ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԱԿԻՉ Է. ԱՌԱՋԻՆ ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ
Իրանական իրադարձությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է ոչ միայն Եվրոպայում, այլև Իրանում: Իսլամական Հանրապետության շատ քաղաքացիներ ձուգահեռներ են անցկացնում իրենց ներքին խնդիրների հետ՝ ուկրաինական ճգնաժամի մեջ տեսնելով արտաքին կոշտ քաղաքականության կողմնակիցների և երկիրը միջազգային շրջափակումից դուրս բերել ցանկացողների հակամարտությունը: Գրում է գերմանական «Der Spiegel»-ը:

Բարեփոխումների կողմնակիցները հիացած են ուկրաինական հեղափոխականների հաջողություններով: Յուլյա Տիմոշենկոյի ազատ արձակումից հետո ընդդիմադիր <<Շարղ>> թերթը իր համարներից մեկի առաջին էջին հրապարակել էր Մայդանում ելույթ ունեցող Տիմոշենկոյի նկարը՝ գրելով <<Նարնջագույն օր>>:

Չնայած այդքան էլ ճիշտ չէ համեմատել Իրանը Ուկրաինայի հետ, իսկ Տիմոշենկոն ամենևին էլ սուրբ չէ, սակայն իրանական ընդդիմադիրները միայն այն մտքից, որ քաղբանտարկյալը կարողացավ դուրս գալ և ընդդիմության պարագլուխներից դառնել, հույս է ներշնչում, որ Իրանում էլ նման սցենար հնարավոր է, թեկուզ և շատ հեռավոր ապագայում:

Անազատության մեջ են շատ հայտնի իրանցի գործիչներ, որոնցից կարող ենք նշել Մահդի Քարրումին և Միր-Հուսսեյին Մուսավին, որոնք 2009 թվականից տնային կալանքի տակ են այն բանի համար, որ դեմ էին դուրս եկել նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադի վերընտրմանը: Ռեֆորմիստները պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Անցած տարի նախագահի պաշտոնը ստանձնած Հասան Ռոհանին նույնպես կողմ է դրան, սակայն մինչ օրս նրան հաջողվել է հասնել միայն ձերբակալվածների պայմանների բարելավմանը: Իրանական IRNA գործակալությունը նշել է, որ նախագահի շատ կողմնակիցներ միացնել են ռեֆորմիստներին՝ հիմացմունքով ընդունելով ուկրաինական իրադարձությունները:

Իսկ կոշտ քաղաքականության կողմնակից թևը, որը տնօրինում է իրանական պետական հեռուստատեսությունը և շատ այլ ԶԼՄ-ներ, բողոքի ցույցերը ներկայացնում է իբրև հեղափոխություն՝ նրանց մեջ տեսնելով արևմտյան ուժերի բացահայտ միջամտությունը:

Իսկ Իրանի արդարադատության նախարարը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները վերաբերում են միայն Ուկրաինային և ոչ մի կապ չունեն Իրանի հետ: Նա տեղական մամուլին կոչ է արել դադարեցնել դեպքերի նմանօրինակ վառ լուսաբանումը և խուսափել նարնջագույն տառատեսակից:

Իրանական իշխանությունները հստակ գիտակցում են, որ այս պայմաններում ոչ մի կերպ չի կարելի զգոնությունը թուլացնել և ընկնել Արևմուտքի ազդեցության տակ: Այաթոլլաների վարչակարգը ամեն ինչ կանի, որպեսզի թույլ չտա ուկրաինական հեղափոխության մասնիկները տարածում գտնեն իրնեց երկրի ներսում:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
861 reads | 28.02.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com