ԱՄԵՐԻԿՅԱՆ ՏԵՍԱԿԵՏ. ՑԱՐԻՆ ԱՆՀՆԱՐ Է ԿԱՆԳՆԵՑՆԵԼ
Նախագահ  Ջորջ Բուշի նախկին խորհրդական Ռիչարդ Փեռլի կարծիքով, եթե նավթի գինը իջնի սահմանված նորմայից ցածր, ապա Ռուսաստանում ճգնաժամ կսկսվի, և այդ ժամանակ, եթե  ԱՄՆ-ն  ու Եվրոպան  քաջություն ցուցաբերեն, կկարողանան շրջափակել Պուտինին:

Սխալ քաղաքականության հիմքը դրել է նախագահ Բուշը, երբ նա ասաց, որ տեսել է Պուտինի հոգին, և  նրան կարելի  է վստահել: Բայց հիմա արդեն չափազանց ուշ է փրկել Ուկրաինան, որը, ամենայն  հավանականությամբ, կբաժանվի: Հիմա ԱՄՆ իշխանությունները պետք է գիտակցեն, որ Ռուսաստանի հետ անհնար է երկխոսության մեջ մտնել և հարաբերություների մեջ  վերաբեռնավորում կատարել: Սկզբունքորեն անհնար չէ, ուղղակի դաշնակիցներ փախցնելու քաղաքականությունն է ստիպում կերպարանափոխվել:

Պուտինը դեռ տարիներ առաջ էր նշում, որ ԽՍՀՄ փլուզումը համեմատում է դարի մեծագույն աղետի հետ, իսկ վերլուծաբաններն ավելացնում էին, որ նա ամեն ինչ կանի այդ կայսրությունը վերականգնելու համար:

Ամերիկյան ղեկավարության անհետևողականությունը և ԵՄ իշխանությունների անվճռականությունը Ուկրաինայի փրկության համար միջոցներ հատկացնելու գործում  Պուտինի  առաջ մեծ հնարավորություններով դռներ բացեցին: Հիմա արդեն հարցը ավելի խորն է  դրված. կբավավարվի՞  արդյոք  Պուտինը Ղրիմով, թե իր զորքերը առաջ կտանի արևելք, որտեղ մեծամասնություն է կազմում ռուսական ծագում ունեցող բնակչությունը:

ԱՄՆ-ը և Եվորպական Միությունը միասին վերցրած շատ անգամ ավելի ուժեղ են, քան Ռուսաստանը, նրանք կարող են տնտեսական կոշտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ: Այդ պարագայում կավելանա միջազգային լարվածությունը և Սառը պատերազմի շունչը արդեն զգալի կլինի:

Սակայն թե ի՞նչ քաղաքականություն կկիրառի Արևմուտքը Ռուսաստանի նկատմամբ և ի՞նչ պատժամիջոցներ, այս պարագայում Ուկրաինայի համար այդքան էլ կարևոր չէ, քանի որ Ուկրաինայի մասնատման գործընթացն արդեն սկսվել է. ռումբ՝ ժամացույցի մեխանիզմով, որն ամեն վայրկյան կարող է պայթել: Հարցն այստեղ այլ է՝ վերջնական ի՞նչ տեսք կունենա քարտեզը, երբ կողմերից ամեն մեկը, ինչպես նաև Կիևի կենտրանական իշխանությունը, պոկի այն, ինչ հնարավոր է:

Աղբյուրը՝ lastampa.it

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1187 reads | 03.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com