ԿՐԵՄԼԸ «ՊԼԱՆ B»-Ի ԽՆԴԻՐ ՈՒՆԻ

Ռուսական իշխանությունները կտրականապես հրաժարվում են կապի մեջ մտնել ուկրաինական նոր ղեկավարության հետ, իսկ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ դժվար կլինի աշխատել մարդկանց հետ, ովքեր սև դիմակներ են կրում և զինված են Կալաշնիկովի ինքնաձիգներով:

Նախկին նախագահ Յանուկովիչի փախուստի դիմելուց հետո այնպիսի տպավորություն է, որ ռուսները Ուկրաինայի համար չունեն պահուստային պլան <<Բ>>:

Իրավիճակը ավելի վտանգավոր է դարձնում Արևելյան Դնեպրը, որի ղեկավարները կարծում են, որ եկել է ժամանակը ուղղելու անցյալի սխալները, որը առաջացել  էր 1991թ.` ԽՍՀՄ փլուզումից հետո, և կրկին կայսրություն  դառնալ: Նման տրամադրություններ իշխում են շատերի մոտ՝ ԶԼՄ-ներից մինչև բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ: Պայթյունավտանգ իրավիճակ է ձևավորվել նաև ռուսաբնակ Ղրիմում, որտեղ տեղակայված է ռուսական ռազմական բազան:

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջորջ Շուլցի խոսքերով, Ռուսաստանը նման է վիրավոր գազանի, որը միևնույն ժամանակ ուժեղ է, անկանխատեսելի և լավ հիշողությամբ: Ռուսները չեն մոռացել, որ ՆԱՏՕ-ն բավականաչափ տարածվել է դեպի Արևելք, չնայած վերջին տարիների ընթացքում կարողացել են որոշակի հակահարված տալ՝ նկատի ունենալով ռազմական օպերացիան Վրաստանի տարածքում:

Պատմությանը շատ դեպքեր են հայտնի, երբ  Ռուսաստանը իր կորցրած հեղինակությունը վերականգնելու համար դիմել է ամենատարբեր, նույնիսկ ծայրահեղ քայլերի՝ կանգ չառնելով ոչնչի առաջ: Եվ եթե ներկայումս Կրեմլում հստակ չեն պատկերացնում, թե ինչպես վարվել Ուկրաինայի հետ, չի նշանակում, որ նրանք պարտվել են կամ համակերպվել: Ինչպես Իրանն է գիտակցում, որ Սիրիայի կորուստը կարող է  ավելի սեղմել թշնամական օղակը, և այդ պատճառով սատարում նրան, այնպես էլ Ռուսաստանն է հասկանում, քանի որ շղթայական ռեակցիայի դեպքում իրադարձությունները կարող են զարգանալ մյուս դաշնակից երկրներում և հենց իր՝ ռուսական պետության տարածքում:

ԱՂԲՅՈՒՐԸ՝ Die Welt

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
4427 reads | 27.02.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com