ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք, ՌՈՒՍՆԵՐՆ ԵՆ ԳԱԼԻՍ. ՂՐԻՄԻ ԹԱԹԱՐՆԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ
Դեռ մի քանի օր առաջ թաթարները տոնում էին նախագահ Յանուկովիչի հեռանալը, սակայն երբ Սիմֆերոպոլում նոր ռուսամետ կառավարությունը երդում տվեց, և ռուսական զինվորականները զբաղեցրին ռազմավարական նշանախություն ունեցող օբյեկտները, թաթարական համայնքի մեջ մեծ անհանգստություն առաջացավ:

Պատմության էջերը թերթելով՝ կհամոզվենք, որ ռուս-թաթարական հարաբերությունները երբեք կատարյալ չեն եղել:

Թյուրքալեզու բնակչությունը, որը դավանում է սուննի իսլամ, 1441թ. հիմնում է Ղրիմի խանությունը: Նրանց հաջողվում է 1571թ. այրել Մոսկվան, որից հետո թաթարները մշտապես Ռուսական կայսրության հետ պայքարի մեջ են եղել: Թաթարների համար շրջադարձային եղավ 1792 թ. ռուսական ներխուժումը և 1853թ. Ղրիմի պատերազմը, որից հետո նրանք ստիպված եղան զանգվածաբար լքել թերակղզին և արդեն փոքրամասնություն դարձան Ռուսական կայսրության կազմում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԽՍՀՄ առաջնորդ Ստալինը թաթարական համայնքին խստորեն պատժեց՝ նրանց մեղադրելով գերմանացի օկուպանտների հետ համագործակցելու մեջ: Թաթարներին բռտի աքսորեցին Սիբիր և Ուզբեկստան, որտեղից նրանք հնարավորություն ունեցան վերադառնալ միայն 1989թ. սկզբներին, որը և արագացավ
1991թ., երբ ԽՍՀՄ փլուզվեց և Ուկրաինան անկախություն ձեռք բերեց:

Այսօր թաթարնեը կազմում են տարածաշրջանի բնակչության 12%-ը, որը հավասար է 250 հազար մարդու: Համեմատության համար նշենք, որ ռուսները կազմում են թերակղզու բնակչության 58, իսկ ուկրաինացիները՝ 24%-ը: Թաթարները հիմնականում բնակվում են քաղաքամերձ բնակավայրերում, ենթարկվում են տնտեսական խտրականության, իսկ նրաց շրջանում գործազրկությունը շատ մեծ տոկոս է կազմում՝ հասնելով 60-ի: Աղքատությունը և մշակութային անբավարարվածությունը, գումարվելով պատմական դառը հիշողությունների հետ, վեր է ածվում պայթունավտանգ խառնուրդի:

Հետյանուկովիչյան Ուկրաինայում արդեն սկսում են նկատվել տարաձայնություններ թաթարների և թերակղզու ռուսախոս բնակչության միջև: Թաթարները ցույցի են դուրս գալիս պաստառներով, որոնց վրա գրված է ՝ <<Ղրիմը՝ Ուկրաինային>>, <<Դեպի ԵՄ>>, <<Ոչ բռնապետությանը>>, երբ այդ նույն ժամանակ ռուսները վանկարկում էին ՝ <<Ղրիմը՝ Ռուսաստանին>>: Մի իրավիճակ, որը նույնիսկ անզեն աչքով է տեսանելի, որ իր մեջ չափազանց մեծ վտանգ է պարունակում:

Թաթարները շատ ուրախ էին, որ Յանուկովիչը հեռացավ, սակայն ինչպես ասում են, մինչև չի գալիս հաջորդը, չի հիշվում նախորդը: Այս ամենը նրանց համար կարող է վերածվել վատ երազի, քանզի ռուս էթնոսը երբեք չի մոռանում իրեն ցավ պատճառողներին: Թաթարներն էլ այս պարագայում կարծես թե կորցնելու ոչինչ արդեն չունեն, և ունակ են դիմելու ամենաանկանխատեսելի քայլերի:

Վերջին օրերի ընթացքում ուկրաինական ճգնաժամը ավելի նեղ բնույթ է ստացել: Մամուլում ավելի շատ շրջանառվում է Ղրիմի թեման և ճակատագիրը: Հակամարտության կծիկը օր օրի ավելի է քանդվում՝ ջիր երես հանելով տասնամյակներ առաջ թույլ տված սխալները, երբ խորհրդային առաջնորդները ուղակի քարտեզ էին գծում՝ առանց հաշվի առնելու տարածքի էթնիկական կազմը և շատ այլ կենսական հանգամանքներ: Այս պարագայում ժամանակին Ղրիմը Ուկրաինացիներին հանձնելը Ռուսատանի համար ունենում է բումերանգի էֆեկտ, սակայն հարվածը մի քանի անգամ ավելի ցավոտ կլինի, քան նետման պահին:

Աղբյուրը՝ lefigaro.fr
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
823 reads | 05.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com