«ՄԱՐԴԸ, ՈՎ ԿԱՊՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԻՐԱՐ ՀԵՏ»
«Իսկական դիվանագետը նա է, ով երկու անգամ մտածում է՝ մինչև ոչինչ չասելը»: Սա Չերչիլի միտքն է: Բոլոր լրագրողները, որոնք երբևէ առնչվել են արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ, կվկայեն, որ այս միտքը հատկապե՛ս նրա մասին է:

Այսօր Արման Նավասարդյանի 75-ամյակն է: Արման Նավասարդյանը ծնվել է 1939 թվականին, Երևանում: Գերազանցության դիպլոմով ավարտել ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան և նույն ակադեմիայի դիվանագիտական ղեկավար կադրերի ֆակուլտետը: Երկար տարիներ աշխատել է ԽՍՀՄ արտգործնախարարության կենտրոնական ապարատում և արտասահմանյան ներկայացուցչություններում:

Հայաստանի անկախացումից հետո եղել է արտաքին գործերի փոխնախարար: Գլխավորել է Հայաստանի պատվիրակությունը ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի ՝ Վիեննայում գործող բոլոր միջազգային կազմակերպություններում: Աշխատել է դեսպան Ավստրիայում, Հունգարիայում և Լիբանանում: Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

Այժմ Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչն է: Ժամանակին մեր թերթի ամենաընթերցվողներից էր հենց պարոն Նավասարդյանի՝ դիվանագիտության պատմությանը, հայ դիվանագիտական մտքին նվիրված շարքը:

Ավելի ուշ արդեն լույս տեսավ նրա «Հելլադայի դիվանագիտական որոգայթները», «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն» մատենաշարը: Արման Նավասարդյանը դիվանագե՞տ է, թե՞ ջենթլմեն. կյանքում նա, ամեն դեպքում, չափազանց ճշտապահ է, նրբանկատ ու բարեկիրթ:

Իր հոբելյանին Արման Նավասարդյանին մաղթում ենք առողջություն, նոր, հետաքրքիր բացահայտումներ: Դիվանագետները միշտ հիշում են, թե հատկապես ի՛նչ պետք է մոռանալ: Մաղթում ենք, որ բոլոր հիշողություններն այնքան կարևոր ու թանկ լինեն, որ ոչինչ մոռանալու անհրաժեշտություն չլինի։

«168 Ժամ» թերթի խմբագրակազմ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1136 reads | 11.04.2014
|
avatar

avatar
1
Dear Arman,
Wishing you a happy birthday and another strong, healthy year! You already look amazing. I’ll be cheering you on as you keep working toward your goal. Your web site is one of the best.

Samvel Badalian, MD
New York

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com