկան, որի սիրտը այնքան բարություն էր լցվել, որից սկսել էր նեղվել, անմիջապես գիրկն առավ այս փոքրիկ երկիրը ու հարցրեց.
-Անունդ ի՞նչ է, բալիկ:
-Հայաստան:
-Ինչո՞ւմ է ձեր թշվառությունը, մի պատմիր տեսնեմ:
-Իմ թշվառությունը անպատմելի է, հայրիկ: Աչք բացինք-չբացինք միշտ ավեր, միշտ կոտորած: Լենգ Թեմուրը մտնում ավերում գնում, Չինգիզ Խանն էր ներս մտնում, մեզ հանում բերդից վայր գլորում անդունդ: Շահ Աբասը մեզ լցրեց Արաքսը՝ կեսը ջուրը տարավ Կասպից ծով, կեսը ինքը տարավ Պարկաստան:
Սրա վրա Ամերիկան կանչեց իր ռազմական մինիստր Մակնամարային և ասաց.
-Երկու մեծ ատոմային ռումբ կպատրաստես. մեկը Լենգ Թեմուրի, մյուսը Չինգիզ Խանի գլխին նետելու:
-Հիմա նրանք չկան, վաղուցվա բան է պատմածս, - ասաց Հայաստանը:
-Ափսո՜ս: Եթե լինեին, ես կբռնեի երկուսի ականջից և գլուխներն այնպես կզարկեի իրար, որ աչքերը դուրս թռչեին իրենց կապիճներից:
-Նրանք չկան, բայց հիմա նրանցից վատը կա, - ասաց Հայաստանը, փաղաքշելով իր հայրիկին, - նրա ականջից բռնիր: Թաթար բռնակալները, երբ իմ ժողովրդին բերդից վայր էին գլորում, վերջի գլորվածները ողջ էին մնում: Բայց այս նոր թշնամին մեզ բերդից այնպես ցած գլորեց, որ շնչավոր չպրծավ:
-Բռնեմ պիտի նրա ականջից,- ասաց Ամերիկան տեղից վեր թռչելով: - Չասե՞ս նրա անունը:
-Նրա անունը Թուրքիա է:
-Ափսո՜ս, որ Թուրքիա է... Եթե Թուրքիա չլիներ, ես գիտեի ինչպես պիտի ոլորեի նրա ականջները: Բայց, ախր, Թուրքիան... ակա՜նջ չունի:
Այստեղ Հայաստանի սրտում կասկած ծագեց, վասնզի Թուրքիան ականջ ուներ, մինչև անգամ շատ մեծ սովորականից ...
-Ականջ չունի՝ քթիցը բռնիր:
-Մի հարցնեմ, տեսնեմ քիթ ունի՞:
-Քիթ չունի՝ մի ուրիշ տեղից բռնիր, հայրիկ ջան, մի տեղից բռնիր վերջապես: Նրա կատարածը անուն չունի, այնքան զարհուրելի բան արեց:
-Կիմանամ այդ մասին, - ասաց Ամերիկան, - դու քո անցյալից պատմիր:
-Իմ անցյալից ի՞նչ պատմեմ: Մենք առաջին քրիստոնյա ժողովուրդն էինք պատմության մեջ: Կատարելով Քրիստոսի պատվերը, մեր մի երեսը Հունաստանին էինք դարձրել, մյուսը՝ Պարսկաստանին, որոնք անխնա հարվածում էին: Վերջում մեր թշնամիները շատացան, դարձան տասներկու: Իսկ մենք որովհետև միայն երկու երես ունեինք, չկարողացանք մեծ վարդապետի պատվերը կատարել:
- Զարմանալի է, որ Աստված չէր նախատեսել այդ հանգամանքը և համապատասխան քանակով երեսներ չէր տվել քեզ, փոքրիկս: Աստված ամենագետ է և պիտի հաշվի առներ քո թշնամիների թիվը քեզ ստեղծելիս: Շարունակիր:
-Ի՞նչ շարունակեմ, Աստված վայրի աշխարհակալների տունը քանդի, որ ինձ այս օրին գցեցին:
Այս միջոցին ներս մտավ հետախուզական բաժնի պետը և Ամերիկայի ականջին մի բան փսփսաց:
Սրա վրա Ամերիկան այլայլվեց, սփրթնեց և վեր կենալով տեղից սպառնական հարցրեց Հայաստանին.
-Դու Արտաշես կամ Տիգրան Մեծ անունով թագավորներ ունեցե՞լ ես պատմության մեջ:
-Ունեցել ենք, - պատասխանեց Հայաստանը վախեցած:
-Իսկ դրանք ամենամեծ աշխարահակալներն են եղել: Նրանք արշավել են, հասել մինչև Պաղեստին, ճանապարհին արցունք ու ավեր սփռելով: Շահ Աբասի ժամանակ էլի հայերի կեսը թափվել են Կասպից ծով՝ ազատվել են, իսկ Արտաշես աշխարհակալի և Տիգրան Մեծի օրոք բոլոր հրեաները բերվել են գերի և ձուլվել: Աշխարհակալի լավը կլինի՞... Ա՜, ուրեմն դու ունեցել ես այդպիսի թագավորներ: Եվ հետո էլ եկել, ուզում ես ազատվել բռնակալների լծից, հրամայում ես բռնել սրա-նրա ականջից: Եթե այս բանը չիմանայի, ուրեմն, պիտի բռնեի խեղճ Թուրքիայի ականջից և մեղանչեի արդարության դեմ: Քեզանից են ծնվել առաջին աշխարհակալները, նրանց հետևել են աշխարհի բոլոր մյուս աշխարհակալները: Եվ որպեսզի հեռու մնաս նման թագավորներից, բարի եղիր ականջներդ ինձ դարձնել, որ ամբողջ ուժովս ոլորեմ:
Եվ ոլորեց՝ ասելով.
-Երբ ուժեղ ես՝ աշխարհակալ ես, երբ թույլ ես՝ արդարություն ես որոնում: Ե՞րբ պիտի հասկանաս, որ դա աշխարհի օրենքն է:
Ասաց ու դուրս արեց իր «բալիկին»:
Հայաստանը գնում էր հուսախաբ և մտքում կշտամբում էր աշխարհակալ թագավորներին:
-Ի՞նչ հիմարություն: Երկու թագավորի պատճառով լեզուս կարճացավ: Ասենք՝ այստեղ ես եմ մեղավոր: Ասա, ա՜յ Հայաստան, եթե չես կարող սկզբից մինչև վերջ տիրել աշխարհին, ինչո՞ւ երկու թագավորով աշխարհակալություն ես անում: Այդ նշանակում է պաս ուտել՝ ժաժիկ ուտել... 

Անտիպ 1963թ.
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
651 reads | 14.04.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com