ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ՄԻՋԻՆ ԵՎ ՓՈՔՐ ՀԵՌԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԹԻՌՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Ամիսներ առաջ Ռուսաստանը իրականացրեց միջմայրցամաքային բալիստիկ РС-26 տիպի հրթիռների փորձարկում, որը մեծ աղմուկ առաջացրեց Միացյալ Նահանգներում: Շատերը շտապեցին ռուսական կողմին մեղադրել <<Փոքր և Միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը>> խախտելու մեջ, գրում է ամերիկյան The American Conservative վերլուծականը:

Սակայն սա ոչ թե պայմանագրի խախտում էր, այլ առավելագույնը թեթև շրջանցում, որը հնարավոր էր եղել պայմանագրի իրավաբանորեն թույլ կետերը օգտագործելով: Այդ է պատճառը, որ ամերիկյան կողմը պաշտոնական մակարդակով որևէ խախտման մասին չհայտարարեց:

Կա նաև այսպիսի ձևավորված կարծիք, որ այս հարցը օրակարգում ժամանակ առ ժամանակ հայտնվում է ոչ թե նրա համար, որ ռուսական կողմը չի կատարում իր պարտականությունները, այլ որ Միացյալ Նահանգներում ինչ-որ ուժեր փորձում են, այս հարցը շահարկելով, հասնել ներքաղաքական որոշակի ազդեցության և կշռի:

ԱՄՆ-ում միշտ էլ կգտնվեն նման քաղաքական գործիչներ, որոնք հանդես կգան պայմանագրի ամեն տիպի բացառության կամ խախտման դեմ, սակայն մի բան ակնհայտ է, եթե Ռուսաստանը ցանկանա դուրս գալ այս կամ նման տիպի այլ պայմանագրերից, ապա առանց ինչ-որ խոչնդոտի կարող է անել այդ:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
730 reads | 14.02.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com